ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2022 թվականի N 1035-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունա- բերության նախարարության կողմից կազմակերպված «ԲՏԱՆ-ԲՄԱՇՁԲ-2022/01» ծածկագրով բաց մրցույթի արդյունքում ընտրված մասնակցի հետ պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր) կնքելիս չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 10-րդ ենթակետի պահանջները.
2) պայմանագրի և որակավորման ապահովումները ներկայացվում են բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով՝ հատկացված ֆինանսական միջոցների մասով.
3) պայմանագրի` կատարող կողմին յուրաքանչյուր տարվա հատկացումների հաշվին համաձայնագրերի կնքման համար հիմք հանդիսացած ապահովումները հետ են վերադարձվում նոր հատկացումների շրջանակում վերջինիս կողմից համաձայնագիրը կնքելուց հետո:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2021 թվականի դեկտեմբերի 30-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
07.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|