ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2020 թվականի N 269-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պողոտա 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) իրականացվող` 1,762,348,800 դրամ ընդհանուր արժողությամբ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 17.06.20 N 336-Ա)
2. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. մայիսի 25 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. մայիսի 25-ի N 269-Ա որոշման |
«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը նախատեսում է կառուցել նախադեպը չունեցող սպորտային մարզահամալիր Լոռու մարզի Դեբեդ համայնքի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի համալիրին կից։ Շենքը նախագծվելու է 1 հարկ երկու մասնաշենքով։ Շենքի նախնական կառուցապատման մակերեսն է 2,700քմ։ Ընդհանուր նախագծային աշխատանքների մակերեսը կազմում է 6,490քմ։ Սպորտային մարզահամալիրի կառուցմամբ հիմնադրամը աջակցելու է շրջակա համայնքների բնակիչների և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շահառուների առողջ ապրելակերպի բարելավմանը, նպաստելու է ֆիզիկական ակտիվության բարձրացմանը։ Սպորտային մարզահամալիրից կարող են օգտվել Լոռու մարզի բոլոր բնակիչները անխտիր, անվճար և նախապես բաժանորդագրվելով։ Կենտրոնում գործելու են լողավազան, մարզասրահ, ֆիզոթերապիայի խմբակ, թենիսի բացօդյա խաղադաշտ, վազքուղի և հեծանվային ուղի։ Այս ծրագիրը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հերթական համարձակ ծրագիրն է, որը կառուցվելու է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տարածքում։ Հիմնադրամը պատրաստվում է իրականացնել մարզահամալիրի կառուցման և շահագործման աշխատանքները երկու փուլով։ Առաջին փուլը նախատեսում է շինարարական աշխատանքների իրականացում և քիչ քանակի կահավորում (այս ծրագիր)։ Մարզահամալիրի կառուցման ծրագրի ավարտից հետո հիմնադրամը նախատեսում է անմիջապես իրականացնել երկրորդ փուլը, որը ենթադրում է մարզահամալիրի լիարժեք կահավորում և շահագործման 3 տարվա կրթական ծրագիր։ Մարզահամալիրը սեփականության իրավունքով պատկանելու է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև՝ այն կառուցվում է հիմնադրամի սեփականությունը հանդիսացող տարածքի վրա։ Համաձայն շահագործման և կրթական ծրագրի երկրորդ փուլի՝ հիմնադրամը նախատեսում է իր շահառուների համար համալիրի բոլոր ծառայությունները մատուցել անվճար, սակայն մարզահամալիրի պահպանման և շահագործման ծախսերը հոգալու համար հիմնադրամը նախատեսում է մատուցել վճարովի ծառայություններ այն բոլոր ցանկացող ֆիզիկական և իրավաբանական անձանց որոնք չեն հանդիսանում հիմնադրամի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի շահագործման և կրթական ծրագրի և/կամ հիմնադրամի շահառու։ Վճարովի ծառայությունները կօգնեն վճարել մարզահամալիրի ծախսերի մի մասը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարո Հ. Արմենը։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0001, Հյուսիսային պող. 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Լոռու մարզ, Դեբեդ համայնք, համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,762,348,800 ՀՀ դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզ, Դեբեդ համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի լողավազանի մասնաշենքի՝ - Կմախքի (հիմքեր, արտաքին պատեր, տանիք, լուսամուտ) աշխատանքներ՝ 177,120,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը - օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 39,360,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը, - ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 12,595,200 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը, - էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 23,616,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը, - էլեկտրաէներգիայի ցածր լարման ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 6,297,600 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը, - ներքին հարդարման աշխատանքներ՝ 157,440,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Սպորտային մասնաշենք՝ - Կմախքի (հիմքեր, արտաքին պատեր, տանիք, լուսամուտ) աշխատանքներ՝ 432,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը, - օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 67,200,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, - ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 20,160,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, - էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 50,400,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, - էլեկտրաէներգիայի ցածր լարման ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 13,440,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, - ներքին հարդարման աշխատանքներ՝ 336,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։ Գենպլանային բարեկարգում՝ - թենիսի բացօդյա խաղադաշտի կառուցման աշխատանքներ՝ 120,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը, - վազքուղու կառուցման աշխատանքներ՝ 66,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը, - հեծանվային ուղու կառուցման աշխատանքներ՝ 50,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը, - հետիոտն ճանապարհների կառուցման աշխատանքներ՝ 90,720,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը, Կահավորում և տեխնիկական վերազինում՝ ձայնային և լուսային տեխնիկայի սարքավորումների, կահույքի, կենցաղային տեխնիկայի, մարզասարքերի, ապակիների, և շինարարական նյութերի ձեռքբերում` 100,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
- ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի՝ (երկու մասնաշենքերը ներառյալ) կմախքի, հիմքերի, տանիքի և լուսամուտների կառուցման համար ձեռք է բերվելու 70,848,000 ՀՀ դրամ շին նյութեր, - օդափոխության համակարգեր սպորտային մասնաշենքի և լողավազանի մասնաշենքի համար ընդհանուր 50,280,000 ՀՀ դրամ արժողությամբ, - երկու մասնաշենքերի էլ. մատակարարման համար անհրաժեշտ նյութեր (մալուխ, լար, մոնտաժային աշխատանքների համար անհրաժեշտ այլ պարագաներ) 29,606,400 ՀՀ դրամ արժողությամբ, - ջրամատակարարման և կոյուղու համակարգերի համար ձեռք է բերվելու խողովակներ, ամրաններ, ամրակներ, պոմպեր, ավտոմատ կառավարման համակարգեր և այլ անհրաժեշտ նյութեր 11,086,080 ՀՀ դրամ արժողությամբ, - հետիոտնի ճանապարհների, թենիսի բացօդյա խաղադաշտի, վազքուղու և հեծանվային ուղու կառուցման համար ձեռք է բերվելու 27,216,000 ՀՀ դրամ արժողությամբ ռետինե ուղիներ, ներկ, տեքստիլային հիմքից ցանց, նստարաններ, լուսավորության համակարգեր, բարձրախոսներ, խոսափողներ և նվագարկիչներ, - շինարարական նյութերի ձեռքբերում (մալուխ, ցեմենտ, տուֆ, ապակի, ավազ, գիպս, երկաթբետոն, լցանյութեր, հիդրոմեկուսիչ նյութեր, հիմնաներկ, ձայնամեկուսիչ նյութեր, ճոպան, պաստառ, ջերմամեկուսիչ նյութեր, տախտակ, մեխ, տրավերտին, ամրան և այլ անհրաժեշտ շին. նյութեր) 732,000,000 ՀՀ դրամի շրջանակներում, - ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարեգործական բեռների ներմուծում 100,000,000 ՀՀ դրամի շրջանակներում մասնավորապես ձայնային և լուսատեխնիկայի համակարգեր, բարձրախոսներ, խոսափողներ, կահույք, կենցաղային տեխնիկա, ապակիներ, մարզասարքեր և շինարարական նյութեր։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների հետ՝ նախագծային, հսկողական աշխատանքների կատարման և փորձագետների մասնագիտական վերահսկողական ծառայությունների ձեռքբերման համար 150,000,000 ՀՀ դրամի շրջանակներում, մասնավորապես կառուցվող շինության նախագծման համար։ Նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների հետ շինարարության, ներքին հարդարման աշխատանքների, արտաքին ինժեներական ցանցերի, բարեկարգման աշխատանքների, տեխնիկական վերազինման և այլ ծառայությունների համար, որոնք իրական նշանակություն ունեն ծրագրի ամբողջական կատարման համար՝ 591,312,320 ՀՀ դրամի շրջանակներում։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի և Դեբեդի համայնքապետարանի հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն իրականացվելու է բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմինը՝ օրենքով սահմանված կարգով։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |