ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2010 թվականի N 85-Ա
1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական կոտորածների և տեղահանումների 20-ամյա տարելիցին նվիրված գիտական նստաշրջանը 2010 թվականի հունվարի 19-ին Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը՝ 269610 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |