Գլխավոր տեղեկություն
Համար
N 159-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.03.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289) Հոդ.207
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2017 թվականի N 159-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը, որոշման 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը, որոշման N 1 հավելվածի N 1 ձևը, որոշման N 2 հավելվածի վերնագիրը, 1-ին կետը, 4-րդ կետի 7-րդ ենթակետը, 14-րդ կետը, N 2 ձևը, N 3 ձևը, N 4 ձևը, N 8 ձևը, N 9 ձևը, N 10 ձևը, N 11 ձևը, N 12 ձևը, N 13 ձևը, որոշման N 3 հավելվածի N 1 ձևը, որոշման N 4 հավելվածի վերնագիրը, 1-ին կետը, 4-րդ կետի 8-րդ ենթակետը, 17-րդ կետը, N 2 ձևը, N 3 ձևը, N 4 ձևը, N 5 ձևը, N 6 ձևը, N 12 ձևը, N 13 ձևը, N 14 ձևը, N 15 ձևը և N 16 ձևը «շրջանառության» բառից հետո լրացնել «, հետգնման» բառով.

2) որոշման նախաբանում «Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերը փոխարինել «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշման N 2 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Թողարկողն իրավունք ունի իր կողմից սահմանված և հրապարակված պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգին համապատասխան ընտրելու գործակալներ, նրանց հետ կնքելու պայմանագիր և լուծելու այն:».

5) որոշման N 4 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Թողարկողն իրավունք ունի իր կողմից սահմանված և հրապարակված պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգին համապատասխան ընտրելու գործակալներ, նրանց հետ կնքելու պայմանագիր և լուծելու այն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 24

Երևան