Գլխավոր տեղեկություն
Համար
N 1443-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.11.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.28/58(932) Հոդ.1248
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1443-Ն

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2012 թվականի դեկտեմբերի 2-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2012 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 42.441.035 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2012 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 12.407.716 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 5 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 21

Երևան 

 

 

 

Հավելված N 1ուղղ.

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 15-ի N 1443-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը (դրամ)

     

1.

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

այդ թվում`

3,807,597

ա/

կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ

 
 

(3.547.597 դրամ x 1 ամիս)

3,547,597

բ/

կենտրոնական ընտրական հանձնաժողովի պայմանագրային հիմունքով աշխատողների աշխատավարձ

 
 

(2 մարդ x 65000 դրամ x 2 ամիս)

260,000

     

2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

257,534

     

3.

Գործուղումների և շրջագայությունների ծախսեր

50,000

     

4.

Տրանսպորտային նյութեր

250,000

     

5.

Կապի ծառայություններ

50,000

     

6.

Գրասենյակային նյութեր և հագուստ

50,000

     

7.

Համակարգչային ծառայություններ

50,000

     

8.

Ներկայացուցչական ծախսեր

50,000

     

9.

Այլ ծախսեր այդ թվում`

2,332,501

ա/

կարտոնե քվեախցեր (100 հատ x 1800 դրամ)

180,000

բ/

կնիքների պատրաստում (740 հատ x 2000 դրամ)

1,480,000

գ/

ձևաթղթերի տպագրում

50,000

դ/

մեծամասնական քվեաթերթիկների տպագրում

 
 

(120784 ընտրող + 120784 ընտրող x 0,003) x 5 դրամ

622,501

 

ընդամենը`

6,897,632

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2ուղղ.

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 15-ի N 1443-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԵՐԵՎԱՆԻ N 1 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը (դրամ)

1.

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

այդ թվում`

2,315,000

ա/

հանձնաժողովի նախագահ

450,000

բ/

հանձնաժողովի նախագահի տեղակալ

450,000

գ/

հանձնաժողովի քարտուղար

450,000

դ/

հանձնաժողովի անդամներ (4 անդամ x 225000 դրամ)

900,000

ե/

ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պայմանագրային հիմունքով աշխատողների աշխատավարձեր (1 մարդ x 32500 դրամ x 2 ամիս)

65,000

     

2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

228,250

     

3.

Տրանսպորտային նյութեր

30,000

     

4.

Կապի ծառայություններ

26,904

     

5.

Գրասենյակային նյութեր և հագուստ

41,550

     
 

ընդամենը

2,641,704

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3ուղղ.

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 15-ի N 1443-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՇԻՐԱԿԻ N 35 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը (դրամ)

1.

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

2,315,000

ա/

հանձնաժողովի նախագահ

450,000

բ/

հանձնաժողովի նախագահի տեղակալ

450,000

գ/

հանձնաժողովի քարտուղար

450,000

դ/

հանձնաժողովի անդամներ (4 անդամ x 225000 դրամ)

900,000

ե/

ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պայմանագրային հիմունքով աշխատողների աշխատավարձեր (1 մարդ x 32500 դրամ x 2 ամիս)

65,000

     

2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

228,250

     

3.

Գործուղումների և շրջագայությունների ծախսեր

50,000

     

4.

Տրանսպորտային նյութեր

49,995

     

5.

Կապի ծառայություններ

26,904

     

6.

Գրասենյակային նյութեր և հագուստ

41,550

     
 

ընդամենը

2,711,699

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 4ուղղ.

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 15-ի N 1443-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

1.

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

այդ թվում`

292,500

ա/

հանձնաժողովի նախագահ

65,000

բ/

հանձնաժողովի քարտուղար

32,500

գ/

հանձնաժողովի անդամներ (6 անդամ x 32500 դրամ)

195,000

     

2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

75,875

     

3.

Կապի ծառայություններ

1,000

     

4.

Գրասենյակային նյութեր և հագուստ

3,000

     

5.

Տրանսպորտային նյութեր

5,000

     
 

ընդամենը`

377,375

     
 

80 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

 
 

(80 x 377375)

30,190,000

     

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 15-ի N 1443-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

NN ը/կ

Ծախսերը

Գումարը (դրամ)

1.

Կապի ծառայություններ
(ընտրողների ծանուցագրեր, 120874 ընտրող x 98.75 դրամ)

11,936,308

2.

Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 120874 ընտրող x 3,9 դրամ)

471,409

 

Ընդամենը

12,407,716

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան