ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2009 թվականի N 972-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 484-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների մասին» N 484-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը լրացնել «ինչպես նաև տեղեկություններ հաստատագրված վճարի չափի մասին» բառերով.
2) որոշման 2-րդ կետը «ծավալների» բառից հետո լրացնել «և հաստատագրված վճարի չափի» բառերով.
3) որոշմամբ հաստատված ձևի վերնագիրը «ծավալների» բառից հետո լրացնել «և հաստատագրված վճարի չափի» բառերով, և ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7, 8, 9 և 10-րդ կետերով.
« |
7. Հաստատագրված վճարի ամսական չափը` հաշվարկված ըստ իրացված գազի ծավալի (տող 6 x 20)` դրամ |
|
|
|
8. Հաստատագրված վճարի ամսական չափը` հաշվարկված ըստ ստացված գազի ծավալի (տող 5.1 x 87.5% x 20)` դրամ |
|
|
|
9. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59.6-րդ հոդվածով սահմանված հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը |
|
|
|
10. Տվյալ ամսվա համար վճարման ենթակա հաստատագրված վճարի ամսական չափը` դրամ |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2009 թ. օգոստոսի 31
վարչապետՏ. Սարգսյան
Երևան