ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 426-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի «Պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատելու մասին» N 1218-Լ որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) ականջակալներով գլխարկ` բնական կամ արհեստական մորթուց, բաղկացած է միջնամասից, կողամասերից, հատակից, ականջակալներով ծոծրակամասից և ճակատային մասից (հովհար): Միջնամասի ներքևի հատվածում ամրացված է զարդապարան: Ականջակալները` բնական կամ արհեստական մորթուց: Ճակատային մասի (հովհարի) առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան,».
2) 8-րդ ենթակետից հանել «կիսածավալուն,» բառը.
3) 11-րդ ենթակետից հանել «և ծոցագրպան` ատրճանակի համար» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 ապրիլի 2021 թվական: