ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «թ» կետը, 18-րդ հոդվածի վերնագիրը և առաջին պարբերությունը, 28-րդ հոդվածի վերնագիրը, երրորդ և չորրորդ պարբերությունները, 33-րդ հոդվածի վերնագիրը և երրորդ պարբերությունը «արդյունաբերական նմուշի,», «արդյունաբերական նմուշների,» բառերից հետո լրացնել «բույսերի սորտերի,» բառերով:
Հոդված 2. 18-րդ հոդվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին բաժնով.
«3.1. Բույսերի սորտերի հետ կապված գործողությունների գծով՝
ա) |
բույսի սորտի հայտ ներկայացնելու համար |
5 |
|
բ) |
Կոնվենցիայով` առաջնություն խնդրարկելու համար |
4 |
|
գ) |
բույսի սորտի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար |
2 |
|
դ) |
արտոնագիր տալու համար |
3 |
|
ե) |
լիցենզիոն պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրի մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար) |
10 5 |
|
զ) |
արտոնագրի կրկնակը տալու համար |
1»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության 2017 թ. դեկտեմբերի 22 Երևան
ՆախագահՍ. Սարգսյան
ՀՕ-234-Ն