«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 փետրվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60310118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
25 հունվարի 2010 թ. |
թիվ 08-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի փետրվարի 13-ի ««Հաշվետվություն կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ» ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 262-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 12-Ն որոշումը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |