ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2020 թվականի N 495-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N Մ-259-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը ՝
1. Սահմանել, որ Գերմանիայի Դաշնային հանրապետությունից, «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված անեսթեզիայի սարքավորումը (1 տեղ, 270 կգ ընդհանուր քաշով, 2,800 եվրո արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 1,050 եվրոյին համարժեք դրամ Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2009 թվականի ապրիլի 23-ի «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բժշկական կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N Մ-259-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. օգոստոսի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|