ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2017 թվականի N 707-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Աջակցություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տարածաշրջանային զարգացման գործողությունների պատրաստման համար» Եվրոպական Միության ծրագրի շրջանակներում ճանաչողական այցին մասնակցելու նպատակով 2017 թվականի հուլիսի 11-15-ը Նիդերլանդների Թագավորություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
|
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
2017 թ. հուլիսի 7 Երևան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-15-Ը ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
|
Դ. Լոքյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար |
|
Վ. Գրիգորյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի |
|
Ի. Առաքելյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարար |
|
Ա. Գրիգորյան |
- ՀՀ Արարատի մարզպետ |
|
Ա. Ղահրամանյան |
- ՀՀ Արմավիրի մարզպետ |
|
Ա. Նալբանդյան |
- ՀՀ Լոռու մարզպետ |
|
Հ. Սարգսյան |
- ՀՀ Վայոց ձորի մարզպետ |
|
Ա. Հարությունյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների |
|
Կ. Մարգարյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային |
|
Ն. Հարությունյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի |
|
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |