«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009339
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 սեպտեմբերի 2009 թ. |
թիվ 281-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և 8-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ում (այսուհետ՝ կանոնակարգ 13) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 13-ի 7-րդ կետի 8-րդ ենթակետի «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «հայտը՝ համաձայն հավելված 16-ի, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը» բառերով:
2) Կանոնակարգ 13-ի 10-րդ կետը «սահմանված լիցենզիան» բառերից հետո լրացնել «ֆիրմային անվանման գրանցման վկայականը` համաձայն հավելված 17-ի» բառերով:
3) Կանոնակարգ 13-ը լրացնել 73.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«73.1 Վարկային կազմակերպության ֆիրմային անվանման փոփոխությունը գրանցելու համար բացի սույն կանոնակարգի 73-րդ կետում նշված փաստաթղթերից (ինչպես վարկային կազմակերպության, այնպես էլ նրա տարածքային ստորաբաժանումների համար (առկայության դեպքում)) Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն նաև՝
1) ֆիրմային անվանման գրանցման հայտ՝ համաձայն հավելված 16-ի,
2) «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը,
3) լիցենզիայի վերաձևակերպման մասին դիմում և լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը,
4) վարկային կազմակերպության գրանցման, տարածքային ստորաբաժանումների գրանցման վերաձևակերպված վկայականների համար պետական տուրքի վճարման անդորրագրերը:»։
4) Կանոնակարգ 13-ը լրացնել նոր` գլուխ 2.1- ով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 2.1.
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
17.1. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն Կենտրոնական բանկ գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից որոշում է կայացվում վարկային կազմակերպությունը գրանցելու և լիցենզիա տրամադրելու վերաբերյալ:
17.2. Վարկային կազմակերպության ֆիրմային անվանման փոփոխությունը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից գրանցվում է վարկային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը:
17.3. Վարկային կազմակերպության ֆիրմային անվանման փոփոխության գրանցումից հետո 7-օրյա ժամկետում Կենտրոնական բանկը կազմակերպությանն է հանձնում վարկային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցման վկայականը՝ համաձայն հավելված 17-ի, վարկային կազմակերպության գրանցման վերաձևակերպված վկայականը, մասնաճյուղի (ներկայացուցչության) գրանցման վերաձևակերպված վկայականը (առկայության դեպքում) և վերաձևակերպված լիցենզիան: Ընդ որում, վերաձևակերպված վկայականները և լիցենզիան տրամադրվում են վարկային կազմակերպությանը` նշված փաստաթղթերի հին տարբերակները Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:
17.4. Վարկային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը մերժվում է օրենքով սահմանված հիմքերով:
17.5. Ֆիրմային անվանման գրանցման վկայականի կորստի կամ ոչնչացման դեպքում վարկային կազմակերպությունը կարող է Կենտրոնական բանկ դիմում ներկայացնել վկայականի կրկնօրինակը ստանալու համար` կցելով վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:
17.6. Կենտրոնական բանկը կորած կամ ոչնչացած վկայականի կրկնօրինակը վարկային կազմակերպությանը տալիս է վարկային կազմակերպության համապատասխան դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:
17.7. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 8-րդ ենթակետով և 73.1-րդ կետով սահմանված դեպքերում ֆիրմային անվանման գրանցման հայտը ստանալուց հետո Կենտրոնական բանկը «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում այդ հայտի սքան արված տարբերակը, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ համապատասխան համաձայնության կամ թույլտվության սքան արված տարբերակը (առկայության դեպքում) էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին՝ ներկայացված ֆիրմային անվանման վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Որպես հայտը ներկայացնելու պահուստային եղանակ կարող է օգտագործվել էլեկտրոնային կրիչը:»:
5) Կանոնակարգ 13-ը լրացնել 13.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«13.1. Լիցենզիայի վերաձևակերպման համար լիցենզավորված անձը Կենտրոնական բանկ ներկայացնում է լիցենզիայի վերաձևակերպման մասին դիմում՝ կցելով համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը և լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է համապատասխան փոփոխությունները ներառող լիցենզիայի նոր օրինակը լիցենզավորված անձին տրամադրելու միջոցով` վերաձևակերպման ենթակա լիցենզիան Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:»:
6) Կանոնակարգ 13-ը լրացնել 13.2 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«13.2. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա, լիցենզավորված անձի համապատասխան դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում:»:
7) Կանոնակարգ 13-ը լրացնել 13.3 կետով հետևյալ բովանդակությամբ.
«13.3. Կենտրոնական բանկը կարող է կասեցնել լիցենզիայի վերաձևակերպման ժամկետը մինչև մեկ ամիս ժամկետով, եթե լիցենզիայի վերաձևակերպումը պայմանավորված է վարկային կազմակերպության ֆիրմային անվանման փոփոխությամբ և եթե ֆիրմային անվանման փոփոխությունը ներառող կանոնադրության փոփոխության գրանցման ժամկետը սույն կանոնակարգի 72-րդ կետի համաձայն կասեցվել է:»:
8) Կանոնակարգ 13-ը լրացնել Հավելված 16 -ով՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
9) Կանոնակարգ 13-ը լրացնել Հավելված 17-ով՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է):
10) Կանոնակարգ 13-ում «գործունեության մասին տեղեկանքը» բառերից հետո լրացնել «(միջնորդագրի տեսքով)» բառերը:
11) Կանոնակարգ 1-ի 50-րդ կետի «բ» պարբերությանը հաջորդող պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, սույն կանոնակարգի հավելված 2-ով սահմանված միջնորդագրի 2.6, 2.8-2.10, 3.3 ենթակետերում, ինչպես նաև 5-9-րդ կետերում սահմանված տեղեկությունների փոփոխությունները նույնպես ներկայացվում են Կենտրոնական բանկ՝ փոփոխությունը վարկային կազմակերպությանը հայտնի դառնալուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ավարտը: Սույն կանոնակարգի հավելված 2-ով սահմանված միջնորդագիրը (տեղեկանքը) և սույն կետով սահմանված իրավասու մարմնի որոշման սքան արված տարբերակը վարկային կազմակերպության կողմից ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Ընդ որում, սույն կանոնակարգի հավելված 2-ով սահմանված միջնորդագիրը ներկայացվում է էքսել (excel) ֆորմատով:»:
7) Կանոնակարգ 1-ի hավելված 2-ի 3-րդ կետի 3.1 ենթակետը «պահառուի աշխատակից» բառերից հետո լրացնել «պատասխանատու ակտուար» բառերով:
8) Կանոնակարգ 1-ի հավելված 2-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն Սույն կետում հաշվետու թողարկողներին վերաբերող դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների, ինչպես նաև ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց կողմից | ||||||||||||||||||||||||||||
6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից
| ||||||||||||||||||||||||||||
6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից
| ||||||||||||||||||||||||||||
6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված՝ ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան) Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կանոնակարգի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:
|
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. սեպտեմբերի 28 ք. Երևան |
Հավելված 1
Հավելված 16
«Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ը հավելվածի
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ
Կենտրոնական բանկի նախագահ
____________-ին
Հարգելի ____________
Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես կազմակերպության ֆիրմային անվանում գրանցել հետևյալ անվանումը.
___________________________________________________________________
(գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա))
___________________________________________________________________
(գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ)
Հայտատուի ֆիրմային անվանման գրանցման պատճառ է հանդիսացել (ընդգծել համապատասխան տողը).
● հիմնադրում
● վերակազմակերպում
o միացում
o վերակազմավորում (կազմակերպական - իրավական ձևի փոփոխություն)
o միաձուլում
o բաժանում
o առանձնացում
● անվանափոխություն
Համաձայն «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք ֆիրմային անվանման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Առդիր` ___էջ:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և հայտի մերժմանը:
Հայտը ներկայացնող անձ`
__________________________________________________________________
(Գրանցվող վարկային կազմակերպության հիմնադիրներին ներկայացնող իրավասու անձի անունը, ազգանունը, հեռախոսը, բնակության
(հաշվառման) վայրը, ստորագրությունը կամ վարկային կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,
վարկային կազմակերպության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
____ _____________ 20__ թ.»
Հավելված 2
Հավելված 17
«Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ը հավելվածի
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ
Ք. ԵՐԵՎԱՆ |
Գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի_____ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ _ Համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» և «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների՝ սույն վկայականը տրվում է ----------------------------------------------------------------------- ----------------------------------------------------------------------- ----------------------------------վարկային կազմակերպությանը առ այն, որ վարկային կազմակերպության ֆիրմային անվանումը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից: Գրանցման համարը ____ Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _______________
Հայաստանի Հանրապետության
_________20__թ. Կ.Տ. |