Գլխավոր տեղեկություն
Համար
N 1165-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.10.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2015 թվականի N 1165-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևան, Էրեբունի, Երկաթգծի ավան, N 46 հասցեում գտնվող՝ 701.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը (այսուհետ՝ գույք) և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 0.0947 հեկտար հողամասը հետ վերցնել «Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Արմեն Վարուժանի Սուքիասյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր` AH0260117, տրված՝ 009-ի կողմից, 2006 թվականի նոյեմբերի 4-ին, հասցեն` քաղ. Երևան, Նոր Արեշ, 20-րդ փող., տուն 21):

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2015 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 48,514.630 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 48,514.630 հազ. դրամ.

3) որ գնորդը պարտավորվում է վճարել նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 0.0947 հեկտար հողատարածքի կադաստրային արժեքը` 10,142.370 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսա ժամկետում գնորդի կողմից հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 204312 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման և գրավի մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

1) երկու տարվա ընթացքում իրականացնել 3 մլն դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.

2) գույքի վաճառքի գումարը վճարել մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը.

3) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել, որ գնորդը վճարումները կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 12

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան