Գլխավոր տեղեկություն
Համար
N 861-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2022 թվականի N 861-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ և 25-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված, Երևան քաղաքի Գ. Զոհրապի 120/2, Գ. Զոհրապի 120/8 հասցեներում գտնվող անշարժ գույքերը (հողամաս, շինություն) օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այդ հասցեներում բնակվող քաղաքացիներին՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կնքել նույն հավելվածում նշված գույքերի նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար գանձվող վճարները ենթակա են իրականացման նվիրառուների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

10.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունիսի 9-ի N 861-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Բնակելի տարածքի անվանումը և հասցեն

Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Անշարժ գույքի նկատմամբ իրա- վունքների պետա- կան գրանցման վկայականը

Մակերեսը
(քառ. մ)

Սկզբնական արժեքը (դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր սեփականության իրավունքով

տրվող

1.

Գ. Զոհրապի 120/2

Միսակ Շահբազյան Ռազմիկի

AM0553111,

տրված՝ 08.12.2011 թ.,

012-ի կողմից

28092021-01-0187

շինություն 59.5 սեփականու-

թյուն, հողամաս 86.1 սեփականություն, պարիսպ

10.1 (24.2խ/մ) ընդ. համա- տեղ սեփականություն,

485.78 և 10.1 ընդ. բաժնային

սեփականություն

9 851 444 դրամ

սեփականութուն

2.

Գ. Զոհրապի 120/8

Լիլի Մնացականյան Մկրտիչի

ID 000638981,

տրված՝ 10.01.2014 թ.,

012-ի կողմից

20082021-01-0310

շինություն 36.3 սեփակա-

նություն, հողամաս 48.5

սեփականություն, ընդ․ օգտագործվող միջանցք 19.2

ընդ․ բաժնային սեփակա- նություն, պարիսպ 10.1 (24.2խ/մ) ընդ. համատեղ սեփականություն, 19.9,

485.78 և 10.1 ընդ․ բաժ-

նային սեփականություն

7 930 917 դրամ

սեփականություն

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

    

 

10.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