040.0005.07.01.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունվարի 2002 թվականի N 5
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.11.07 N 1409-Ն)
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրվող լիցենզիայի ձևը (կցվում է):
գ) Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության իրականացման պարտադիր պահանջները` համաձայն N 2 հավելվածի.
դ) Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման պահանջները` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ., լրաց. 08.11.07 N 1409-Ն)
2. «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեությունը ներառում է`
1) գեոդեզիական աշխատանքներ, այդ թվում`
ա. պետական նշանակության աշխատանքներից` պետական գեոդեզիական ցանցերի առանձին կետերի և լոկալ (տեղային) ցանցերի չափագրման աշխատանքներ,
բ. տեղական նշանակության խտացման և հանութային ցանցերի ստեղծում, ինժեներագեոդեզիական աշխատանքների իրականացում.
2) քարտեզագրման աշխատանքներ` տեղագրական (բացառությամբ պետական մասշտաբային շարքի) և կադաստրային հանութագրման աշխատանքներ, այդ թվում` հատակագծերի ու քարտեզների ստեղծում` ավանդական և թվային եղանակներով.
3) հողաշինարարական աշխատանքներ, այդ թվում`
ա. հողահատկացման համար սահմանված կարգով փաստաթղթերի փաթեթի կազմում, առանձին հողամասերի չափագրում և հատակագծերի կազմում,
բ. հողաշինարարական նախագծերի կազմում, այդ թվում` համայնքների հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների մշակում, ներհամայնքային և առանձին հողամասերի հողաշինարարական նախագծերի կազմում (տարածքի կազմակերպման և ցանքաշրջանառության նախագծերի կազմում), հողերի օգտագործման և պահպանման նախագծերի կազմում, նոր հողերի իրացման, բարելավման նախագծերի կազմում, խախտված հողերի ռեկուլտիվացիայի նախագծերի կազմում,
գ. նախագծի տեղափոխում բնության մեջ.
4) անշարժ գույքի (հողամասերի, շենքերի, շինությունների) հաշվառման (չափագրման) աշխատանքներ` իրավունքների պետական գրանցման, գնահատման, հողահատկացման նպատակներով, ինչպես նաև գույքային վեճերի ժամանակ` անհրաժեշտության դեպքում:
(2-րդ կետը լրաց. 08.11.07 N 1409-Ն)
3. «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության լիցենզիա ունեցող անձինք իրականացնում են միայն տեղագրագեոդեզիական և կադաստրային քարտեզագրման աշխատանքներ, իսկ սահմանված կարգով համապատասխան մասնագիտական որակավորում ունենալու դեպքում` նաև հողաշինարարական և անշարժ գույքի հաշվառման (չափագրման) աշխատանքներ:
(3-րդ կետը լրաց. 08.11.07 N 1409-Ն)
4. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշմամբ սահմանված տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքներ պատվիրելու դեպքում «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանցից պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրել իրենց պատասխանատվության ռիսկը, որի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից:
(4-րդ կետը լրաց. 08.11.07 N 1409-Ն)
|
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) պահանջների:
(1-ին կետը փոփ. 08.11.07 N 1409-Ն)
2. Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով և անժամկետ: Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
(2-րդ կետը փոփ. 08.11.07 N 1409-Ն)
3. Բարդ լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեսուն օրվա ընթացքում:
4. Մասնագիտական որակավորում պահանջող` լիցենզավորվող գործունեության ստուգման կարգն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեությամբ կարող են զբաղվել իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:
(5-րդ կետը փոփ. 08.11.07 N 1409-Ն)
6. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
7. Սույն կարգով նախատեսված գործունեության լիցենզավորման համար հայտատուն օրենքի համաձայն ներկայացնում է`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`
իրավաբանական անձը` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևն ու գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը` անունը, ազգանունն ու բնակության վայրը,
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները և հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը` պետական գրանցման վկայականի, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվությունը.
