Գլխավոր տեղեկություն
Համար
N 1019-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (23.02.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2015 թվականի N 1019-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2015 թվականի հունիսի 23-ի ՀՕ-103-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հոկտեմբերի 28-ի N 1019-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների, դրա առանձին ոլորտների կամ բնագավառների զարգացման կամ օբյեկտների կառուցապատման ծրագրերի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ներկայացման, հավանության արժանացման և հսկողության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

30.12.2015 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում հարկային արտոնությունների կիրառության (ներառյալ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ ֆինանսների նախարարություն

30.12.2015 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 728-Ն և 2009 թվականի հունիսի 26-ի N 792-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

29.06.2016թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքների վարչական և «Դիլիջան» ազգային պարկի տարածքներում քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ Տավուշի մարզպետարան

Դիլիջանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

29.01.2016թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

Դիլիջան քաղաքում բնակելի կառուցապատման օբյեկտների օրինակելի նախագծերի մշակում և հաստատում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

30.12.2016 թ.

համայնքային բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

6.

«Դիլիջան քաղաքում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների կառուցապատողներին անհատական ծանուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ Տավուշի մարզպետարան

Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

30.03.2016թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

«Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծը և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ Տավուշի մարզպետարան

Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

30.06.2016թ.

այլ ֆինանսական միջոցների հաշվին

(հավելվածը փոփ. 22.02.16 N 86-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.02.2016, N 86-Ա 23.02.2016, N 1019-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան