ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2009 թվականի N 1351-Ն
ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ (ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության 2009 թ. դեկտեմբերի 1 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1351-Ն որոշման |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ (ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) սահմանում է անվտանգության պահանջներ` կարուսելների (զվարճահարմարանքների) և դրանց սարքավորումների շահագործման կենսական ցիկլերի բոլոր փուլերի համար:
2. Սույն կանոնակարգը տարածվում է զվարճանքի համար շարժական կամ անշարժ սարքավորումների վրա` նախատեսված զբոսայգիներում, հանգստյան այգիներում և հանգստի այլ վայրերում տեղակայման և շահագործման համար ու սահմանում է նվազագույն պահանջներ, հատկապես`
1) զվարճահարմարանքների նույնականացման և սույն կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանեցման.
2) տեխնիկական պատասխանատվության մակարդակով զվարճահարմարանքների կրիտիկական բաղկացուցիչ մասերի նույնականացման.
3) հնարավոր վտանգների մասին հաճախորդների տեղեկատվության տրամադրման՝ կապված զվարճահարմարանքների կենսաքիմիական ազդեցությունների հետ.
4) զվարճահարմարանքների ու դրանց կրիտիկական բաղկացուցիչ մասերին ներկայացվող անվտանգության նվազագույն պահանջները՝ հաշվի առնելով կենսաքիմիական ազդեցությունները և հակահրդեհային անվտանգությունը.
5) համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները:
3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների դասակարգչի.
92.9233.0 Զվարճահարմարանքներով զբոսայգիների և հանգստյան այգիների գործունեություն»:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵՐՄԻՆՆԵՐ
4. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները և տերմինները`
զվարճահարմարանք՝` մեքենա կամ սարք, որոնց մեջ զվարճանքի և հոգեհուզական ու ֆիզիոլոգիական ազդեցություն (տպավորություն) ստեղծելու նպատակով նախատեսված է հաճախորդների վրա կիրառել կենսամեխանիկական ազդեցություն` բացառելով նրանց կյանքին և առողջությանն սպառնացող վտանգները,
զվարճահարմարանքի շահագործման հանձնում՝ զվարճահարմարանքի պատրաստ լինելու պահից գործարկումը` հարմարանքի շահագործման փաստաթղթերով սահմանված ընթացակարգերը կատարելուց հետո,
զվարճահարմարանքների տեսակ` նույնատեսակ զվարճահարմարանքների խումբ, որոնք ունեն նույն նշանակությունը, հիմնական հատկանիշները և բնութագրերը, աշխատանքի կամ գործողությունների միատեսակ սկզբունքները,
զվարճահարմարանքի նույնականացում` ընթացակարգ, որի միջոցով հավաստվում է զվարճահարմարանքի նույնականությունն իր անվանմանը և էական հատկանիշներին,
շահագործման փաստաթղթեր՝ փաստաթղթերի փաթեթ` մշակված նախագծողի կողմից, որը զվարճահարմարանքների շահագործման բոլոր գործընթացներում` համաձայն տեխնիկական անձնագրի պայմանների, ապահովում է դրանց անվտանգությունը,
զվարճահարմարանքի կենսական ցիկլ՝ զվարճահարմարանքի նախագծման փուլից մինչև օգտահանման փուլն ընկած ժամանակահատվածը՝ ներառյալ նախագծումը, արտադրումն ու շահագործումը, պահպանումը, փոխադրումը, հավաքակցումը, կարգաբերումը, արդիականացումը, նորոգումը, սպասարկումը, օգտահանումը,
հայտատու՝ զվարճահարմարանք շահագործող կամ վաճառող կազմակերպություն, որը հայտով դիմում է արտադրողին` զվարճահարմարանքի համալիր սարքավորումներ կամ դրա բաղկացուցիչ մասեր կամ հանգույցներ ձեռք բերելու համար,
ստուգողական գործարկում` զվարճահարմարանքի փորձարարական գործարկումն (օբկատկա) առանց ուղևորների՝ անհրաժեշտության դեպքում լրիվ բեռնվածքի իմիտացիայով,
անվտանգության կոնտուր` տարածքի մասի սահմանափակումը, որի ներսում տեղաշարժվում է ուղևորը և որն ապահովում է վնասվածք ստանալու ռիսկի բացակայությունը` հարմարանքի շարժվող ու անշարժ տարրերի հետ հպման արդյունքում,
կրիտիկական բաղկացուցիչ մաս` զվարճահարմարանքի կառուցվածքի մաս, հանգույց կամ տարր, որը տեխնիկապես պատասխանատու է զվարճահարմարանքի բարձր աստիճանի անվտանգության համար,
կրիտիկական պարամետր` էական բնութագրիչ, որը տեխնիկապես պատասխանատու է զվարճահարմարանքի բարձր աստիճանի անվտանգության համար,
զվարճահարմարանքի մոդիֆիկացում՝` զվարճահարմարանքի սարքավորումների կամ ծրագրային ապահովման ցանկացած փոփոխություն` ներառյալ կրիտիկական բաղկացուցիչ մասի կամ կրիտիկական պարամետրի փոփոխությունները, որի արդյունքում տեղի են ունենում շեղումներ նախագծային տեխնիկական բնութագրերից,
ուղևորատար մոդուլ` զվարճահարմարանքի մաս, որի մեջ նախատեսված է ուղևորների տեղաշարժ (զբոսանքի սայլակ, դիտարկման անիվի խցիկ, ճոճանակի զամբյուղ և այլն), և որը կարող է ներառել մեկ կամ մի քանի նստեցման տեղեր, ամրապնդիչ սարքեր և անվտանգությունն ապահովող այլ միջոցներ,
տեխնիկական անվտանգության փորձաքննություն (զննում)` արտադրանքի (ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերի պահանջների, արտադրական գործընթացների, շահագործման, պահպանման պահանջների կատարման համապատասխանության ստուգում և ստուգման արդյունքների հիման վրա եզրակացության տրամադրում,
նշանակված ռեսուրս՝ զվարճահարմարանքի գումարային աշխատաժամանակը, որին հասնելու դեպքում դրա շահագործումը, անկախ տեխնիկական վիճակից, պետք է դադարեցվի,
ծառայության ժամկետ` շահագործման օրացուցային տևողությունը, որին հասնելու դեպքում զվարճահարմարանքի շահագործումը, անկախ դրա տեխնիկական վիճակից, պետք է դադարեցվի,
զվարճահարմարանքի օգտագործումը շուկայում` զվարճահարմարանքի շահագործումը ծառայություն մատուցելու նպատակով,
օգտվելու սահմանափակում՝` նորմերից ավելի, կամ հասակի, տարիքի, կշռի շեղումներով, ինչպես նաև վատ ինքնազգացողությամբ հաճախորդներին զվարճահարմարանքից օգտվելու արգելք,
վտանգավոր գոտի` տարածք զվարճահարմարանքի ներսում կամ դրա շուրջը, որտեղ մարդը կարող է ենթարկվել հնարավոր վնասվածքի կամ առողջությանը վնասմանը,
բլոկավորման գոտի` զվարճահարմարանքի տեղամասերը, որոնց վրա բաժանվում են ռելսուղին կամ առուն, որոնցից յուրաքանչյուրի վրա ժամանակի ցանկացած պահի կարող է գտնվել մեկ ուղևորատար մոդուլ կամ գնացք,
վթար՝ զվարճահարմարանքի կամ դրա բաղկացուցիչ մասի ավերումը, խորտակումը, կործանումը, քանդվելը, քայքայվելը,
զվարճահարմարանքի սեփականատեր (շահագործող)` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը շահագործում է զվարճահարմարանքը և պատասխանատու է հարմարանքի սարքին վիճակի և անվտանգ շահագործման համար` կիրառելով սույն կանոնակարգի, ինչպես նաև նախագծային ու շահագործման փաստաթղթերի պահանջները,
կառավարիչ՝ սեփականատիրոջ կողմից նշանակված պաշտոնատար անձ, որը պատասխանատու է զվարճահարմարանքների անվտանգ շահագործման համար,
տեխնիկական պատասխանատու անձ` անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձ՝ նշանակված սեփականատիրոջ (շահագործողի) կողմից, որը պատասխանատու է զվարճահարմարանքի տեխնիկական վիճակի, շահագործման ու դրա տեխնիկական սպասարկման համար,
օպերատոր` կառավարչի կողմից նշանակված անձ, որը պատասխանատու է զվարճահարմարանքի ճիշտ վարման համար, երբ հաճախորդների մուտքը զվարճահարմարանք թույլատրված է,
ուղևոր` զվարճահարմարանքով տեղաշարժվող անձ,
հաճախորդ՝ զվարճացման համար զվարճահարմարանքի գոտում կամ օժանդակ համասարքերում գտնվող անձ,
կենսաքիմիական ազդեցություն` զվարճահարմարանքների շահագործման ընթացքում տեղաշարժվող ուղևորների օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններ (ընկալումներ)` կապված հարմարանքների վերընթաց և վայրէջքային շարժման արագությունների, ազատ անկման, ինչպես նաև լուսային, ձայնային, քամիների ազդեցության և օդի ճնշման տատանումների հետ,
ենթադրյալ մնացորդային ռեսուրս` զվարճահարմարանքի գումարային աշխատաժամանակը` դրա տեխնիկական վիճակի ստուգման պահից մինչև սահմանային վիճակի ենթադրյալ անցումը,
ամենամյա ստուգումներ՝ զվարճահարմարանքի և դրա բաղկացուցիչ մասերի ու պարամետրերի ամենամյա ստուգումը, որը, որպես կարգ, կատարվում է շահագործման ժամանակաշրջանն սկսվելուց առաջ,
ամենօրյա ստուգումներ` զվարճահարմարանքի կրիտիկական բաղկացուցիչ մասերի ու պարամետրերի, շրջափակոցների և այլ մասերի աշխատունակության ու տեխնիկական վիճակի ստուգումն աշխատանքային օրվա սկզբում,
հսկիչ ստուգումներ` զվարճահարմարանքի կամ դրա բաղկացուցիչ մասերի լրիվ ստուգում, որն անցկացվում է հարմարանքի նոր տեղակայումից կամ խոշոր արդիականացումից հետո,
համալիր ստուգումներ` զվարճահարմարանքի բոլոր կրիտիկական բաղկացուցիչ մասերի ու պարամետրերի, շրջափակոցների և այլ մասերի տեխնիկական վիճակի ստուգում` ներառյալ բաղադրամասերի քանդումն ու զննումը, եթե դա անհրաժեշտ է փորձարկումների անցկացման ու ստուգողական գործարկման համար,
արտադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր (գործարար), որն իր արտադրանքը (զվարճահարմարանքը) իրացնում է պայմանագրով և պատասխանատու է արտադրանքի տեղեկամատյանում հայտարարված պահանջների ու տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության համար,
նախագծող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տեխնոլոգիական հրահանգների պահանջներին համապատասխան նախագծում է զվարճահարմարանքներ, մշակում նախագծակոնստրուկտորական ու շահագործման փաստաթղթեր,
զվարճահարմարանքի տեղադրում շուկայում` բաշխման կամ օգտագործման նպատակով շուկայում արտադրանքի (ծառայության) մասին ծանուցում տալու
սկզբնական գործողություն,
սահմանային վիճակ` զվարճահարմարանքների ու դրանց բաղկացուցիչ մասերի տեխնիկական վիճակը, որի դեպքում դրանց հետագա շահագործումն անթույլատրելի է կամ ոչ նպատակահարմար, և անհնար է դրանց աշխատունակ վիճակի վերականգնումը,
անվտանգություն` անթույլատրելի ռիսկի բացակայություն` կապված արտադրանքով կամ ծառայությամբ մարդու կյանքին, առողջությանը, ֆիզիկական, իրավաբանական անձանց և պետական գույքին, շրջակա միջավայրին, կենդանական ու բուսական աշխարհին վնաս հասցնելու հնարավորության հետ,
տեխնիկական պատասխանատվության մակարդակ՝ զվարճահարմարանքին ու դրա բաղկացուցիչ մասերին տրված համապատասխան մակարդակ` սահմանված դրանց նախագծման, արտադրության և շահագործման ռեժիմների փաստաթղթերով,
ռիսկի աստիճան՝` ռիսկի քանակական կամ որակական գնահատումը` հաշվի առնելով հնարավոր հետևանքների ծանրությունը,
զվարճանքի օժանդակ սարքեր` զվարճանքի տեսարանային և այլ հնարավորություն ու հարմարավետություն ապահովող սարքավորումներ, որոնք օգտագործվում են զվարճանքի վայրում կամ զվարճահարմարանքի վրա (մեջ),
ուղևորներին պահող սարքեր` զվարճահարմարանքի բաղկացուցիչ մասերը՝
նստոցներ, ոտնակներ, ճաղաշարքեր, անվտանգության աղեղներ, ձողեր, գոտիներ և այլն, որոնք նախատեսված են կանխելու ուղևորների անթույլատրելի տեղաշարժերը զվարճահարմարանքի վտանգավոր գոտու մեջ,
ամրապնդման սարքեր` աղեղի, վերադրակի, փոկի, վահանակի և այլ տեսքի սարքավորումներ՝ կահավորված մեկ կամ մի քանի փականող սարքերով, որոնք հուսալիորեն սևեռում (ֆիքսում) են ուղևորի մարմնի դիրքն ուղևորատար մոդուլի բազկաթոռի մեջ՝ արագացումների անվտանգ ընկալման համար ու սահմանափակում են դրա անթույլատրելի տեղաշարժը, տեսողական-զվարճացնող սարքեր` սարքեր, որոնց վրա ուղևորը զվարճանում է առավելապես առանց տեղաշարժման, բայց օգտագործում է հատուկ սարքեր,
համապատասխանության հավաստում` գործունեություն, որի արդյունքում համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի միջոցով հավաստվում է արտադրանքի, ծառայությունների, որակի և բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին,
զվարճահարմարանքի տեղեկամատյան՝` զվարճահարմարանքի տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը հաստատող, հարմարանքների փորձարկումների, շահագործման ընթացքի ու ժամկետի արդյունքների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ` կազմված և հաստատված տվյալ զվարճահարմարանքը շահագործողի կողմից:
III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
5. Սույն կանոնակարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված հայրենական ու օտարերկրյա արտադրության ժամանակավոր և մշտական, նախկինում շահագործված և սկզբնապես տեղակայված զվարճահարմարանքների վրա, այդ թվում՝
1) առաջընթաց շարժման մեքենայացված զվարճահարմարանքներ.
2) պտտական շարժման մեքենայացված զվարճահարմարանքներ.
3) ավտոդրոմներ, արագընթաց ճանապարհներ ու քարթինգներ.
4) փչովի զվարճահարմարանքներ.
5) մրցութային զվարճացնող ու մրցանակային զվարճահարմարանքներ.
6) սարքավորումներ` մանկական հրապարակների համար.
7) ջրային ատրակցիոններ` ակվապարկերի, լողավազանների ու ջրավազանների համար.
8) օժանդակ սարքեր, որոնք կիրառվում են զվարճահարմարանքների հետ միասին, որոնց մեջ առկա է ուղևորների վրա կենսաքիմիական ազդեցություններ և կախված այդ ազդեցություններից՝ հնարավոր վնասվածքներ ստանալու ռիսկեր, ինչպիսիք են`
ա) նշանակալի բարձրության վրա բարձրանալը,
բ) շինվածքի բաղկացուցիչ մասերի համեմատ՝ նշանակալի արագությամբ տեղաշարժվելը,
գ) նշանակալի ուղղաձիգ, ինչպես նաև երկայնակի ու կողմնային թափընթացքի արագացումներով ու արգելակմամբ տեղաշարժվելը,
դ) նստեցման տեղերի կամ հենարանների մակերևույթների նշանակալի թեքությունները,
ե) նշանակալի բարձրության վրա միաժամանակյա բարձրացման հետ` նշանակալի արագության հասնելը:
6. Զվարճահարմարանքների, տեսարանային զվարճացնող սարքավորումների, մանկական հրապարակների սարքավորումների, ջրային ատրակցիոնների, կայանների, ջրավազանների ու լողավազանների զվարճանքի այլ սարքերի հիմնական տեսակները սահմանված են սույն կանոնակարգի N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
NN ը/կ |
Զվարճանքի սարքերի տեսակները, հիմնական հատկանիշները, բնութագրերը |
Զվարճանքի հիմնական |
1. |
Առաջընթաց շարժման մեքենայացված զվարճահարմարանքներ, որոնք ուղևորներին առավելապես տեղաշարժում են առաջընթացով (որոնց մեջ ուղևորատար մոդուլները կամ խցիկները տեղաշարժվում են ուղղորդներով) |
1.1. Սահելու սարեր 1.2. Ազատ անկման աշտարակներ 1.3. Զբոսայգիների երթուղիներ 1.4. Փողրակների (կիսախողովակների) մեջ մակույկներով ջրային վայրէջքներ 1.5. Զբոսանքի միառելս ճանապարհներ 1.6. Համանման այլ զվարճահարմարանքներ |
2. |
Պտտական շարժման մեքենայացված զվարճահարմարանքներ, որոնք ուղևորներին առավելապես տեղաշարժում են պտտեցնելով (որոնց մեջ ուղևորատար մոդուլներն ու խցիկները պտտվում կամ ճոճվում են), այդ թվում` բարդ շարժմամբ |
2.1. Ճոճեր (ճլորթիներ)` այդ թվում` բարդ շարժմամբ 2.2. Կարուսելներ` այդ թվում` բարդ շարժմամբ 2.3. Դիտման անիվներ 2.4. Տեղաշարժում ձևացնողներ (սիմուլյատորներ) 2.5. Համանման այլ զվարճահարմարանքներ |
3. |
Ավտոդրոմներ, ճանապարհներ ու քարթինգներ` զվարճահարմարանքներ, որոնց մեջ ուղևորատար մոդուլներն ու խցիկները կարող են տեղաշարժվել շարժման ուղղորդներից դուրս` նշանակալի արագություններով |
3.1. Բախվող ավտոմեքենաներ 3.2. Զբոսանքի ավտոգնացքներով զբոսայգու ճանապարհներ 3.3. Քարթինգներ` այդ թվում` նաև էստակադների վրա 3.4. Մինի ավտոմեքենաներով արագընթաց ճանապարհներ 3.5. Համանման այլ զվարճահարմարանքներ |
4. |
Փչովի զվարճահարմարանքներ, որոնց մեջ համապատասխան գործառույթի ապահովման համար օգտագործվում են օդաճնշական սարքեր |
4.1. Բատուտներ 4.2. Փոքր սարեր 4.3. Ճոճեր (ճլորթիներ) 4.4. Փչովի կերպարներ` այդ թվում` քայլող 4.5. Համանման այլ զվարճահարմարանքներ |
5. |
Մրցութային զվարճացնող ու մրցանակային զվարճահարմարանքներ, որոնց մեջ մրցութային նպատակով օգտագործվում են նավամոդելներ ու ավտոմոդելներ, լազերներ, տարբեր հարմարանքներ և այլն |
5.1. Հրաձգարաններ 5.2. Զսպանակավոր բատուտներ |
6. |
Սարքավորումներ մանկական հրապարակների համար, որոնց վրա երեխաներն ու դեռահասները կարող են խաղալ ու զվարճանալ |
6.1. Ճոճեր (ճլորթիներ), ճոճաթոռներ, կարուսելներ 6.2. Փոքր սարքեր, պատեր, սանդուղքներ 6.3. Մանկական տարբեր տեսակի համալիրներ 6.4. «Չոր» ավազաններ (գնդիկներով) 6.5. Համանման այլ զվարճահարմարանքներ |
7. |
Ջրային ատրակցիոններ` ակվապարկերի, ջրավազանների ու լողավազանների համար, որոնք նախատեսված են սահքի և տեղաշարժման համար` օգտագործելով ջրային միջավայրը մակերեսների հետ շփումը փոքրացնելու համար և այլն |
7.1. Ջրային ուղիղ վայրէջքներ
|
8. |
Օժանդակ սարքեր` սարքեր, որոնք կիրառվում են զվարճահարմարանքների հետ միասին ու ապահովում են զվարճանքների հարմարավետությունը, հանդիսավորությունը և այլ հնարավորություններ |
8.1. Տրիբուններ, հարթակներ և այլն 8.2. Վրաններ, ծածկված կրպակներ, ծածկեր և այլն 8.3. Գովազդային կանգնակներ, պաշտպանիչ վահաններ և այլն 8.4. Թեմատիկ ձևավորմամբ տաղավարներ, կրպակներ 8.5. Զվարճահարմարանքների հետ համատեղ օգտագործվող համանման սարքեր |
7. Սույն կանոնակարգի դրույթները չեն տարածվում շինարարական օբյեկտների, շինարարական կամրջակների, կենդանիներ պահելու համար շինությունների, երեխաների համար մանկական հիմնարկներում ու բնակելի շենքերի բակերում տեղադրված պարզագույն տեսակի զվարճասարքերի, կինոթատրոնների, թատրոնների, կրկեսների սարքավորումների, սպորտային շինությունների ու մարզասարքերի, մետաղանիշով աշխատող խաղային ավտոմատների, խաղատների սարքավորումների, ճոպանուղիների, ամբարձիչների, վերելակների տեխնոլոգիական սարքավորումների, սքեյթբորդների, նավակների ու մոտոնավակների, հեծանիվների, ավտոմոտոավիա և այլ տրանսպորտային միջոցների վրա, բոուլինգների և համանման այլ սարքերի վրա, ինչպես նաև առանց ուղևորների երթևեկության ցուցադրման զվարճահարմարանքների և ատրակցիոնների վրա:
IV. ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ
8. Մարդկանց զվարճացնելու համար նախատեսված զվարճահարմարանքների նույնականացումը, որոնց վրա տարածվում են սույն կանոնակարգի պահանջները, կատարվում է հետևյալ կերպ: Անհրաժեշտ է համոզվել, որ հետազոտվող օբյեկտը հանդիսանում է զվարճահարմարանք՝ հատկապես մեքենա կամ սարքավորում, որը հավաքված կամ հավաքակցված է և անմիջականորեն նախատեսված է մարդկանց զվարճացնելու համար` հաշվի առնելով դրանցում կենսամեխանիկական գործոնների ներգործության առկայությունը կամ արտադրանքի հատկանիշները, որոնք համապատասխանում են մեկ կամ մի քանի տեսակի զվարճահարմարանքներին:
9. Զվարճահարմարանքների նույնականացման ժամանակ պետք է նույնականացվեն բոլոր հնարավոր վտանգները` դրա կենսական բոլոր փուլերում, այդ թվում` շահագործման արտակարգ իրավիճակների (խափանումների ու արտաքին ներգործությունների), անձնակազմի ենթադրյալ ոչ գիտակցված սխալների ու անթույլատրելի շահագործման դեպքերում:
10. Զվարճահարմարանքի վտանգավորության նույնականացման համար պետք է հաշվարկային, փորձարկման ու փորձագիտական մեթոդներով գնահատվեն հնարավոր ռիսկերը, ապահովվեն հնարավորություններ կատարված ստուգման գնահատման համար:
11. Սույն կանոնակարգին համապատասխան` զվարճահարմարանքների նույնականացումն իրենց իրավասության սահմաններում կարող են իրականացնել`
1) արտադրողը, հայտատուն (վաճառողը).
2) սերտիֆիկացման մարմինը.
3) տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող մարմինը:
12. Զվարճահարմարանքների կենսամեխանիկական ներգործության մակարդակն ուղևորների վրա պետք է համապատասխանի սույն կանոնակարգի N 2 աղյուսակում նշվածներին:
Աղյուսակ N 2
|
Կենսամեխանիկական |
Նշանա-կումը |
Հնարավոր ռիսկերի |
Հնարավոր ռիսկերի | ||
Ռ-I |
Ռ-II |
Ռ-III |
Ռ-IV | |||
1. |
Համեմատաբար բարձրության վրա բարձրանալը* |
H, մ |
H>15 |
3<H≤15 |
0.45<H ≤3 |
H ≤0.45 |
2. |
Կառուցվածքի բաղկացուցիչ մասերի համեմատ տեղաշարժման արագությունը |
V մ/վրկ |
V >17 |
8<V≤17 |
3<V ≤ 8 |
V ≤ 3 |
3. |
Ուղղաձիգ արագացումներով տեղաշարժը |
az(g) ** |
5 <a ≤ 6 |
4 <a ≤ 5 |
3 <a ≤ 4 |
a ≤ 3 |
4. |
Կողմնային, արգելակման ու թափավազքի արագացումներով տեղաշարժը |
ax, ay (g) |
1.5<a ≤ 2 |
0.7<a ≤ 1.5 |
0.4<a ≤ 0.7 |
a ≤ 0.4 |
5. |
Նստեցման տեղերի կամ հենման մակերեսների թեքությունը միաժամանակյա` |
β, աստիճան H, մ V մ/վրկ |
β>1200 H>3 համար կամ V> 8 |
450<β≤1200 H>3 համար կամ V>8 |
100<β≤ 450 0.45 <H≤ 3 համար կամ 3<V ≤ 8 |
β<100 H≤0.45 համար կամ V≤ 3 |
* բարձրությունը, որի դեպքում հնարավոր է ընկնել կամ վայրէջք կատարել,
** արագացումների «a» մեծությունները չափվում են ազատ անկման արագացումներով (g):
13. Զվարճահարմարանքների բոլոր բաղկացուցիչ մասերի ու պարամետրերի համար, որոնք անմիջականորեն կապված են ուղևորներին կենսամեխանիկական ներգործություններից անվտանգության ապահովման հետ, դրանց նախագծման փաստաթղթերով պետք է սահմանվեն անվտանգության տեխնիկական պատասխանատվության մակարդակներ` համաձայն սույն կանոնակարգի N 3 աղյուսակի:
Աղյուսակ N 3
NN |
Ռիսկի |
Հնարավոր ռիսկի |
Հնարավոր ռիսկի ոչ կրիտիկական մակարդակները | ||||||||
ռիսկի մակարդակը |
Ռ-I *3 շատ բարձր |
Ռ -II |
Ռ-III |
Ռ-IV | |||||||
1. |
Բաղկացուցիչ մասերի տեխնիկական պատասխանատվության մակարդակները |
առավել բարձր պատասխա-նատվության մակարդակի կրիտիկական բաղկացուցիչ մաս |
բարձր պատասխա-նատվության մակարդակի կրիտիկական բաղկացուցիչ մաս |
բարձրացված պատասխա- նատվության մակարդակի ոչ կրիտիկական բաղկացուցիչ մաս |
նվազագույն պատասխա- նատվության մակարդակի ոչ կրիտիկական բաղկացուցիչ մաս | ||||||
2. |
Բաղկացուցիչ մասերի երաշխավորված նշանակումը*1 |
ԿԲ-I |
ԿԲ-II |
ՈԿԲ-III |
ՈԿԲ-IV | ||||||
3. |
Պարամետրերի տեխնի- կական պատասխանատվու- թյան մակարդակը |
առավել բարձր պատասխանա-տվության մակարդակի կրիտիկական պարամետր |
բարձր պատասխա-նատվության մակարդակի կրիտիկական պարամետր |
բարձրացված պատասխա- նատվության մակարդակի ոչ կրիտիկական պարամետր |
նվազագույն պատասխա- նատվության մակարդակի ոչ կրիտիկական պարամետր | ||||||
4. |
Պարամետրի երաշխավոր-ված նշանակումը*2 |
ԿՊ-I |
ԿՊ-II |
ՈԿՊ-III |
ՈԿՊ-IV | ||||||
5. |
Զվարճահարմարանքների տեխնիկական պատասխա- նատվության մակարդակը |
առավել բարձր տեխնիկական պատասխա- նատվության մակարդակի զվարճահարմա- րանք |
բարձր տեխ-նիկական պատասխա-նատվության մակարդակի զվարճահար-մարանք |
բարձրացված տեխնիկական պատասխանա-տվության մակարդակի զվարճահարմա-րանք |
նվազագույն տեխնիկական պատասխա- նատվության մակարդակի զվարճահար- մարանք | ||||||
6. |
Զվարճահարմարանքների տեխնիկական պատասխա- նատվության երաշխավոր- ված նշանակումը |
արտակարգ |
ընտանեկան |
մանկական |
փոքր | ||||||
|
14. Տեխնիկական պատասխանատվության բաղկացուցիչ մասերի և պարամետրերի I և II մակարդակներն անվտանգությամբ հանդիսանում են կրիտիկական, III և IV մակարդակները՝ ոչ կրիտիկական:
15. Զվարճահարմարանքների համար պետք է սահմանվի անվտանգության տեխնիկական պատասխանատվության մակարդակ, որը համապատասխանում է դրա բաղկացուցիչ մասերի ամենաբարձր տեխնիկական պատասխանատվության մակարդակին (պարամետրին):
16. Զվարճահարմարանքի անվտանգության տեխնիկական պատասխանատվության մակարդակը պետք է գրանցվի զվարճահարմարանքի տեղեկամատյանի մեջ:
V. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
17. Յուրաքանչյուր զվարճահարմարանք, որը տեղաբաշխված է շուկայում, համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ենթակա է գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության:
18. Մինչև զվարճահարմարանքի տեղակայումը շուկայում սեփականատերը (շահագործողը) գրավոր հրամանով նշանակում է անձանց, ովքեր պատասխանատու են աշխատանքների կատարման յուրաքանչյուր փուլի համար:
19. Զվարճահարմարանքների տեխնիկական անվտանգության փորձաքննության ժամանակ շահագործման, փոխադրման, հավաքակցման, կարգաբերման ու տեղակայման, շահագործման դադարեցման, վերաշահագործման հանձնելու, տեխնիկական սպասարկման, նորոգման, օգտահանման դեպքում համապատասխան յուրաքանչյուր փուլի մասին պետք է կազմվի հիմնավորված եզրակացություն և հանձնվի սեփականատիրոջը (շահագործողին):
20. Զվարճահարմարանքների շահագործումից առաջացող աղմուկի մակարդակը բնակելի և հասարակական նշանակության շենքերում, ինչպես նաև այդ օբյեկտների շահագործման ժամանակ առաջացող ձայնային ճնշման թույլատրելի մակարդակը պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում N 2.III-113» սանիտարական նորմերի պահանջներին:
II. ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
21. I և II (առավել բարձր և բարձր) մակարդակի տեխնիկական պատասխանատվության զվարճահարմարանքների համար, մինչև շահագործման ժամանակաշրջանի սկիզբը, ամենամյա և հսկիչ ստուգումների ձևով պետք է անցկացվի դրանց տեխնիկական վիճակի գնահատում, III և IV (բարձրացված և նվազագույն) մակարդակի տեխնիկական պատասխանատվության մեքենայացված զվարճահարմարանքների համար` երեք տարին մեկ անգամ:
22. Մեքենայացված զվարճահարմարանքների, մանկական հրապարակների սարքավորումների, ինչպես նաև տեսարանային-զվարճացնող համասարքերի համար պետք է անցկացվի տեխնիկական վիճակի գնահատում` հսկիչ ստուգման ձևով, իսկ շահագործման դեպքում` ամենամսյա ստուգմամբ:
23. Զվարճահարմարանքների շահագործումից առաջ պետք է անցկացվի հնարավոր վտանգավոր իրադրությունների և իրավիճակների բացահայտում, որոնք կարող են առաջանալ մեխանիկական, էլեկտրական, քիմիական, ջերմային ազդեցություններից, ճառագայթահարումից, ջրային միջավայրից, ինչպես նաև այլ պատճառներից:
24. Զվարճահարմարանքների շահագործմանը պետք է նախորդի միջոցառումների մշակումը վթարների և արտակարգ իրավիճակների նվազեցման ուղղությամբ, որոնք են`
1) հաճախորդների նկատմամբ վտանգավոր ազդեցությունների նվազեցում.
2) պաշտպանիչ, ապահովիչ միջոցների և պաշտպանակների ճիշտ ընտրություն և կիրառում.
3) սարքավորումների սուր եզրերի, անկյունների, դուրս ցցված մասերի բացառում.
4) կառավարման համակարգերի մշակման և պատրաստման ժամանակ անվտանգության պահանջների պահպանում.
5) վտանգի առաջացման բացառում` կապված հիդրավլիկ և օդաճնշակային սարքավորումների շահագործման հետ.
6) հրդեհային և էլեկտրական անվտանգության ապահովում.
7) զվարճահարմարանքների տեղակայման բացառումն այնպիսի տարածքներում, որտեղ կարող են ի հայտ գալ բնական և երկրաբանական անբարենպաստ պայմաններ (սողանքներ, փլուզումներ, ջրածածկումներ, ճահճացումներ և այլն).
8) զվարճահարմարանքների մուտքերի և հարթակների սարքին վիճակի պահպանում.
9) կապի և ազդարարման միջոցների ապահովում, դրանց սարքին վիճակում պահպանում.
10) ջրային զվարճահարմարանքների տեղադրման վայրերում ջրատարածքի հատակի մաքրում.
11) զվարճահարմարանքների տեղադրման վայրերում վթարափրկարարական սպասարկման միջոցների ապահովում:
25. Զվարճահարմարանքների շահագործման նախապատրաստման փուլում կատարվող տեխնիկական վիճակի գնահատման գործողությունների ծավալն ու քանակը կիրառվում է` հաշվի առնելով նաև դրանցում կրիտիկական բաղադրամասերի և կրիտիկական պարամետրերի առկայությունը:
26. Տեխնիկական վիճակի գնահատման ժամանակ իրականացվում են հետևյալ ընթացակարգերը և ձևակերպվում են հետևյալ փաստաթղթերը`
1) շահագործողի կողմից զվարճահարմարանքի կառավարչի և օպերատորի նշանակման հաստատումը.
2) սպասարկումն իրականացնող անձնակազմի առկայության հաստատումը.
3) սպասարկող անձնակազմի ուսուցման ու հրահանգավորման հաստատումը.
4) շահագործման գծով հրահանգների, նորոգման ու տեխնիկական սպասարկման հրահանգների պահանջների կատարումը, համապատասխան տեղեկամատյանների վարույթը.
5) զվարճահարմարանքների ամենօրյա ստուգումների անցկացումը և արդյունքների գրանցումը.
6) հսկիչ գործարկման անցկացումը.
7) զվարճահարմարանքի աշխատանքի ժամանակ և աշխատանքից դուրս դրա վտանգավոր գոտիներ ուղևորների մուտք գործելու հնարավորության բացառումը.
8) զվարճահարմարանքի անթույլատրելի շահագործման բացառումը.
9) օպերատորի գործելակարգի կանոնների տեղադրումը զվարճահարմարանքի վրա.
10) ուղևորներով զվարճահարմարանքի բեռնավորման սխեմայի տեղաբաշխումը.
11) զվարճահարմարանքի վրա կրիտիկական բաղադրամասերի ու պարամետրերի ամենօրյա ստուգումների կարգի մասին ցուցատախտակի տեղաբաշխումը.
12) զվարճահարմարանքի ղեկավարման վահանակի վրա դրա հիմնական տեխնիկական բնութագրերով ցուցատախտակի տեղաբաշխումը.
13) առողջական վիճակի պատճառով զվարճահարմարանքից օգտվելու սահմանափակումների մասին տեղեկատվության տեղաբաշխումը.
14) տարիքի ու հասակի պատճառով զվարճահարմարանքից օգտվելու սահմանափակումների մասին տեղեկատվության տեղաբաշխումը.
15) հաճախորդների հասակը, քաշը չափելու համար չափման միջոցների տեղաբաշխումը.
16) զվարճահարմարանքից օգտվելու կանոնների տեղաբաշխումը.
17) հաշմանդամ հաճախորդների սպասարկման կանոնների տեղաբաշխումն այն դեպքերում, եթե զվարճահարմարանքի կենսամեխանիկական ներգործությունը դրանց համար թույլատրելի է.
18) փրկարարական ծառայությունների հեռախոսահամարների մասին տեղեկատվության տեղաբաշխումը.
19) տեղահանման անհրաժեշտ նշանների տեղաբաշխումը.
20) ուղևորատար մոդուլներից ուղևորների տարահանման միջոցների կազմակերպումը.
21) դեղարկղի տեղադրումը, առաջին բժշկական օգնություն ցույց տալու կետի ապահովումը:
27. III և IV մակարդակի տեխնիկական պատասխանատվության ոչ մեքենայացված զվարճահարմարանքների շահագործման դեպքում դրանցից ինքնուրույն օգտվել թույլատրվում է 3 տարեկանից բարձր տարիք ունեցող երեխաներին, ինչպես նաև 3 տարեկանից ցածր տարիք ունեցողներին` մեծահասակների կամ չափահասների ուղեկցությամբ: Նշված զվարճահարմարանքները պետք է կահավորված լինեն`
1) տարիքի, հասակի ու կշռի պատճառով սահմանափակումների մասին տեղեկատվությամբ.
2) հաճախորդների` օգտվելու մասին կանոններով.
3) շահագործողի ու փրկարարական ծառայությունների հեռախոսահամարների տեղեկատվությամբ:
28. Զվարճահարմարանքները և դրանց բաղկացուցիչ տարրերի մետաղական մասերը պետք է ունենան հուսալի հողանցում:
29. Մինչև զվարճահարմարանքի շահագործումը դրա սեփականատերը (շահագործողը) պարտավոր է Հայաստանի Հանրապետության «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով այն գրանցել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում:
III. ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
30. Զվարճահարմարանքների փոխադրման ու պահպանման ժամանակ որոշ գործընթացներ ենթակա են տեխնիկական վիճակի գնահատման` փաստաթղթերի ձևակերպմամբ: Դրանք են`
1) վնասվածքի նվազագույն հնարավորությամբ զվարճահարմարանքի մասերի անվտանգ բարձելը տրանսպորտային միջոցների վրա` հուսալի ամրացմամբ ու համապատասխան ամրացման հարմարանքների օգտագործմամբ.
2) փոխադրման և պահպանման ընթացքում զվարճահարմարանքի մասերի վրա անթույլատրելի ազդեցությունների բացառումը.
3) զվարճահարմարանքի մասերի պահպանության ընթացքում շրջակա միջավայրի վնասակար ներգործություններից պաշտպանվածության և անկորուստ ու անվթար մնալու պայմանների ապահովումը:
IV. ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄԸ, ԿԱՐԳԱԲԵՐՈՒՄԸ
31. Զվարճահարմարանքների հավաքակցման, կարգաբերման ու անվտանգ տեղակայման իրականացման դեպքում որոշ գործընթացներ ենթակա են ստուգման և տեխնիկական վիճակի գնահատման` փաստաթղթերի ձևակերպմամբ: Դրանք են`
1) զվարճահարմարանքի հավաքակցման համար հենամասերի կամ հիմքերի և զվարճահարմարանքները բեռնվածքի ընդունման համար պատրաստ լինելն ու անվտանգության ապահովումը.
2) հավաքակցման հրապարակի աշխատանքային գոտու պաշտպանվածության ապահովումը կողմնակի անձանց ներթափանցումից.
3) օգտագործվող սարքավորումների, տեխնիկայի ու հավաքման-հավաքակցման գործընթացների անվտանգության ապահովումը.
4) որակավորված անձնակազմի առկայությունը.
5) սարքավորումների համալրվածության հաստատումը.
6) զվարճահարմարանքի տեղադրման անվտանգության ապահովումը նախապատրաստված հրապարակի կամ հիմքի վրա` ապահովելով անվտանգության կոնտուրների առկայությունը և զվարճահարմարանքի անհրաժեշտ կայունությունը` շրջվել-ընկնելուց.
7) ուղևորների ու սպասարկող անձնակազմի հնարավոր տարահանման միջոցների ու ուղիների ապահովումը.
8) փրկարարական ծառայությունների աշխատողների մուտք գործելու հնարավորության ապահովումը.
9) հավաքակցված պատրաստվածքների տեխնիկական վիճակի հաստատումը հավաքակցման ու շահագործման փաստաթղթերի պահանջներին.
10) ստուգումների անցկացումը:
32. Եթե զվարճահարմարանքի վրա տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնաս է հասցվել ուղևորի կյանքին ու առողջությանը, ապա պետք է անմիջապես դադարեցնել զվարճահարմարանքի աշխատանքը և դրա մասին տեղյակ պահել իրավասու մարմիններին:
33. Զվարճահարմարանքներում տեղի ունեցած վթարների ու դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 23-ի «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 488-Ն որոշմամբ սահմանված կարգով:
34. Եթե տեխնիկական քննության արդյունքում պարզվում է, որ վթարը հանդիսանում է արտադրական, նախագծային կամ շահագործման թերություն, ապա զվարճահարմարանքի սեփականատերը (շահագործողը) պետք է իրականացնի համապատասխան միջոցառումներ` դադարեցնի վթարված, ավերված (քանդված) բաղկացուցիչ մասերով զվարճահարմարանքի շահագործումը և տեխնիկական նորմերի ու տեխնոլոգիական հրահանգի պահանջներին համապատասխան` հիմնանորոգի այն: Հիմնանորոգումից հետո պետք է կատարվեն զվարճահարմարանքի տեխնիկական անվտանգության նոր փորձաքննություն և հսկիչ ստուգում:
35. Զվարճահարմարանքի սեփականատերը (շահագործողը) պատասխանատու է հարմարանքի տեխնիկապես սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման համար:
36. Եթե զվարճահարմարանքի և դրա հիմնական կրող կառուցվածքների սահմանված ծառայության ժամկետը կամ ռեսուրսն սպառվել է, ապա զվարճահարմարանքի շահագործումը պետք է դադարեցվի:
37. Զվարճահարմարանքի շահագործման երկարաձգումը հնարավոր է դրա ենթադրյալ (հավանական) մնացորդային ռեսուրսի գնահատումից հետո: Այդ նպատակով սեփականատերը (շահագործողը) կազմակերպում է զվարճահարմարանքի ստուգում և տեխնիկական անվտանգության փորձաքննություն` ներգրավելով իրավասու մարմինների ներկայացուցիչներին: Ներքին թերությունների, մաշվածության, կոռոզիայի, մետաղի հոգնածության հայտնաբերման նպատակով պետք է անցկացվի մետաղական շինվածքի մանրամասն ստուգում, փորձարկում և ախտորոշում:
38. Զվարճահարմարանքի տեխնիկական անվտանգության փորձաքննության, փորձարկման ախտորոշման և ստուգման արդյունքի հիման վրա իրավասու մարմինները դրա ռեսուրսի երկարաձգման մասին տալիս են եզրակացություն:
39. Եթե զվարճահարմարանքի տեխնիկական վիճակի ստուգման և տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հարմարանքի և դրա հիմնական կրող կառուցվածքների ռեսուրսն սպառված է (հասել է սահմանային թույլատրելի վիճակի), ապա այդպիսի զվարճահարմարանքի շահագործումը պետք է դադարեցվի` այն ենթակա է օգտահանման:
40. Զվարճահարմարանքներ սպասարկող անձնակազմը պետք է ենթարկվի պարբերական բժշկական զննության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ հաստատված կարգի:
V. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
41. Զվարճահարմարանքների շահագործման դադարեցման, վերագործարկման դեպքում որոշ գործընթացներ ենթակա են ստուգման և տեխնիկական վիճակի գնահատման` փաստաթղթերի ձևակերպմամբ: Դրանք են`
1) զվարճահարմարանքների մասնակի կամ լրիվ քանդման դեպքում` տեխնիկական ախտորոշման ստուգումները.
2) նոր տեղակայումից կամ խոշոր վերափոխումից հետո կամ շահագործման ժամանակաշրջանից առաջ` հսկիչ ստուգումները.
3) զվարճահարմարանքի լրիվ կամ մասնակի քանդման դեպքում կամ աննշան վթարից հետո (որը հաճախորդների կյանքի համար հնարավոր վտանգի ու առողջության թեթև վնասի, կորստի չի մղում) ստուգումը.
4) վթարից հետո (որը ուղևորների ու հաճախորդների առողջությանը նշանակալից վնաս է հասցրել կամ զրկել է կյանքից) անհրաժեշտ միջոցառումների անցկացումը.
5) տեղեկատվության տրամադրումը պետական մարմիններին:
VI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՆՈՐՈԳՈՒՄԸ
42. Զվարճահարմարանքների տեխնիկական սպասարկման ու նորոգման ժամանակ որոշ գործընթացներ ենթակա են տեխնիկական վիճակի գնահատման` փաստաթղթերի ձևակերպմամբ: Դրանք են`
1) զվարճահարմարանքի անձնակազմի հրամանով նշանակումը.
2) սպասարկող անձնակազմի ուսուցման և որակավորման կազմակերպումը.
3) շահագործական փաստաթղթերին համապատասխան տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարումը` համապատասխան տեղեկամատյանի վարմամբ.
4) զվարճահարմարանքի ապահովումը գործիքներով և պահեստամասերով.
5) զվարճահարմարանքի ապահովումը հակահրդեհային միջոցներով.
6) ամենօրյա ու հսկիչ ստուգումների իրականացումը:
43. Զվարճահարմարանքների սպասարկման գործառություններում ընդգրկված անձինք պետք է անցնեն ուսուցում և գիտելիքների ստուգում ու ստանան համապատասխան որակավորում: Սպասարկող անձանց ուսուցումը և որակավորումը կատարվում են զվարճահարմարանքի սեփականատիրոջ (շահագործողի) կողմից հաստատված թեմատիկ պլանների համաձայն:
44. Զվարճահարմարանքների վրա նորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել երկու փուլով` պլանային նախազգուշական և հիմնական նորոգման: Եթե առաջինի դեպքում հարմարանքի նորոգումն իրականացվում է սեփականատիրոջ կողմից նախապես հաստատված ժամանակացույցով սահմանված ժամկետներում, ապա հիմնական նորոգման դեպքում, եթե սպառվել է հարմարանքի աշխատաժամանակի համար նորմատիվներով սահմանված ռեսուրսի վերջնական ժամկետը, կամ դրանում տեղի են ունեցել վթարներ, կամ շահագործման ընթացակարգից նշանակալի խախտումներ և շեղումներ:
45. Նյութերը, տարրերը և հանգույցները, որոնք օգտագործվում են զվարճահարմարանքների նորոգման ժամանակ, պետք է համապատասխանեն որակին ներկայացվող պահանջներին:
46. Զվարճահարմարանքներ նորոգող կազմակերպությունը պետք է ունենա ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով ու տեխնիկական միջոցներով հագեցված նյութատեխնիկական բազա, պահեստամասերի ու հանգույցների պաշար, գործիքների համալրում:
47. Զվարճահարմարանքների շահագործման և նորոգման գործառույթներում ընդգրկված մասնագետները, որոնք կատարում են զվարճահարմարանքի շինվածքի և կրիտիկական բաղկացուցիչ մասերի կարգավորում, կարգաբերում, հավաքակցում, եռակցման և այլ աշխատանքներ, պետք է ունենան համապատասխան որակավորում:
48. Զվարճահարմարանքների նորոգման աշխատանքները պետք է կատարվեն նորոգման հատուկ ստենդների, հարթակների և կախոցների վրա:
49. Յուրաքանչյուր նոր նորոգված զվարճահարմարանք պետք է պարտադիր կարգով ենթարկվի ստատիկ և դինամիկ փորձարկումների:
50. Զվարճահարմարանքի սեփականատերը (շահագործողը) նորոգող կազմակերպությանը տրամադրում է հարմարանքի էսքիզային գծագրերը` կառուցվածքների չափսերի ու պարամետրերի նշումով:
51. Զվարճահարմարանքի նորոգումից հետո պետք է կազմվի հանձնման-ընդունման ակտ` նորոգող կազմակերպության և հարմարանքի սեփականատիրոջ (շահագործողի) միջև:
VII. ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ
52. Զվարճահարմարանքները շահագործումից հանելուց հետո և օգտահանման դեպքերում դրանց սեփականատերը (շահագործողը) իրականացնում է հետևյալ գործառույթները` փաստաթղթերի ձևակերպմամբ: Դրանք են`
1) զվարճահարմարանքի կամ դրա կրիտիկական բաղկացուցիչ մասերի սահմանային թույլատրելի վիճակի հասնելու մասին տեխնիկական ախտորոշիչ ստուգումների անցկացում և գնահատում.
2) աշխատասպառման ռեսուրսով զվարճահարմարանքի կրիտիկական բաղկացուցիչ մասերի հանգումն այնպիսի վիճակի, որը հաստատում է դրանց հետագա շահագործման անհնարինությունը` հաստատված արձանագրությամբ.
3) զվարճահարմարանքի ապահավաքակցում, օգտահանում (ուտիլիզացում), արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրից գրանցումից հանում, շահագործման դադարեցման մասին արձանագրության կազմումը,
4) զվարճահարմարանքների օգտագործման համար ոչ պիտանի հարմարանքների, մետաղաշինվածքների, հանգույցների և տարրերի տարածքից դուրս հանում ու փոխադրում:
VIII. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
53. Զվարճահարմարանքների կարգաբերման, կարգավորման և արգելակների ստուգիչ գործարկման, հետգլորքային սարքվածքների և անվտանգության այլ սարքվածքների աշխատանքի բոլոր ռեժիմներում կայունության և հավասարակշռության ստուգման ժամանակ ուղևորատար մոդուլների նստեցման տեղերի վրա պետք է տրվեն հետևյալ բեռնվածությունները`
1) ընտանեկան ու արտակարգ զվարճահարմարանքների համար, եթե դրանց բեռնավորման ժամանակ ապահովվում է ուղևորների կշռի հսկողությունը` համաձայն N 4 աղյուսակի.
Աղյուսակ N 4
Նստեցման տեղերի |
Բեռնվածությունը, kH ± 3% | |
գումարայինը, |
մեկ նստեցման տեղի համար, ոչ ավելի | |
1 |
1.2 |
1.2 |
2 |
2.2 |
1.2 |
3 |
3.0 |
1.2 |
4 |
3.6 |
1.2 |
5 |
4.0 |
1.2 |
n ≥ 6 |
n x 0.75 |
1.2 |
* մեկ մոդուլում կամ մոդուլների կապակցված համակարգում |
2) մանկական ու փոքր զվարճահարմարանքների համար (մինչև 130 սմ հասակ ունեցող երեխաների), աղյուսակից բեռնվածությունները պետք է ընդունել K = 0.5 գործակցով.
3) եթե զվարճահարմարանքի բեռնումը չի հսկվում, աղյուսակից բեռնվածությունները պետք է ընդունել K = 1.35 գործակցով.
4) պտտական շարժման զվարճահարմարանքների պարամետրերի հաշվարկը պետք է կատարվի աշխատանքի ժամանակ, դադարի վիճակում, լրիվ, մասնակի, ինչպես նաև չհավասարակշռված բեռնվածությամբ:
54. Սևեռման սարքվածքների ընտրությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի բացառվեն կամ նվազագույնի հասցվեն հետևյալ հնարավոր ռիսկերը`
1) մարմնի ոչ ճիշտ դիրքի դեպքում` արագացումների ներգործության հետևանքով ուղևորի հենարանաշարժական ապարատի վնասումը.
2) ուղևորների հարվածելը նստեցման տեղերին կամ ուղևորատար մոդուլներին.
3) զվարճահարմարանքների այլ տարրերից վնասվածքներ ստանալը կամ դրանց միջև մնալը (լռվելը).
4) ուղևորների վնասվելը հանկարծակի շարժման սկզբում և հնարավոր պոկումների դեպքում.
5) զվարճահարմարանքի շարժման ժամանակ այլ ուղևորներից հարվածներ ստանալը.
6) ուղևորատար մոդուլից դուրս գալուց կամ նետվելուց ստացած վնասվածքները: Ի դեպ, պետք է հաշվի առնել, որ ուղևորների ոչ մտածված վտանգավոր վարքի դեպքում նշված հնարավոր ռիսկերն ավելանում են:
55. Զվարճահարմարանքի ջարդվածքի կամ վթարային կանգառի դեպքում, երբ ուղևորները սևեռման սարքերի միջոցով պահվում են իրենց տեղերում, պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի սպասարկող անձնակազմն ի վիճակի լինի ուղևորներին ազատելու սևեռման սարքերից` ապահովելով յուրաքանչյուրի անվտանգ ու արագ տարահանումը, հատկապես նրանց, ովքեր գտնվում են «գլխիվայր» դրության մեջ:
56. Յուրաքանչյուր ուղևորատար մոդուլ պետք է կահավորված լինի մոդուլի ներսում ուղևորներին իրենց տեղերում պահելու միջոցներով` հաշվի առնելով մոդուլի շարժման բնույթը: Աշխատանքի ժամանակ ուղևորատար մոդուլի դռները չպետք է բացվեն (եթե դա նախատեսված չէ զվարճանքի տպավորության համար): Դռները չպետք է բացվեն նաև վթարային իրավիճակներում: Դռները պետք է կահավորված լինեն փակիչ սարքերով` ապահովիչ կեռիկներով, դրսից փականներով, որոնք ընթացքի ժամանակ կանխում են դռների պատահական բացվելը:
57. Շարժաբերներով արտաքին էներգիայի աղբյուրի դռներն ուղևորների համար պետք է լինեն անվտանգ: Դրանց շարժումը պետք է լինի դանդաղ, իսկ գործողության առավելագույն ուժը չպետք է գերազանցի 150H արժեքը՝ չափված դռան եզրից:
58. Ուղևորատար մոդուլի նստարանները պետք է հուսալիորեն ամրացված լինեն դրա կառուցվածքներին:
59. Ուղևորը պետք է մարմնի համար ունենա հարմար հենարան նստարանի, թիկնակի, արմնկատակի ու ոտնատեղի համար, որպեսզի ի վիճակի լինի հակազդելու շարժման ժամանակ առաջացած ուժերին: Ուղևորատար մոդուլի նախագծման ժամանակ նստարանների և այլ բաղկացուցիչ մասերի չափերն ու ձևը պետք է ընտրել կախված հաճախորդների մարմնի դիրքի պահանջներից, ներգործող արագացումներից: Նստարանները պետք է կահավորված լինեն 0.4 մ բարձրությամբ թիկնակներով, իսկ նստարանի մակերեսը պետք է ունենա թեքություն դեպի թիկնակը:
60. Այնպիսի զվարճահարմարանքներ, որոնք նախատեսված են միայն մինչև 130 սմ հասակ ունեցող երեխաների համար, թիկնակի բարձրությունը կարելի է փոքրացնել մինչև 0.25 սմ:
61. Այնպիսի գործոններ, ինչպիսիք են նստարանի չափն ու ձևը, ուղևորի հագուստի ու նստարանի մակերեսի միջև շփման ուժի մեծությունը, ինչպես նաև մասնակի կամ լրիվ երեսապատումը, պետք է հաշվի առնվեն սևեռման ամբողջ համակարգի արդյունավետ հաշվարկի համար:
62. Պողպատալարից պատրաստված ճոպաններից կամ օղակավոր շղթաներից կախված նստարանները պետք է ունենան կախոցների այնպիսի համակարգ, որպեսզի կախովի մեկ տարրի հանկարծակի խափանման դեպքում վտանգավոր իրավիճակներ չառաջանան:
63. Յուրաքանչյուր կանգնեցնող կամ դանդաղեցնող արգելակ, որը նախատեսված է աշխատանքային ռեժիմով աշխատող ուղևորատար մոդուլի շարժման արագության կարգավորման համար, պետք է հաշվարկված լինի շարժման դանդաղեցման 5 մ/վրկ2 -ից ոչ ավելի արագացմամբ:
64. Այն դեպքերում, երբ զվարճահարմարանքի ուղեգծի վրա միաժամանակ տեղաշարժվում են մի քանի սայլակներ (կամ գնացքներ), հարևան սայլակների (գնացքների) միջև ժամանակի ցանկացած պահին պետք է գտնվի վթարային արգելակ: Վթարային արգելակը պետք է ապահովի արագացման դանդաղեցումը 7 մ/վրկ2-ից ոչ ավելի արագացմամբ:
65. Կանգնեցնող ու դանդաղեցնող արգելակները պետք է հաշվարկվեն` հաշվի առնելով հոգնածության ամրությունը: Վթարային արգելակների համար հոգնածության հաշվարկ չի պահանջվում:
66. Արգելակման ժամանակ առավելագույն արագացումը պետք է որոշվի շփման գործակցի առավելագույն մեծության համար` հաշվի առնելով արգելակներում օգտագործվող շփվող նյութերի հատկությունները:
67. Արգելակման ուղու հաշվարկը պետք է կատարվի հուսալիության 1.2 գործակցով, այս դեպքում շփման գործակիցները պետք է ընդունվեն` հաշվի առնելով դրանց հնարավոր ցածրացումը եղանակային պայմանների, մաշվածության ու խոնավության պատճառով:
68. Արգելակների կառուցվածքը պետք է ապահովի ուղևորատար մոդուլի կանգառն ուղեգծի տրված տեղերում, ինչպես չբեռնավորված, այնպես էլ ուղևորներով բեռնավորված վիճակում:
69. Արգելակման ժամանակ սույն կանոնակարգի 62-րդ և 63-րդ կետերում նշված արագացումների մեծություններից բարձր մեծություններ ուղևորատար մոդուլի կանգնեցման, դանդաղեցման ու վթարային արգելակների համար թույլատրվում է, եթե դրանց վրա օգտագործվում են սևեռակման սարքեր:
70. Այնպիսի զվարճահարմարանքներ, որոնց վրա ուղևորատար մոդուլները (սայլակները) կամ գնացքները շղթաների, ճոպանների ֆրիկցիոն անիվների միջոցով կամ ինքնուրույն տեղաշարժվում են թեք հարթությամբ դեպի վեր, հետգլորումը կանխելու համար պետք է կահավորված լինեն պաշտպանիչ սարքվածքներով կամ ավտոմատ գործող արգելակներով:
71. Եթե սայլակի կամ գնացքի համար ենթադրվում է ուղեգծով կամ կայարանի մոտով հետընթաց շարժում, ապա վերելքի հատվածում հակահետգլորման սարքվածքների տեղադրումը պարտադիր չէ: Հակահետգլորման սարքվածքների տեղադրումը պարտադիր չէ նաև, եթե ուղեգիծը, որի վրա միաժամանակ գտնվում են մի քանի սայլակներ կամ գնացքներ, և վերելքի առանձին տեղամասեր կահավորված են արգելակների կառավարման բլոկավորմամբ:
72. Զվարճահարմարանքների հիմնական կրող մետաղական կառուցվածքները պետք է պատրաստվեն այնպես, որ հնարավոր լինի ապահովել դրանց անվտանգ հավաքակցումը, կարգաբերումը, շահագործումն ու ապահավաքակցումը: Կառուցվածքները բազմակի հավաքակցման ու ապահավաքակցման դեպքում պետք է պահպանեն իրենց նախագծային տեխնիկական բնութագրերը, դրսևորեն բավարար կենսունակություն:
73. Զվարճահարմարանքների կառուցվածքները հավաքակցման ու ապահավաքակցման նկատմամբ պետք է լինեն տեխնոլոգիապես կայուն և պիտանի երկրաչափական չափերի կարգավորման համար, որոնք ապահովում են զվարճահարմարանքի շահագործման անվտանգությունը:
74. Զվարճահարմարանքի շահագործման ժամանակ դրանց կառուցվածքներում չպետք է առաջանան մնացորդային ձևախախտումներ:
75. Կառուցվածքային սխեմաները պետք է ապահովեն ամբողջ կառուցվածքի, ինչպես նաև հավաքակցման և ապահավաքակցման ու շահագործման ժամանակ դրա առանձին տարրերի ամրությունը, կայունությունը, կարծրությունն ու տարածական անփոփոխությունը:
76. Կառուցվածքները պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից ու խոնավությունից: Որպես կարգ, դրանց փակ պրոֆիլները պետք է լինեն հերմետիկ:
77. Զվարճահարմարանքների շահագործման ընթացքում տեսողական ու գործիքային ստուգումների անցկացման համար դրանց դիտանցքները և կրիտիկական բաղկացուցիչ մասերը պետք է լինեն մատչելի:
78. Զվարճահարմարանքների կրիտիկական պարամետրերի կառավարման համակարգի աշխատանքի ռեժիմների համար պետք է նախատեսված լինեն հետևյալ ռեժիմները`
1) հավաքակցման, սպասարկման ու նորոգման փուլերում օգտագործվող ռեժիմներ.
2) շահագործական` ձեռքի, կիսաավտոմատ ու ավտոմատ աշխատանքի ռեժիմներ` ուղևորների հետ աշխատելու համար.
3) արտակարգ, երբ նախորդ երկու ռեժիմներն իրագործել հնարավոր չէ:
79. Կառավարման ռեժիմի ցանկացած փոփոխություն չպետք է հանդիսանա վտանգավոր իրավիճակների առաջացման պատճառ:
80. Զվարճահարմարանքների աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է նախատեսել հնարավորություն`
1) կանգնեցնել զվարճահարմարանքը, որից հետո փոխել կառավարման ռեժիմն ու կատարել կրկնակի թողարկում.
2) կանխել կառավարման ռեժիմի պատահական փոփոխությունը:
81. Ռեժիմների համապատասխան փոխարկիչը պետք է տեղադրվի այնպես, որպեսզի ապահովվի դրա հուսալի և անվթար աշխատանքը, անմատչելիությունը` կողմնակի անձանց համար:
82. Շահագործումից առաջ ռեժիմը կարող է իրագործվել միայն օպերատորի կառավարմամբ` հետևյալ պայմանների կատարման դեպքում`
1) մեկ անձը պետք է իրականացնի լրիվ հսկում.
2) մեկից ավելի համակարգի միաժամանակյա կառավարումը, որը ռիսկի վերլուծությամբ սահմանվել է որպես վտանգավոր կամ պետք է կանխվի կառավարման համակարգի կողմից` ապահովելով անվտանգությունը, կամ կառավարումն ամբողջությամբ պետք է կենտրոնացված լինի մեկ օպերատորի ձեռքերում.
3) անվտանգությունն ապահովող ղեկավարման համակարգերը` կախված ռիսկի վերլուծության արդյունքներից, պետք է աշխատեն սովորական ռեժիմով կամ կենտրոնացվեն մեկ անձի հսկողության տակ.
4) վթարային կանգառ իրականացնող համակարգերը, աշխատելու ամբողջ ընթացքում, պետք է գործեն այդ ռեժիմով:
83. Զվարճահարմարանքների աշխատանքի ընթացքում կարող են իրագործվել շահագործման մի քանի ռեժիմներ: Այդ ռեժիմներից ցանկացածը կարող է իրականացվել միայն օպերատորի կարգադրությամբ կամ նրա հսկողությամբ: Այդ դեպքում պետք է գործեն անվտանգության բոլոր համակարգերը:
84. Զվարճահարմարանքների հիմնական աշխատանքային ռեժիմները ներառում են`
1) ձեռքի ռեժիմ, երբ կառավարման ամբողջ պարտականություններն իրականացնում է օպերատորը.
2) կիսաավտոմատ ռեժիմ, երբ կառավարման գործողությունների մի մասն իրականացվում է ավտոմատ կարգով` համաձայն տրված ծրագրի.
3) ավտոմատ ռեժիմ, երբ կառավարման ամբողջ գործողություններն իրականացվում են ավտոմատ կարգով` համաձայն տրված ծրագրի:
85. Զվարճահարմարանքների` շահագործման ռեժիմով աշխատելու դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները`
1) զվարճահարմարանքը պետք է միշտ գործարկվի օպերատորի կողմից` բացառությամբ չընդհատվող նստեցման ու իջեցման դեպքերի, եթե դա թույլատրվում է` ելնելով ռիսկի գնահատումից.
2) եթե ուղևորների առողջական վիճակի հետ կապված առաջացել են խնդիրներ, օպերատորին տեղյակ պահելու համար պետք է ստեղծել հնարավորություն նախատեսված զբոսանքի ժամանակը կրճատելու համար.
3) շահագործման այլ ռեժիմների կիրառում, եթե դրանք չեն մեծացնում ռիսկերը:
86. Այնպիսի զվարճահարմարանքներում, որտեղ ուղևորների նստեցումն ու իջեցումը կատարվում են առանց կանգառի, պետք է ապահովվի օպերատորի մշտական հսկողությունը:
87. Զվարճահարմարանքը համարվում է պարապուրդի ռեժիմի մեջ, որը կարող է առաջանալ հետևյալ դեպքերում`
1) վթարային կանգառի.
2) էլեկտրասնուցման վթարային անջատման.
3) արտահերթ անջատումից հետո էլեկտրամատակարարման վերականգնման.
4) պաշտպանիչ կանգառի իրագործման:
88. Կառավարման համապատասխան համակարգով զվարճահարմարանքի անվտանգության ապահովումը նշանակում է, որ՝
1) զվարճահարմարանքի ոչ աշխատանքային վիճակում, ցանկացած պահի պետք է բացառվեն վտանգավոր իրավիճակները.
2) վթարային կամ արտահերթ կանգառից հետո զվարճահարմարանքի պարապուրդի ժամանակ անհրաժեշտ է կառավարման համակարգում ստուգել ու վերականգնել բոլոր պարամետրերն ու տվյալները, որոնք կապ ունեն անվտանգության ապահովման հետ, և միայն դրանից հետո անցնել շահագործման նորմալ ռեժիմի:
89. Զվարճահարմարանքի արգելակման ու կանգառի ժամանակ անհրաժեշտ է`
1) պահպանել գործողությունների անվտանգ հաջորդականությունը.
2) ժամանակի ցանկացած պահի թույլ չտալ արագությունների անկում` աշխատանքային թույլատրելի ցուցանիշների նվազագույնից կամ բարձրացում` առավելագույնից:
90. Զվարճահարմարանքը շարժման մեջ դնող էլեկտրամատակարարման հիմնական աղբյուրից բացի պետք է լինի էներգիայի մատակարարման լրացուցիչ աղբյուր, որն էլեկտրասնուցման անջատման դեպքում կապահովի զվարճահարմարանքի անվտանգ կանգառն ու կկանխի ինքնաբերական թողարկումը:
91. Արտակարգ ռեժիմում զվարճահարմարանքների աշխատանքի ժամանակ պետք է կատարվեն այն պահանջները, որոնք սահմանված են շահագործումից առաջ և լրացուցիչ`
1) հրահանգներ տալն անվտանգությունն ապահովող կառավարման համակարգի կողմից թույլատրվում է կիրառել միայն խիստ որոշակի առանձին քայլերով, որի դեպքում պետք է երաշխավորվի, որ յուրաքանչյուր առանձին հրահանգ կատարվում է նպատակաուղղված.
2) եթե արտակարգ կանգառի դեպքում ուղևորների ազատման միակ միջոցը համարվում է անվտանգության համար նախատեսված բլոկավորումը, ապա ռեժիմի կարգավորման աշխատանքները պետք է կատարվեն պատասխանատու օպերատորի կողմից:
92. Զվարճահարմարանքներում պետք է նախատեսվեն ուղևորատար մոդուլների չնախատեսված բախումները կանխող միջոցներ, եթե այդպիսի բախումներ հնարավոր են:
93. Զվարճահարմարանքների բլոկավորման գոտիները, որոնց վրա բաժանվում է ռելսուղին կամ առուն, պետք է լինեն այնպիսի քանակությամբ, որպեսզի կանխվեն վտանգավոր բախումները:
94. Բլոկավորման գոտիների կառավարման համակարգը պետք է ընդգրկի`
1) գոտու զբաղվածության ցուցանշման միջոցները` զբաղվածության տվիչները.
2) գոտու ազատման ցուցանշման միջոցները` ազատման տվիչները.
3) կառավարման սկզբունքային սխեմաները.
4) ուղևորատար մոդուլը կանգնեցնելու ունակ արգելակման սարքվածքները:
95. Բլոկավորման գոտի մտնելու ժամանակ յուրաքանչյուր ուղևորատար մոդուլը պետք է կառավարման համակարգին տա ազդանշան, որը նշանակում է, որ գոտին զբաղված է: Բացի նշված դեպքերից, ուղևորատար մոդուլը կամ գնացքը կարող է հեռանալ բլոկավորման գոտուց միայն այն դեպքում, երբ ազատ է հաջորդ գոտին:
96. Բլոկավորման գոտուց հեռանալու ժամանակ յուրաքանչյուր ուղևորատար մոդուլի վերջին բաժանմունքը (սեկցիան) պետք է կառավարման համակարգին տա ազդանշան, որը նշանակում է, որ գոտին ազատ է:
97. Յուրաքանչյուր խափանման դեպքում, որը մեծացնում է ուղևորներին սպառնացող հնարավոր ռիսկերը (պահեստային տվիչներից մեկի խափանում կամ էլեկտրասնուցման աղբյուրի անջատում), կառավարման համակարգը պետք է իրագործի ուղևորատար մոդուլի վթարային կանգառ:
98. Կանգառից հետո էլեկտրական, հիդրավլիկ և օդաճնշակային (պնևմատիկ) սարքերի աշխատունակության վերականգնման դեպքում, եթե բացակայում է կրկնակի թողարկման անվտանգության ավտոմատ ապահովումը, բլոկավորման գոտու կառավարման համակարգերը պետք է կանխեն արգելակների անջատումը` բացառությամբ ձեռքի կառավարման համակարգով աշխատելու դեպքում: Եթե նախատեսված է կրկնակի թողարկման ավտոմատ համակարգ, ապա այն պետք է միանա ձեռքի կառավարմամբ:
99. Բլոկավորման գոտիների կառավարման համակարգում բախումը կանխող սարքվածքները պետք է աշխատեն մշտապես:
100. Կանգառի սարքվածքները պետք է տեղաբաշխված լինեն այնպես, որ դրանց կողմից ուղևորատար մոդուլի կանգառից հետո նորմալ պայմաններում հնարավոր լինի իրագործել անվտանգ կրկնակի թողարկում:
101. Յուրաքանչյուր բլոկավորման գոտում տեղադրված տվիչների միջակայքը (ինտերվալը) պետք է լինի այնպիսին, որ կանխվի ցանկացած պատճառով կանգառից հետո գոտուց հեռացող ուղևորատար մոդուլի բախումն իր հետևից ընթացող մոդուլի հետ:
102. Զբաղվածության ու միջակայքի տվիչները պետք է տեղաբաշխված լինեն այնպես, որ մինչև ուղևորատար մոդուլի գոտուց լրիվ հեռանալը դրանք ցույց տան, որ գոտին զբաղված է:
103. Հսկման ու կառավարման համակարգերը (էլեկտրական, էլեկտրոնային, օդաճնշակային կամ հիդրավլիկ)` էլեկտրասնուցման անջատման դեպքում պետք է ի վիճակի լինեն կառավարելու կանգառի սարքվածքները:
IX. ՄԱՆԿԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
104. Մանկական հրապարակների սարքավորումների շահագործման ժամանակ պետք է հաշվի առնվեն`
1) տարբեր տարիքային խմբերի երեխաների համար խաղային հրապարակներում սարքավորումների շահագործման առանձնահատկությունները.
2) սարքավորումների տարբեր բացվածքներում, ճեղքերում, անցքերում երեխաների ձեռքերի, ոտքերի, գլխի, մատների, հագուստի խցկված մնալու, լռվելու անթույլատրելիությունը.
3) խաղային ու վայրէջքի գոտիների չափերի բավարարությունը.
4) այն տեղերում, որտեղ կարող են ընկնել տարբեր առարկաներ, որտեղ տեղի են ունենում սահք, գլորում, թռիչքներ, սարքավորման տարրերում և դրանց միջև ճեղքերի, բացվածքների առկայության անթույլատրելիությունը.
5) ազատ անկման անվտանգ բարձրության (խաղային մակերեսից մինչև վայրէջքի գոտու միջև ընկած ուղղաձիգ հեռավորությունը) ապահովումը.
6) սարքավորման շարժվող ու անշարժ տարրերի, ինչպես նաև խաղային հրապարակի միջև անվտանգ հեռավորության ապահովումը.
7) որպեսզի ռիսկը, որը ենթադրվում է զվարճանքի և խաղի ժամանակ, երեխայի համար լինի ակնհայտ, և նա կարողանա կանխատեսել դրանք ու խուսափել դրանցից.
8) սարքավորման մեջ երեխաների օգնության համար մեծահասակների մուտքի մատչելիությունը.
9) սարքավորման մակերեսին ջրի կուտակման անթույլատրելիությունը, ջրի ազատ հոսքի և չորացման ապահովումը.
10) ամրացման միացությունների դուրս ցցված վերջույթներից պաշտպանվածության ապահովումը.
11) որպեսզի սարքավորման փայտե տարրերի ու դրանց մակերեսների վրա չլինեն մշակման թերություններ.
12) որպեսզի սարքավորման վրա երեխաներին պահող (բռնող) տարրերի լայնությունը համապատասխանի նախագծով նախատեսված չափերին.
13) որպեսզի հարկ եղած տեղերում սարքավորումն ապահովվի բազրիքներով, ճաղաշարքերով ու պաշտպանակներով` հաշվի առնելով երեխաների տարիքային խմբերը: Դրա հետ մեկտեղ, բազրիքների, ճաղաշարքերի ու պաշտպանակների կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որ հնարավոր չլինի երեխաներին կանգնել կամ նստել, մագլցել ու բարձրանալ դրանց վրա:
105. Սարքավորումների շահագործման ընթացքում պետք է հսկել`
1) որպեսզի օգտագործվող նյութերը երեխաների ու շրջակա միջավայրի վրա չունենան վտանգավոր ազդեցություն.
2) որպեսզի շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում երեխաների մաշկի վրա սարքավորումների հետ շփումից չառաջանան ջերմային այրվածքներ:
106. Մանկական խաղային հրապարակների սարքվածքների համար արգելվում է օգտագործել հետևյալ նյութերը`
1) պոլիմերային դյուրավառ նյութեր.
2) այրման արգասիքների թունավորության տեսակետից վտանգավոր նյութեր.
3) նոր նյութերը, որոնց հատկությունները դեռևս բավականաչափ չեն ուսումնասիրված:
107. Եթե սարքավորումներում օգտագործվում են տարբեր ձուլամայրային (մատրիցա) հիմքով ոչ դյուրավառ պոլիմերային և կոմպոզիցիոն նյութեր, ապա դրանք ուլտրամանուշակագույն ճառագայթման ներգործության հանդեպ պետք է լինեն կայուն:
108. Պոլիմերային և կոմպոզիցիոն նյութերի մակերեսների կարծրությունը շահագործման ամբողջ ընթացքում պետք է ապահովի երեխաների անվտանգությունը:
109. Մետաղե նյութերը, որոնց շերտազատման, կեղևահանման, կլպման հետևանքով առաջանում են թթուներ (օքսիդներ), պետք է պաշտպանված լինեն ոչ թունավոր ծածկույթով:
110. Նրբատախտակները մթնոլորտային ներգործությունների նկատմամբ պետք է լինեն կայուն:
111. Սարքավորման հավաքակցումը, տեղադրումն ու շահագործումը պետք է կատարվեն նախագծին, սարքավորման տեխնիկական անձնագրի պահանջներին համապատասխան:
112. Սարքավորումը պետք է հավաքակցվի և տեղադրվի այնպես, որպեսզի ապահովվի խաղացող երեխաների անվտանգությունը:
113. Արգելվում է շահագործել մանկական հրապարակների սարքավորումները, եթե դրանցում աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել:
114. Մանկական հրապարակների սարքավորումների ստուգման ժամանակ անհրաժեշտ է`
1) համոզվել սարքավորման սարքինության և համալրության մեջ.
2) հավաստիանալ սարքավորման յուրաքանչյուր կառուցվածքի, դրա առանձին տարրերի ու մասերի առավելագույն ունակության մեջ՝ դրանց մշտական և ժամանակավոր բեռնվածության պայմաններում:
115. Մանկական հրապարակների սարքավորումների շահագործման ժամանակ անհրաժեշտ է՝
1) արգելապատել խաղային գոտիները, որպեսզի դրանք չհատեն հետիոտնի անցումային գոտիները.
2) բացառել սարքավորման շահագործումը, եթե այն վնասված է և կարող է վնաս հասցնել երեխաների առողջությանը.
3) խաղային գոտում չստեղծել խոչընդոտներ, որոնք կարող են վնասվածքի պատճառ հանդիսանալ.
4) վայրէջքի գոտիները սարքավորել հարվածամեղմիչ ծածկույթով՝ երեխաների վնասվելը բացառելու համար.
5) տեղակայել ցուցանակներ` համապատասխան բովանդակությամբ:
116. Զվարճահարմարանքի սեփականատերն օբյեկտի համար մշակում է տեխնիկական անվտանգության համալիր միջոցառումներ և պարբերաբար, առնվազն տարեկան մեկ անգամ ստուգում և գնահատում է այդ միջոցառումների արդյունավետությունը և շահագործման պայմանների փոփոխության դեպքում ճշգրտում դրանք ու ապահովում դրանց պարտադիր կատարումը:
X. ՋՐԱՅԻՆ ԱՏՐԱԿՑԻՈՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
117. Ջրային ատրակցիոնների (ակվապարկեր, ջրամբարներ, ջրավազաններ և այլն) շահագործման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել՝
1) ջրային միջավայրի առանձնահատկությունները, հաճախորդների` սահուն մակերեսների վրա ընկնելու ռիսկը, սահմանված քանակից ավելի ջրի կուտակման անթույլատրելիությունը, խեղդվելու ռիսկը, խոնավ միջավայրում էլեկտրահարվելու ռիսկը, բարձրությունից ընկնելու ժամանակ վնասվածք ստանալու ռիսկը.
2) սուր վերջույթներից, անհարթություններից, ցցվածքներից մեխանիկական վնասվածքներ ստանալու անթույլատրելիությունը.
3) չարգելափակված մակերեսներից 0,4 մ-ից ավելի բարձրությունից ընկնելու ռիսկերը (եթե դա նախատեսված չէ զվարճալիքային էֆեկտներ ստեղծելու համար).
4) անցարանների լայնության բավարար լինելը, հնարավորությունը մարդկանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար.
5) պահիչ միջոցների` հենարանների, բազրիքների, ճաղաշարքերի հարմարությունը.
6) ատրակցիոններից օգտվողների մարմինները հպվող տեղերի վրա հարթ մակերեսների ստեղծման անհրաժեշտությունը.
7) մաշկի վնասվածքի կանխման համար ջրային մակերեսներում սահմանված նորմերով անհրաժեշտ ջրային շերտի ու հոսքի ստեղծման անհրաժեշտությունը.
8) ատրակցիոնի ձևի ընտրության ժամանակ անվտանգության հաշվարկի կատարման անհրաժեշտությունը, հատկապես առավել արագությամբ սահելու տեղերի մակերեսների հաշվարկը.
9) արգելակման տեղերի քանակների և հարմարությունների ստեղծումը` հաճախորդներին իջնելուց հետո տեղահանելու համար, որպեսզի բացառվեն բախումները մյուս հաճախորդների հետ.
10) ատրակցիոնների տարրերին շահագործման նորմերով սահմանված չափերից ավելի ծանրաբեռնվածության անթույլատրելիությունը:
118. Ջրային ատրակցիոնների շահագործական փաստաթղթերը պետք է մշակվեն` հաշվի առնելով սույն կանոնակարգի 81-րդ կետի բոլոր պահանջները:
119. Ջրային ատրակցիոնների համար կիրառվող նյութերի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել օգտագործվող մետաղե, փայտե, ոչ մետաղե շինվածքների և ամրակապող արտադրատեսակների կայունությունը, հակակոռոզիոն հատկությունները:
120. Սահելու համար մակերեսները և հենարանային մակերեսները պետք է պատրաստվեն այնպիսի նյութերից, որոնցում բացառվում են շերտատումը կամ նշանակալի ձևախախտումները:
121. Ջրային ատրակցիոններում կիրառվող էլեկտրասարքավորումների տեղադրումը պետք է կատարվի` հաշվի առնելով խոնավ միջավայրի առանձնահատկությունները:
122. Ջրային ատրակցիոնների շահագործման ժամանակ պետք է օբյեկտի անհրաժեշտ տեղերում տեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ և ցուցիչներ, ինչպես նաև ատրակցիոնից օգտվելու անվտանգության կանոնները:
123. Ջրային ատրակցիոնների սարքերի համար օգտագործվող ջրի որակը պետք է համապատասխանի «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.III.2.2.4» սանիտարական նորմերի պահանջներին:
XI. ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
I. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ
124. Հավաքված կամ հավաքակցված ու շահագործման նախապատրաստված զվարճահարմարանքները ենթակա են համապատասխանության հավաստման` լիազորված պետական կառավարման մարմնում հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի կողմից: Մինչև զվարճահարմարանքների համապատասխանության հավաստումը, դրա բոլոր կրիտիկական բաղկացուցիչ մասերն ու պարամետրերը պետք է ենթարկվեն համապատասխան լաբորատոր փորձարկումների և հետազոտությունների: Փորձարկումներն իրականացվում են զվարճահարմարանքը հավաքակցած կազմակերպության կողմից` հարմարանքի սեփականատիրոջ մասնակցությամբ: Փորձարկումների արդյունքները գրանցվում են տեղեկամատյանում և համապատասխանությունը հավաստող փաստաթղթում` համապատասխանության հայտարարագրում: Համապատասխանության հավաստման գործողության կատարման և համապատասխանության գնահատման համար փաստաթղթերը, այդ թվում` նաև շահագործման, պետք է կազմված լինեն հայերենով:
125. Զվարճահարմարանքների համապատասխանության հավաստման համար սահմանված ձևերն ու սխեմաները կատարվում են «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշանագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված կարգով: Տվյալ դեպքում զվարճահարմարանքների համապատասխանության հավաստումն իրականացնելու համար կիրառելի են 3հ և 4հ սխեմաները` նույնականացման նշագրերը համապատասխանաբար D և F:
126. Եթե զվարճահարմարանքի կրիտիկական բաղկացուցիչ մասերը շուկայում տեղաբաշխվում են կոնկրետ զվարճահարմարանքից դուրս այլ զվարճահարմարանքի վրա, օգտագործելուց առաջ դրանք նույնպես ենթակա են համապատասխանության հավաստման` զվարճահարմարանքների համար պահանջվող ընթացակարգով և պետք է ունենան անհրաժեշտ տեղեկություններով սեփական տեղեկամատյան:
127. Համապատասխանության հավաստումն անցկացվում է այն տեխնոլոգիական հրահանգների կատարման հիմնավորման եղանակով, որոնք տարածվում են զվարճահարմարանքների վրա:
128. Կախված համապատասխանության հավաստման ընտրած ձևից` համապատասխանության փաստաթուղթը (համապատասխանության սերտիֆիկատ կամ հայտարարագիր) համարվում է այն միակ փաստաթուղթը, որը հաստատում է զվարճահարմարանքի համապատասխանությունը մեկ կամ մի քանի տեխնոլոգիական հրահանգներին:
129. Համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա հաստատված պատճենը պետք է կցված լինի շուկայում տեղաբաշխված յուրաքանչյուր զվարճահարմարանքի տեղեկամատյանին:
130. Զվարճահարմարանքները և դրանց տեխնիկական պատասխանատվության բաղկացուցիչ մասերը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշման, պետք է ունենան մակնշում` համապատասխանության նշանով: Համապատասխանության նշանը զետեղվում է զվարճահարմարանքի չհանվող մասի և տեխնիկական պատասխանատվության բաղկացուցիչ մասի կամ տարայի, փաթեթվածքի, պիտակի, շահագործման և ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա:
II. ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
131. I և II մակարդակի տեխնիկական պատասխանատվության զվարճահարմարանքների համար համապատասխանության հավաստման ձև է հանդիսանում համապատասխանության սերտիֆիկատը:
132. Զվարճահարմարանքների հավաստումն անցկացվում է լիազոր պետական մարմնում հավատարմագրված անձի կողմից` «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հայտատուի հայտի համաձայն:
133. Համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպվում է հայերենով և պետք է ընդգրկի հետևյալ տեղեկությունները`
1) հայտատուի անվանումն ու գտնվելու վայրը.
2) սերտիֆիկատ տվող մարմնի անվանումն ու գտնվելու վայրը.
3) տեղեկություններ զվարճահարմարանքի մասին և դրա նույնականացման հատկանիշները (անվանումը, կոդը, փաստաթուղթը, որի համապատասխան արտադրված է զվարճահարմարանքը, սերտիֆիկացվող քանակը, խումբը, կամ արտադրանքի քանակը).
4) շահագործման փաստաթղթերի համապատասխանության հիմնավորումը.
5) սերտիֆիկատի նշանակումը.
6) սերտիֆիկատ ստանալու հիմքերը (անցկացված փորձարկումների և հետազոտությունների մասին փաստաթղթերը, արտադրանքի վիճակի վերլուծությունը).
7) սերտիֆիկատի գործողության ժամկետը.
8) գրանցման համարը.
9) սերտիֆիկատ տվող անձի ստորագրությունը:
134. Համապատասխանության սերտիֆիկատը կարող է ունենալ հավելված, որը պետք է ընդգրկի զվարճահարմարանքների կոնկրետ տեսակները, որոնց վրա տարածվում է դրա գործողությունը:
135. III և IV մակարդակի տեխնիկական պատասխանատվության զվարճահարմարանքների համար համապատասխանության հավաստման ձև է հանդիսանում համապատասխանության հայտարարագիրը:
136. Զվարճահարմարանքների համապատասխանության հայտարարագրումը պետք է իրականացվի լիազորված պետական մարմնում հավատարմագրված անձի կողմից «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հայտատուի հայտին համապատասխան:
137. Համապատասխանության հայտարարագիրը պետք է ընդգրկի հետևյալ տեղեկությունները`
1) հայտատուի անվանումը (անունը) և գտնվելու վայրը.
2) տեղեկություններ զվարճահարմարանքի մասին, դրա նույնականացման հատկանիշները (անվանումը, կոդը, փաստաթուղթը, որի համապատասխան արտադրված է զվարճահարմարանքը, հայտարարագրվող քանակը, խումբը կամ արտադրանքի քանակը).
3) հայտարարություն այն մասին, որ տվյալ զվարճահարմարանքը համապատասխանում է դրա տեղեկամատյանում գրանցված տեխնոլոգիական հրահանգի անվտանգության պահանջներին, կենսամեխանիկական ներգործության ու տեխնիկական բնութագրերի պահանջներին.
4) տեղեկություններ հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների կողմից անցկացված փորձարկումների (հետազոտությունների) մասին.
5) համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը.
6) կազմակերպության ղեկավարի կամ անհատ սեփականատիրոջ ստորագրությունը:
138. Գրանցված հայտարարագրի կրկնօրինակը պետք է կցվի զվարճահարմարանքի տեղեկամատյանին:
139. Այնպիսի զվարճահարմարանքները, որոնք ենթարկվել են նորոգման` շահագործման փաստաթղթերին համապատասխան, և դրանց սկզբնական հատկությունները չեն փոխվել, համապատասխանության կրկնակի հավաստման ենթակա չեն:
XII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
140. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխանության հայտարարագրում կամ համապատասխանության սերտիֆիկացում է իրականացվում այն զվարճահարմարանքների նկատմամբ, որոնք պետք է շահագործման մեջ մտցվեն առաջին անգամ:
141. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց առաջ շահագործման մեջ գտնվող զվարճահարմարանքները, որոնք ունեն համապատասխանության սերտիֆիկատ կամ համապատասխանության հայտարարագիր և համապատասխանում են սույն կանոնակարգի պահանջներին, դրանում նշված ժամկետների ընթացքում պահպանում են իրենց ուժը:
142. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո սեփականատիրոջ (շահագործողի) կողմից զվարճահարմարանքների շահագործումը, գրանցումն ու հաշվառումը պետք է համապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնակարգի պահանջներին:
143. Զվարճահարմարանքները, որոնց համապատասխանության սերտիֆիկատի կամ հայտարարագրի ժամկետները լրացել են մինչև սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահը և սահմանված կարգով դրանք չեն երկարաձգվել, նշված զվարճահարմարանքների սերտիֆիկացումը կամ հայտարարագրումը, ինչպես նաև դրանց ժամկետները երկարաձգվում են սույն կանոնակարգին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |