ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2021 թվականի N 18-Ա
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 119,126,000 դրամ արժողությամբ «Օրրան» օգնություն Հայաստանի և Արցախի կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրակնացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 01556354) 2017 թվականի ապրիլի 28-ին կնքված՝ N 945 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,180 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 012.12.15.0546 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 3,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00040569) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված` N AT-AU-089-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 07-0012-6-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2004 թվականի հունիսի 17-ին կնքված` N 010309530 51/3162/4682 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված` N 74556 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի մարտի 20-ին կնքված` N 8263135 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02538542) հետ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված` N AR 181217/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի ձեռքբերում՝ 45,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
9) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01808789) հետ 2020 թվականի նոյեմբերի 30-ին կնքված` N 103/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի ձեռքբերում` 2,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2020 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված` N Ե-243 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարիի 11-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործվող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում` 69,718 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. հունվարի 14 Երևան |
Հավելված |
«ՕՐՐԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
1 |
Ծրագրի նպատակները |
Օգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին և ծերերին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատության մեջ գտնվող ընտանիքներին, միայնակ ու կարիքավոր ծերերին |
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը |
3 |
Բարեգործը (բարեգործները) |
ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Հովհաննիսյանների ընտանիք, Գրիգորյան բարեգործական հիմնադրամ (Մեծ Բրիտանիա), Յիրիկյանների ընդանիք, Հակոբ Բարսեղյան, Սերժ Թանկյան, Հարրի Կազազյան |
4 |
Ծրագրի կատարողը |
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն ՀՎՀՀ՝ 02552842 Հասցե՝ Առաջին Եկմալյան 6 Երևան, Հայաստանի Հանրապետություն Հեռ.՝ 53-51-67 |
5 |
Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն՝ Երևան Սոցիալական բնագավառ |
6 |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի Բյուջեն կազմում է 119,126,000 (հարյուր տասնինը միլիոն հարյուր քսանվեց հազար ) ՀՀ դրամ |
7 |
Բարեգործություն ստացողը |
Այժմ ծրագրում ներգրավված են. · 6-16 տարեկան 120 երեխա, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում: Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են, հաշմանդամ, ամուսնալուծված կամ ազատազրկված ծնողներ ունեն: · 60 թոշակառուներ` 60 և ավելի բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ, որոնք անտուն են և մուրում են փողոցում, միայնակ են, ամուսնացած են և անժառանգ, I, II, III խմբերի հաշմանդամ են, ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն: · 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի ծագած պատերազմի հետևանքով իրենց կացարանը կորցրած և Հայասանի Հանրապետությունում ստիպված բնակություն հաստատած ընտանիքների երեխաներ: Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափանիշներով: Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական խմբում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բուժքույրը և գործադիր տնօրենը: Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության», Երևանի տարբեր վարչական շրջանների սոցիալական բաժինների, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև՝ «ՀՀ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկաн բռնության կանխարգելման վարչություն» հետ: Արցախից ժամանած երեխաներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հայտարարություն է տարածվում սոցիալական մեդիայի էջերում (Facebook, Instagram) և լրատվական կայքերում (hraparak.am, asekose.am, armenpress.am, aravot.am, nt.am), ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում: |
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Սույն ծրագիրը նախատեսված է 2021 թ. հունվարի 01-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար և այն շարունակական է: Այն կգործի այնքան ժամանակ, որքան կազմակերպությունը հնարավորություն կունենա իրագործել իր առաքելությունը և այդ նպատակով կունենա ֆինանսական միջոցներ: |
9 |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Օրրան ԲՀԿ-ն Առաջին Եկմալյան 6 հասցեում գտնվող իր եռահարկ կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 120 երեխայի շաբաթը 6 օր մատուցում է տաք ճաշ և իրականացնում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն: Հայաստանի Հանրապետությունում Covid 19 համավարակի տարածման պատճառով հայտարարված կարանտինով պայմանավորված՝ նախքան ՀՀ կառավարության կողմից գործունեության վերսկսման թույլտվություն ստանալը, Օրրանի բոլոր շահառուները կստանան առաջին անհրաժեշտության սննդամթերքով լի փաթեթներ: Դասապատրաստման հարցում աջակցությունը կկազմակերպվի հեռավար եղանակով: Համավարակով պայմանավորված իրավիճակի բարելավման և ՀՀ կառավարության կողմից գործունեության վերսկսման թույլտվություն ստանալուն պես Օրրանը կվերսկսի իր բնականոն աշխատանքը՝ համաձայն մեր հաստատված ծրագրի: · Սննդի ծրագիր* Շաբաթը 6 օր Օրրանը տաք նախաճաշ է մատուցում 60 միայնակ, կարիքավոր ծերերի և հաշմանդամների: 120 երեխայի և 60 թոշակառուի ամենօրյա սնունդ: Տարեկան կազմում է 50,800,000 դրամ (մթերքի ձեռք բերում՝ 33,500,000 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 1,800,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի)՝ 3,500,000 դրամ): Արցախից ժամանած երեխաներին տրամադրվող 200 ամսական սննդամթերքով լի փաթեթներ 12,000,000 դրամ: · Առաջնային բժշկական և հոգեբանական աջակցություն Առաջին անհրաժեշտության բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 1,800,000 դրամ (բժշկական- սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաներ՝ 300,000 դրամ, բուժքրոջ և հոգեբանի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի) ՝ 1,500,000 դրամ): · Սոցիալական աջակցություն* Սոցիալական ծառայություն, հագուստ և կոշիկ՝ տարեկան 6,300,000 դրամ (հագուստի և կոշիկի ձեռք բերում՝ 5,000,000 դրամ, սոցաշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի) ՝ 1,300,000 դրամ): · Մշակութային ծրագրեր Մշակութային միջոցառումներ՝ տարեկան 5,500,000 դրամ (ամառային ճամբար, այցելություն Ջրաշխարհ, թատրոն, կինո՝ 4,000,000 դրամ, մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի)՝ 1,500,000 դրամ): · Ակադեմիական ծրագրեր Դպրոցահասակ երեխաների տնային պարապմունքների կազմակերպում՝ դպրոցից հետո, շաբաթական 6 օր, 120 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում, և ձեռարվեստական հինգ կենտրոններում ուսուցում (Փայտամշակում, կար ու ձև, կավագործություն, նկարչություն, բացիկների պատրաստում), տարեկան՝ 9,700,000 դրամ (դպրոցական գրենական պիտույքներ, պայուսակներ, համակարգիչներ 2,700, 000 դրամ, նյութեր՝ ձեռարվեստական հինգ կենտրոնի համար՝ 1,000,000 դրամ, վարձատրություն ՝ ուսուցիչներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի) ՝ 6,000,000 դրամ): · Իրային աջակցություն արտասահմանից Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված հագուստ, գրենական պիտույքներ, խաղալիք, սպորտային ապրանք)՝ տարեկան 2,000,000 դրամ: · Նվիրատվություն. - ծայրաստիճան կարիքավոր 60 ընտանիքների էլեկտրաէներգիայի և 3 ընտանիքների բնակարանի վարձի վճարում՝ տարեկան 5,500,000 դրամ, - 90 երեխաների ամենօրյա երթևեկության ծախսեր՝ տարեկան 5,616,000 դրամ, - 8 սաների` ըստ նախասիրության (երաժշտություն, արհեստներ, շախմատ և այլն) ուսման վարձերի վճարում՝ տարեկան 1,260,000 դրամ: · Այլ անհրաժեշտ ծախսեր. - «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ՝ միջոցառում դրամական միջոցների հայթայթման նպատակով՝ 4,500,000 դրամ, - բուկլետների և թերթերի տպագրություն՝ 1,500,000 դրամ, - կենտրոնի ընթացիկ վերանորոգում՝ 2,000,000 դրամ, - տեսախցիկների ձեռքբերում՝ 400000 դրամ: Ընդամենը ՝ 96,876,000 դրամ (իննսունվեց միլիոն ութ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ, Կազմակերպական ծախսերը՝ 22,250,000 դրամ, ընդամենը ծրագրի բյուջեն՝ 119,126,000 դրամ: * Սննդի փաթեթների, կոշիկների, հագուստի բաշխումն իրականացվում է Covid 19 համավարակի կանխարգելմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ: |
10 |
Ձեռք բերվելիք (ներմուծվող) ապրանքներ, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է 1. էլեկտրաէներգիայի մատակարարում -1,800,000 ՀՀ դրամ 2. Գազի մատակարարում -3,200,000 ՀՀ դրամ 3. Խմելու ջրի մատակարարում-300,000 ՀՀ դրամ 4. Հեռախոսակապի ծառայություն ձեռքբերում-«Վեոն Արմենիա» ՀՁ ՓԲԸ -1,600,000 ՀՀ դրամ 5. Հեռախոսակապի ծառայություն ձեռքբերում-«ՄՏՍ Հայաստան» -1,200,000 ՀՀ դրան 6. Տարեկան ֆինանսական աուդիտի ծառայության ծեռքբերում-1,500,000 ՀՀ դրամ 7. Սննդամթերքի ձեռքբերում-45,500,000 ՀՀ դրամ 8. Կոշիկի, հագուստի ձեռքբերում-5,000,000 ՀՀ դրամ 9. Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման -69,718 ՀՀ դրամ 10. Գազի կաթսայի տեխնիկական զննման ծառայության մատուցում -68,180 ՀՀ դրամ 11. Գրասենյակային ծախսեր-1,800,000 ՀՀ դրամ 12. Փոստային ծախսեր-180,000 ՀՀ դրամ 13. Համակարգչային տեխնիկա -1,200,000 ՀՀ դրամ 14. Երեխաների հանգիստ և մշակութային միջոցառումներ, նյութերի ձեռքբերում (առողջարան, Ջրաշխարհ, այցելություն մշակութային հաստատություններ)-4,000,000 ՀՀ դրամ 15. Բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռքբերում-300,000 ՀՀ դրամ 16. Ձեռարվեստական հինգ կենտրոնի համար նյութերի ձեռքբերում-1,000,000 ՀՀ դրամ 17. Տպագրական ծառայություն ձեռքբերում-1,500,000 ՀՀ դրամ 18. Խոհանոցային սարքավորումների , պարագաների և նյութեր ձեռքբերում-600,000 ՀՀ դրամ 19. Բենզինի ձեռքբերում-2,700,000 ՀՀ դրամ 20. Դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ ձեռքբերում-1,500,000 ՀՀ դրամ 21. Հյուրանոցային ծառայության ձեռքբերում, հյուրերի համար ֆուրշետ և ճաշի կազմակերպում (Միջոցառում՝ դրամական միջոցների հայթայթման նպատակով)-4,500,000 ՀՀ դրամ 22. Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ)- 2,000,000 ՀՀ դրամ 23. Սպասք լվացող սարքի ձեռքբերում՝ 1,200,000 ՀՀ դրամ 24. Կենտրոնի ընթացիկ վերանորոգում -2,000,000 ՀՀ դրամ 25. Տեսախցիկների ծեռքբերում-400,000 ՀՀ դրամ Ընդամենը -85,117,898 ՀՀ դրամ |
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
· գազ՝ տարեկան՝ 3,200,000 դրամ, · գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 69718 դրամ, · ջուր`300,000 դրամ, · էլեկտրաէներգիա` 1,800,000 դրամ, · հեռախոս` 2,800,000 դրամ , · գրասենյակային ծախսեր` 1,800,000 դրամ, · ֆինանսական աուդիտ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից՝ 1,500,000 դրամ, · փոստային ծախսեր՝ 180,000 դրամ, · բենզինի ծախսեր՝ 2,700,000 դրամ, · տեխնիկական անվտանգություն՝ 68,180 դրամ, · Աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր, հաշվապահ, վարորդ)՝ 7,832,102 դրամ: Ընդամենը՝ 22,250,000 (քսաներկու միլիոն երկու հարյուր հիսուն հազար) դրամ: |
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ կազմակերպությունների հետ |
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2. ՀՀ առողջապահության նախարարություն 3. Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների սոցիալական վարչություններ 4. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ 5. «ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչություն» հետ: Օրրանը համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ: |
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
· ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի՝ 25 կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին, · ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» ԲՀԿ-ի տնօրենների խորհրդին, · գույքագրումը և բաշխումն իրականացվում են «Օրրան» ԲՀԿ –ի գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև՝ շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով, · ամսեկան հաշվետվություններ՝ ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեին, · ֆինանսական աուդիտն իրականացվում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ կողմից: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |