Գլխավոր տեղեկություն
Համար
N 398-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.25/26(1479).1 Հոդ.323.16
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2019 թվականի N 398-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և Քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2012 թվականի ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 181-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի «2017 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «2019 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 181-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնի 3.1-ին կետով նախատեսված` «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությանը (այսուհետ` ընկերություն) ազատել տրամադրված փոխառության պարտավորության գծով մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիման վրա հաշվարկված տույժերից` պարտքը ներելու միջոցով:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված ընկերության փոխառության պարտավորության վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում նախատեսված գումարների հաշվին` համապատասխան դրույթ նախատեսելով սուբսիդիայի պայմանագրում.

2) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 181-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փոխառության պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


 2019 թ. ապրիլի 17
Երևան