Գլխավոր տեղեկություն
Համար
N 582-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.07.2015-17.07.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2015 թվականի N 582-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Աշխատանքային այցով 2015 թվականի հուլիսի 9-10-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Մոսկվայի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Հովիկ Աբրահամյանինը, Դավիթ Հարությունյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Երվանդ Զախարյանինը, Սուրեն Կարայանինը, Իոսիֆ Իսայանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Սերգեյ Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջոցով:

4. Ընդունել ի գիտություն, որ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝

1) Սամվել Արաբաջյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նախատեսված միջոցների հաշվին.

2) Վարդան Հարությունյանինը՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

3) Խաչատուր Սուքիասյանինը՝ «ՍԻԼ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2015 թվականի հուլիսի 9-ին՝ Երևան-Մոսկվա, իսկ 2015 թվականի հուլիսի 10-ին՝ Մոսկվա-Երևան երթուղով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հուլիսի 6-ի N 582-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-10-Ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Հ. Աբրահամյան  -ՀՀ վարչապետ
 Դ. Հարությունյան  -ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
 Ե. Զախարյան  -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
 Ս. Կարայան  -ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ
 Շ. Քոչարյան  -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 Ի. Իսայան  -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
 Ս. Արաբաջյան  -ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
 Վ. Հարությունյան  -«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ -գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
 Խ. Սուքիասյան  -«ՍԻԼ կոնցեռն» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
 Ս. Քարտաշյան  -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
 Գ. Պողոսյան  -ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
 Է. Հարությունյան  -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար (08.07. 2015 թ.-10.07.2015թ.)
 Ա. Շահինյան  -«Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր
 Տ. Մեհրաբյան  -«Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ
 Ա. Զատիկյան  -ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ (08.07.2015 թ.-10.07.2015թ.)
 Բ. Բարսեղյան  -ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
 Ս. Հակոբյան  -ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.07.2015, N 616-Ա 17.07.2015, N 582-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան