Գլխավոր տեղեկություն
Համար
N 769-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.07.2015-25.08.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.07.22/46(1135) Հոդ.653
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2015 թվականի N 769-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 341 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» N 341 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3. Զոհված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմինները կազմում ու ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում այն զոհված զինծառայողների ցուցակները, որոնց ընտանիքներին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցել զոհված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը: Ցուցակներում նշվում են զոհված զինծառայողի անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, յուրաքանչյուր զոհված զինծառայողի մասով` փոխհատուցման ենթակա գումարի չափը, զոհված զինծառայողի ընտանիքի՝ փոխհատուցման գումար ստացող անդամի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը».

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ստացված տեղեկատվության հիման վրա փոխհատուցման ենթակա գումարները փոխանցում է սույն որոշման 3-րդ կետում նշված գումարն ստացողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում այն բանկի հաշվին, որտեղից շահառուն անձնագիրը ներկայացնելու դեպքում կարող է ստանալ գումարը».

3) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործող ընթացակարգերի պահանջներին համապատասխան սահմանված կարգով վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերն ստանալուց հետո հասանելիք գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարում է շահառուին և դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 17

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան