ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 ապրիլի 2007 թ. |
N 94-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀՐԱՇՔ ԱՅԳԻ», «ԱՐՏԱԿ ԽԱԼԱԹՅԱՆ», «ՌՈՒԲԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, «ԿՈՏԱՅՔԻ ԲԵՐՐԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ, ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԵՎ «ԱԴՅԱՆՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1902-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի ապրիլի 13-ի N 2 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Հրաշք այգի», «Արտակ Խալաթյան», «Ռուբիկ Ավետիսյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, «Կոտայքի Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությանը և Արմեն Սարգսյան անհատ ձեռնարկատիրոջը տալ բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառքի գործունեություն իրականացնելու լիցենզիա:
2. «Ադյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մերժել բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառքի գործունեություն իրականացնելու լիցենզիա տալը:
3. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝
ա) ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված ընկերություններին լիցենզիաների տրամադրումը,
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման:
4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Տ. Պետրոսյանին:
Նախարար` |
Դ. Լոքյան |