ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2009 թվականի N 977-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի «1700 Առողջապահություն» բաժինը
« |
1705 |
Բժշկական սարքավորումների տեխնիկական շահագործում |
Բժշկական սարքավորումների նորոգման և սպասարկման էլեկտրամեխանիկ |
3 |
1 |
- |
» |
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
1706 |
Հիվանդի ընդհանուր խնամք |
Կրտսեր բուժքույր |
- |
1 |
- |
». |
2) որոշման N 2 հավելվածի «0500 Մշակույթ և արվեստ» բաժնում`
ա. հանել
« |
|
Լուսային ռեժիսուրա |
Տեխնիկ |
4 տարի |
3 տարի |
4 տարի |
» |
տողը,
բ. բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
0520 |
Լուսային ռեժիսուրա |
Տեխնիկ |
4 տարի |
3 տարի |
4 տարի |
». |
3) որոշման N 2 հավելվածի «1900 Սարքաշինություն» բաժնից հանել
« |
1912 |
Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում |
Տեխնիկ |
4 տարի |
3 տարի |
4 տարի |
» |
տողը.
4) որոշման N 2 հավելվածի «2500 Քիմիական տեխնոլոգիա» բաժնում`
ա. հանել
« |
|
Կենսաքիմիական արտադրություն |
Տեխնիկ |
4 տարի |
3 տարի |
4 տարի |
» |
տողը,
բ. |
« |
2509 |
Էլեկտրաքիմիական արտադրություն |
Տեխնիկ |
4 տարի |
3 տարի |
4 տարի |
» |
տողը փոխարինել
« |
2509 |
Կենսաքիմիական արտադրություն |
Տեխնիկ |
3 տարի |
2 տարի |
3 տարի |
» |
տողով.
5) որոշման N 2 հավելվածի «3200 Կենսագործունեության անվտանգություն, բնօգտագործում, շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի
« |
3205 |
Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն |
Տեխնիկ |
4 տարի |
3 տարի |
4 տարի |
» |
տողում «Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն» բառերը փոխարինել «Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանություն» բառերով.
6) որոշման N 2 հավելվածի «3400 Չափագիտություն, ստանդարտացում և որակի հսկում» բաժնում
« |
3404 |
Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում) ըստ ճյուղերի |
Տեխնիկ |
4 տարի |
3 տարի |
4 տարի |
» |
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
3404 |
Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում)` ըստ ճյուղերի |
Տեխնիկ |
3 տարի |
2 տարի |
3 տարի |
։»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 31 Երևան |