գ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:
(7-րդ կետը փոփ. 22.06.06 N 866-Ն)
8. Բացի նշված փաստաթղթերից, հայտատուն պարտադիր ներկայացնում է նաև`
ա) տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման բնագավառում գործունեություն իրականացնելու դեպքում`
համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ գեոդեզիստի, կամ քարտեզագրողի, կամ շինարարի, կամ ճարտարապետի) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը կամ համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ քարտեզագրողի, կամ հիդրոմելիորատորի) միջնակարգ մասնագիտական կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը,
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված համապատասխան մասնագիտական որակավորման վկայականի պատճենը.
բ) անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեություն իրականացնելու դեպքում` բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված համապատասխան որակավորման վկայականի պատճենը.
գ) իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը` իրենց գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:
(8-րդ կետը փոփ., խմբ. 08.11.07 N 1409-Ն, լրաց. 29.05.09 N 595-Ն)
8.1. Հայտատուն լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմին կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային փոստի (էլեկտրոնային համակարգի) միջոցով` համաձայն N 4 հավելվածի:
(8.1 կետը լրաց. 27.08.09 N 983-Ն)
9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.
գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.
դ) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
ե) օրենքով նախատեսված են այլ դեպքեր.
զ) նախորդ օրացուցային տարվա ընթացքում 10 օրով կասեցվել է հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող հայտատուի գործունեությունը:
(9-րդ կետը լրաց. 29.05.09 N 595-Ն)
10. Իրավաբանական անձանց սույն կարգով նախատեսված գործունեության տեսակներով զբաղվելու համար լիցենզավորման պարտադիր պայման է հանդիսանում`
ա) անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեություն իրականացնելու դեպքում` կազմակերպության մշտական աշխատողներից առնվազն մեկն ունենա լիցենզիա ստանալու մասին հայտում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին համապատասխան մասնագիտական որակավորում.
բ) տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման բնագավառում գործունեություն իրականացնելու դեպքում` կազմակերպության հիմնական աշխատողներից առնվազն մեկն ունենա լիցենզիա ստանալու մասին հայտում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին համապատասխան` գեոդեզիստ-քարտեզագրողի մասնագիտական որակավորում, հողաշինարարի մասնագիտական որակավորում, անշարժ գույքի հաշվառողի (չափագրողի) մասնագիտական որակավորում.
գ) իրենց գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը:
Հակառակ դեպքում իրավաբանական անձի կողմից ներկայացված հայտը մերժվում է:
(10-րդ կետը խմբ. 13.06.03 N 765-Ն, 08.11.07 N 1409-Ն, լրաց. 29.05.09 N 595-Ն)
11. Լիցենզավորված կազմակերպություններում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(11-րդ կետը փոփ. 08.11.07 N 1409-Ն)
12. Լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումն ու վերաձևակերպումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:
II. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
13. Մինչև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նախկինում տրված անշարժ գույքի կադաստրային քարտեզագրման, շուկայական գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեության իրականացման լիցենզիաներն ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:
ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. _____________________________________________________
2. _____________________________________________________
3. _____________________________________________________
4. _____________________________________________________
(հավելվածը լրաց. 13.06.03 N 765-Ն, փոփ. 22.06.06 N 866-Ն, փոփ., խմբ. 08.11.07 N 1409-Ն, լրաց. 27.08.09 N 983-Ն, 29.05.09 N 595-Ն)
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեությունը կարող են իրականացնել այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) կողմից ստացել են համապատասխան լիցենզիա: Ֆիզիկական անձինք ձեռնարկատիրական նպատակներով նշված գործունեությամբ կարող են զբաղվել միայն որպես անհատ ձեռնարկատեր:
2. «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեություն իրականացնող լիցենզավորված անձը պարտավոր է`
1) իր գործունեության ընթացքում ղեկավարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պարտադիր պահանջներով.
2) աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերին, հրահանգներին, ստանդարտներին և այլ իրավական ակտերին համապատասխան.
3) աշխատանքներն իրականացնել ժամանակակից բարձր ճշտություն ապահովող գործիքներով և սարքավորումներով (էլեկտրոնային տախեոմետր, արբանյակային դիրքորոշման կայան, թվային նիվելիր, լազերային հեռաչափ և այլն).
4) անշարժ գույքի հաշվառման (չափագրման), հողամասերի հատակագծերի կազմման, ինչպես նաև գեոդեզիական և քարտեզագրման աշխատանքները պատվիրատուին ներկայացնել թղթային տեսքով և թվային (էլեկտրոնային) կրիչներով.
5) աշխատանքների իրականացման համար օգտագործվող գործիքներն ու սարքավորումները յուրաքանչյուր տարին մեկ անգամ ներկայացնել չափաբանական ապահովման և սերտիֆիկացման.
6) իրավաբանական անձի վերակազմակերպման կամ գտնվելու վայրի կամ նրա անվանման փոփոխման, ինչպես նաև կազմակերպության որակավորված մասնագետի (մասնագետների) փոփոխության դեպքերում այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում տեղեկացնել կոմիտեին` կցելով տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթեր.
7) պատվիրատուի պահանջի դեպքում ներկայացնել կազմակերպության լիցենզիայի և մասնագետի որակավորման վկայականի բնօրինակները:
3. «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեություն իրականացնող լիցենզավորված անձն իրավունք ունի պատվիրատուից սահմանված կարգով ստանալու կատարվող աշխատանքներին վերաբերող անհրաժեշտ նյութերը, գործունեությունն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, մասնակցելու կոմիտեում իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալու հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին:
(հավելվածը լրաց. 08.11.07 N 1409-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող հայտատու ֆիզիկական անձանց (այսուհետ` հայտատու) որակավորման ստուգումը կարգավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պահանջներով:
2. Հայաստանի Հանրապետությունում հայտատուի որակավորման ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե):
3. Հայտատուի մասնագիտական որակավորման ստուգումը կազմակերպում է կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված` «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող հայտատու ֆիզիկական անձանց որակավորման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, կոմիտեի և լիցենզավորված կազմակերպությունների ներկայացուցիչները` կոմիտեի կողմից սահմանված ռոտացիոն կարգով և իրենց համաձայնությամբ:
4. «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` ներկայացնելով`
1) դիմում-հայտ` սույն պահանջների 7-րդ կետով սահմանված յուրաքանչյուր ուղղության համար առանձին` համաձայն ձևի.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ գեոդեզիստի, կամ քարտեզագրողի, կամ շինարարի, կամ ճարտարապետի) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը կամ համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ քարտեզագրողի, կամ հիդրոմելիորատորի) միջնակարգ մասնագիտական կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը.
4) մասնագիտական որակավորում ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:
Նշված փաստաթղթերը պետք է կոմիտե ներկայացվեն մասնագիտական որակավորման ստուգումից առնվազն 3 օր առաջ:
5. Հայտատուի ներկայացրած հայտը մերժվում է, եթե հայտում առկա են թերություններ (ջնջումներ, սխալներ, վրիպակներ, բացթողումներ) և հայտատուն մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ՝ սահմանված կարգով տեղյակ է պահվել և ստուգման անցկացման օրվանից 1 օր առաջ չի վերացրել նշված թերությունները:
6. Սույն պահանջների 4-րդ կետում նշված փաստաթղթերը կոմիտե ներկայացվելուց ոչ ուշ, քան 15 օր հետո հանձնաժողովն իրականացնում է հայտատուի մասնագիտական որակավորման ստուգում:
7. «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորում ստանալու համար հայտատուն անցնում է մասնագիտական որակավորման ստուգում` հետևյալ ուղղություններով`
1) գեոդեզիաքարտեզագրում.
2) հողաշինարարություն.
3) անշարժ գույքի հաշվառում (չափագրում):
8. Մասնագիտական որակավորման ստուգման օրվա, ժամի և տեղի փոփոխման դեպքում հայտատուն սահմանված կարգով տեղեկացվում է ստուգման անցկացումից առնվազն 3 օր առաջ:
9. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է հայտատուի անմիջական մասնակցությամբ` թեստավորման միջոցով:
10. Մասնագիտական որակավորման ստուգման թեստավորման հարցաշարերը, ըստ սույն պահանջների 7-րդ կետով սահմանված ուղղությունների, նախապատրաստվում են կոմիտեի կողմից և ենթակա են պարտադիր հրապարակման «Կադաստրի տեղեկագիր» ամսագրում` ստուգման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ:
11. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով: Հայտատուի մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 5 րոպե առաջ: Թեստավորման ժամանակ հայտատուին արգելվում է իր հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ:
12. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց, կարող է տեսագրվել, նկարահանվել` չխոչընդոտելով ստուգման անցկացման բնականոն ընթացքը:
13. Մասնագիտական որակավորման ստուգման նպատակով հայտատուին տրվող անհատական հարցաթեստերը բաղկացած են 100 հարցից սույն պահանջների 7-րդ կետով սահմանված ուղղություններից յուրաքանչյուրի համար առանձին), որոնցից 70-ը` մասնագիտական և 30-ը՝ օրենսդրական բնույթի հարցեր են:
14. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է համակարգչային ավտոմատացված ծրագրային համակարգով, որի համար յուրաքանչյուր հայտատուի հատկացվում է 120 րոպե ժամանակ:
15. Հայտատուն նախօրոք ծանոթացվում և տեղեկացվում է մասնագիտական որակավորման ստուգման տեխնիկական, համակարգչային միջոցներից օգտվելու կարգին ու պայմաններին:
16. Հայտատուն համարվում է որակավորված, եթե նա ճիշտ է պատասխանել անհատական հարցաթեստի առնվազն 75 հարցի:
17. Արգելվում է մասնագիտական որակավորում չստացած հայտատուի համար նույն օրն անցկացնել կրկնակի ստուգում: Հայտատուն մասնագիտական որակավորում ստանալու համար կարող է կրկին դիմել կոմիտե` ընդհանուր հիմունքներով:
18. Որակավորված հայտատուին ստուգման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է կոմիտեի կողմից հաստատված համապատասխան մասնագիտական որակավորման վկայական:
19. Կոմիտեն վարում է հայտատուների հայտերի ընդունման և մասնագիտական որակավորման ստուգման կազմակերպման հետ կապված գործավարությունը: Յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի, մասնագիտական որակավորման ստուգմանն առնչվող բոլոր փաստաթղթերի և նյութերի հիման վրա կազմվում է համապատասխան գործ, որը կոմիտեի կողմից պահպանվում է 3 տարի:
20. Սույն պահանջների խախտմամբ հայտերի մերժումը և անցկացված մասնագիտական որակավորման ստուգման ընթացքում առաջացած վիճելի հարցերը կարող են բողոքարկվել դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ
_____________________ - ին (անունը, ազգանունը)
_________________________ (բնակության վայրը)
_________________________ (հեռախոսահամարները) |
Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ
Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցելու «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգմանը _______ _________________ ուղղությամբ:
Կից ներկայացնում եմ`
1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ գեոդեզիստի, կամ քարտեզագրողի, կամ շինարարի, կամ ճարտարապետի) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը կամ համապատասխան մասնագիտության (հողաշինարարի, կամ քարտեզագրողի, կամ հիդրոմելիորատորի) միջնակարգ մասնագիտական կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը.
3) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Ծանոթացել եմ`
1) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման պահանջներին.
2) մասնագիտական որակավորման ստուգման անցկացման համակարգչային միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին:
Տեղեկացված եմ այն մասին, որ «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվելու է 200 __ թ. ___________ -ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում` ժամը ______ -ին
Հայտատու _________ _______________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _______________ 200 թ.
(հավելվածը լրաց. 08.11.07 N 1409-Ն)
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի N 5 որոշման |
Կ Ա Ր Գ
«ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ», «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԵՎ «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման լիցենզիաներ (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով լիցենզավորող մարմին ներկայացնելու պայմանները:
2. Լիցենզավորման գործընթացի կառավարման էլեկտրոնային համակարգի (այսուհետ` համակարգ) հասցեն է` www.licenze.cadastre.am:
3. Լիցենզիա ստանալու համար դիմող անձինք (այսուհետ` հայտատու) գրանցվում են համակարգում` օգտվելով համակարգի նոր օգտվողի գրանցման ենթահամակարգից:
4. Համակարգում գրանցվելուց հետո հայտատուն լիցենզավորող մարմին է ուղարկում համապատասխան լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի տեսաներածված պատճենները` ՄՍ ՎՈՐԴ (MS WORD) ֆորմատի ֆայլերի տեսքով: Եթե հայտատուն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող էլեկտրոնային թվային ստորագրություն, ապա սույն կետում նշված փաստաթղթերը կարող է ստորագրել տվյալ ստորագրությամբ և ներկայացնել լիցենզավորող մարմին:
5. Լիցենզիա ստանալու մասին հայտը համարվում է ընդունված, եթե հայտատուն ստանում է հայտի ընդունման հաստատման մասին հաղորդագրություն` համաձայն N 1 ձևի:
6. Լիցենզավորող մարմնի կողմից հաղորդագրությունը (N 1 ձև) հայտատուին է ուղարկվում լիցենզիա ստանալու մասին հայտը համակարգում մուտքագրվելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
7. Համակարգի միջոցով լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտում փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին անհամապատասխանության դեպքում լիցենզավորող մարմինն օրենքով սահմանված ժամկետում հայտատուին է ուղարկում հաղորդագրություն` համաձայն N 2 ձևի:
8. Ներկայացված փաստաթղթերի` օրենքով սահմանված պահանջներին անհամապատասխանության մասին հաղորդագրություն ստանալու դեպքում հայտատուն օրենքով նախատեսված 10- օրյա ժամկետում ուղարկում է ուղղված փաստաթղթի (փաստաթղթերի) տեսաներածված պատճենը (պատճենները):
9. Լիցենզավորող մարմինը համակարգի օգնությամբ լիցենզիայի տրամադրման մասին հայտն ստանալուց հետո տպագրում է հայտը և նրան կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենները, ինչպես նաև լիցենզիայի տրամադրման գործընթացի ժամանակ ուղարկված և ստացված բոլոր հաղորդագրություններն ու փաստաթղթերի տեսաներածված պատճենները և կազմում հայտատուի անհատական գործը:
10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու դեպքում լիցենզավորող մարմինն օրենքով սահմանված ժամկետում հայտատուին է ուղարկում հաղորդագրություն` համաձայն N 3 ձևի:
11. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու դեպքում լիցենզավորող մարմինն օրենքով սահմանված ժամկետում հայտատուին է ուղարկում հաղորդագրություն` համաձայն N 4 ձևի:
12. Լիցենզիայի բնօրինակը հայտատուին է հանձնվում կամ ուղարկվում միայն նրա կողմից լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը լիցենզավորող մարմին ներկայացված լինելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Ձեր կողմից __________________ լիցենզիա ստանալու համար (գործունեության անվանումը) ներկայացված հայտը լիցենզավորող մարմնում ընդունվել է ___ ________ թ.։ |
Ձև N 2
Ձեր կողմից __________________ լիցենզիա ստանալու համար (գործունեության անվանումը)
ներկայացված փաստաթղթերը թերի են` 1. 2. 3. Եվ այլն (փաստաթղթերի անվանումները և հայտնաբերված թերությունները) 10 օրվա ընթացքում թերությունները չվերացնելու դեպքում լիցենզիա ստանալու մասին հայտը կմերժվի: |
Ձև N 3
Ձեր կողմից __________________ լիցենզիա ստանալու համար (գործունեության անվանումը)
___ ______թ. ներկայացված հայտը մերժվել է N ____ հրամանով` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ____ հոդվածի ___ _____կետի պահանջների: Մերժման պատճառները` 1. 2. 3. Եվ այլն |
Ձև N 4
Ձեր կողմից __________________ լիցենզիա ստանալու համար (գործունեության անվանումը) _____ _________ թ. ներկայացված հայտը բավարարված է: Ձեզ լիցենզավորող մարմնի ___ ____ _____ թ-ի N ____ հրամանով
(գործունեության անվանումը) լիցենզիա` ԱԳ N...... : Լիցենզիայի բնօրինակն ստանալու համար խնդրում ենք լիցենզավորող մարմին ներկայացնել լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը: |
(հավելվածը լրաց. 27.08.09 N 983-Ն)