Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 85
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.11.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.11.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2018 թվականի

թիվ 85

քաղ. Աստանա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »        ի 20    թվականի

թիվ 

քաղ.

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը և «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 13.3-րդ հոդվածին համապատասխան և ի գիտություն ընդունելով Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների կողմից կատարվելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց՝

1. Համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության համար ճանաչել պարտադիր` այն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ավարտվելու վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից հետո 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասցեով ուղարկել Համաձայնագրի 13.3-րդ հոդվածով նախատեսված ծանուցումը.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին տեղեկացնել Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: