Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 159
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2021
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.11.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2021 թվականի

թիվ 159

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի նոյեմբերի 29-ի

թիվ 159 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մարտի 6-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) վերաբերյալ փաստաթուղթը ներկայացնելով» թիվ 39 որոշման մեջ՝

ա) անվանման մեջ «համապատասխանության գնահատման (հաստատման)» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների)» բառերով

բ) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.».

գ) 1-ին կետում «համապատասխանության գնահատման (հաստատման)» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների)» բառերով

դ) սույն որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկում, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) վերաբերյալ փաստաթուղթը ներկայացնելով՝

անվանման մեջ «համապատասխանության գնահատման (հաստատման)» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների)» բառերով

2-րդ սյունակի անվանման մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.

3-րդ վանդակի անվանման մեջ «համապատասխանության գնահատման (հաստատման)» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների)» բառերով

1-ին կետում «բուսական յուղեր» և «բուսական յուղերի զտամասեր» դիրքերում «1510 00-ից» բառերը փոխարինել «1510-ից» բառերով

ծանոթագրություններում՝

1-ին կետում «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.

2-րդ կետում «համապատասխանության գնահատման (հաստատման)» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների)» բառերով

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը ներկայացնելով» թիվ 76 որոշման մեջ՝

ա) անվանման մեջ և 1-ին կետում՝

«համապատասխանության գնահատման» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների)» բառերով

«կամ նման փաստաթղթի մասին տեղեկությունների» բառերը հանել

բ) սույն որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկի մեջ, որի առնչությամբ մաքսային հայտարարագիրը ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի կամ նման փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելով՝

անվանման մեջ՝

«համապատասխանության գնահատման» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների)» բառերով

«կամ նման փաստաթղթի մասին տեղեկությունների» բառերը հանել

3-րդ վանդակի անվանման մեջ «կամ նման փաստաթղթի մասին տեղեկությունները» բառերը փոխարինել «(համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունները)» բառերով

«Մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներ», «Մրգային և (կամ) բանջարեղենային հյութեր պարունակող խմիչքներ» և «Մորսեր» դիրքերում «2202 99 190 0-ից» բառերը փոխարինել «2202 99 180 0-ից» բառերով

«Խտացրած մորսեր», «Խտացրած բնական մրգային կամ բանջարեղենային բուրավետիչ նյութեր» և «Ցիտրուսային մրգերի բջիջներ, մրգային և (կամ) բանջարեղենային միջուկներ» դիրքերում «2106 90 980 9-ից» բառերը փոխարինել «2106 90 980 8-ից» բառերով

ծանոթագրությունների 2-րդ կետում՝

«համապատասխանության գնահատման» բառից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների)»

«կամ նման փաստաթղթի մասին տեղեկությունների» բառերը հանել։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2021 թվական: