«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2000 թվականի N 731
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 28.09.05 N 2092-Ն)
Պետական գույքի արդյունավետ կառավարման, տնօրինման և օգտագործման միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական այն գույքի, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար) տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի), ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար հատկացված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տրամադրման լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` նախապես համաձայնեցնելով տվյալ պետական կառավարչական հիմնարկի հետ.
բ) Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքի (տարածքի), ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար հատկացված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի), ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար հատկացված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` նախապես համաձայնեցնելով տվյալ պետական կառավարչական հիմնարկի հետ:
(1-ին կետը խմբ. 28.09.05 N 2092-Ն, փոփ., լրաց. 09.04.09 N 349-Ն, լրաց. 08.09.11 N 1279-Ն, փոփ. 23.04.20 N 719-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի ու շինությունների տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 624 որոշման 3-րդ կետի «ա», «դ» ենթակետերը, 4-րդ և 5-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 9-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |