Գլխավոր տեղեկություն
Номер
N 410
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.09.2005-13.11.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.07.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.07.2000
Дата вступления в силу
11.08.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 20 հուլիսի 2000 թվականի N 410
քաղ. Երևան

 

Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաԵՎ բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար քաղաքացիների դիմումները հաշվառելու, քննարկելու, ինչպես նաԵՎ հայտ ներկայացնելու ԵՎ վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին

երնագիրը խմբ. 04.08.05 N 1198-Ն)

 

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար քաղաքացիների դիմումները հաշվառելու, քննարկելու, ինչպես նաև հայտ ներկայացնելու և վարկ տրամադրելու կարգը (կցվում է):

(Որոշումը փոփ., խմբ. 04.08.05 N 1198-Ն)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հուլիսի 20-ի N 410 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար քաղաքացիների դիմումները հաշվառելու, քննարկելու, ինչպես նաեվ հայտ ներկայացնելու ԵՎ վարկ տրամադրելու

(Վերնագիրը խմբ. 04.08.05 N 1198-Ն)

 

1. Բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն):

Դիմումին կից ներկայացվում են՝

ա) բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակը հաստատող վկայականի պատճենը (ներկայացնելով նաև բնօրինակը).

բ) արդարացման մասին տեղեկանք՝ տրված Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից.

գ) դիմողի ընտանիքի կազմի և բնակարանային պայմանների մասին տեղեկանք:

(1-ին կետը փոփ., խմբ 08.07.04 N 1015-Ն, խմբ. 04.08.05 N 1198-Ն) 

2. Նախարարությունը վարում է հատուկ հաշվառման մատյան, որում գրանցվում են դիմումների ստացման, դրանց քննարկման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) ընդունած որոշումների, ուղարկված ծանուցումների մասին բոլոր տվյալները: Հատուկ հաշվառման մատյանը (այսուհետև` մատյան) պետք է համարակալված, ժապավենավորված և ստորագրված լինի նախարարի կողմից: Նշված մատյանը` կնքված նախարարության կնիքով, պահվում է որպես խիստ հաշվառման փաստաթուղթ և չի թույլատրվում դրանում ուղղումներ կատարել: Հաշվառման վերցված յուրաքանչյուր դիմողի համար կազմվում է հաշվառման գործ, որի մեջ պահվում են անհրաժեշտ փաստաթղթերը: Դիմողի հաշվառման գործի համարը պետք է համընկնի մատյանում նրա ազգանվան դիմաց նշված համարին:

3. Նախարարությունը քննարկում է դիմումները` դրանք ստանալուց հետո 10-օրյա ժամկետում` ըստ փաստաթղթերի ստացման հաջորդականության:

4. Նախարարությունն իրավասու է մերժելու դիմումը, եթե ներկայացված փաստաթղթերը`

ա) չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին (այդ թվում` չեն վկայում հաշվառման վերցված դիմողների բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին),

բ) տրված են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ,

գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 04.08.05 N 1198-Ն)

դ) սույն կարգի պահանջներին համապատասխան նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

ե) դիմողը սույն կարգի համաձայն թեկուզ մեկ անգամ վարկ է ստացել:

(4-րդ կետը փոփ. 04.08.05 N 1198-Ն)

5. Նախարարությունը դիմումի մերժման որոշումն ընդունելու մասին ծանուցում է դիմողին` ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում` նշելով դիմումի մերժման պատճառները:

6. Նախարարությունը դիմումը հիմնավոր ճանաչելու դեպքում 5-օրյա ժամկետում դրա մասին ծանուցում է դիմողին` նշելով, որ վերջինիս հայտը դրվել է հաշվառման` առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո նշված օրենքով բռնադատվածներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ բյուջետային վարկերի գծով նախատեսվելիք հատկացումների շրջանակներում նրան վարկ տրամադրելու հնարավորության հարցը քննարկելու համար:

(6-րդ կետը փոփ. 04.08.05 N 1198-Ն)

7. Նախարարությունը յուրաքանչյուր տարի սահմանված կարգով կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման հայտ` դիմողներին վարկեր տրամադրելու համար:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում սահմանված կարգով ներառում է նախարարության կողմից ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտերով վարկերի տրամադրման համար նախատեսվող հատկացումները:

9. Եթե առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով դիմողներին վարկերի տրամադրման համար սահմանված հատկացումների ընդհանուր գումարը պակաս է բյուջետային ֆինանսավորման հայտերով նախատեսված գումարից, ապա նախարարությունն անցնում է հիմնավոր ճանաչված դիմումների քննարկման երկրորդ փուլին` նպատակ ունենալով որոշելու օրենքով սահմանված հատկացումների շրջանակներում տվյալ բյուջետային տարում դիմողներին տրամադրվող վարկերի չափերը, ինչպես նաև ճշտելու վարկեր ստացողների ցուցակները: Այս դեպքում դիմողներին վարկերի տրամադրման առաջնահերթությունը սահմանում է նախարարությունը: Դրան համապատասխան` տվյալ բյուջետային տարում վարկեր ստացող դիմողների ցուցակները, ինչպես նաև տրամադրվող վարկերի չափերը` ըստ յուրաքանչյուր դիմողի, հաստատվում են նախարարի հրամանով:

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 04.08.05 N 1198-Ն) 

11. Եթե առաջիկա տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դիմողներին վարկերի տրամադրման համար սահմանված հատկացումների ընդհանուր գումարը համապատասխանում է նախարարության բյուջետային ֆինանսավորման հայտով նախատեսված գումարին, ապա վերջինս նշված օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 5-օրյա ժամկետում դիմողներին ծանուցում է հատկացվող վարկի գումարի չափի, մարման ժամկետի մասին և նրանց առաջարկում մինչև տվյալ տարվա մարտի 15-ը նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) բնակարանային անհատական շինարարության նպատակով վարկ ստանալու համար`

Հայաստանի Հանրապետությունից բռնադատվածները նախկին բնակության վայրում կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում (բացի Երևան քաղաքից), իսկ այլ հանրապետություններից բռնադատվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում (բացի Երևան քաղաքից) անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով տրամադրված կամ սեփականության իրավունքով վերջիններիս պատկանող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը (ներկայացնելով նաև բնօրինակը), իսկ Երևան քաղաքից բռնադատվածները կամ վերջին 3 տարվա ընթացքում Երևան քաղաքում բնակվողները (ովքեր մինչև 2003 թվականի հունիսի 15-ը հողամաս չեն ստացել), Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում ստացած կամ սեփականության իրավունքով վերջիններիս պատկանող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը (ներկայացնելով նաև բնօրինակը),

շինարարական աշխատանքների նախահաշիվը՝ կազմված կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող անձի կողմից,

դիմողի ընտանիքի կազմի և բնակարանային պայմանների մասին տեղեկանք, ընդ որում` մինչև վարկի փաստացի ստացման պահը ներկայացված տեղեկանքում փոփոխություն կատարվելու դեպքում, եթե փոփոխության արդյունքում բնակարանային պայմանների կարիքավորության խնդիրը վերանում է, ապա ներկայացված հայտը ենթակա է մերժման.

բ) անավարտ անհատական բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու կամ բնակարան վերանորոգելու նպատակով վարկ ստանալու համար`

անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտելու կամ վերանորոգման ենթակա բնակարանի տեխնիկական վիճակի, վթարայնության աստիճանի, ինչպես նաև բնակարանի վերանորոգման համար պահանջվող նախահաշվային արժեքի մասին տեղեկանք` կազմված կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող անձի կողմից,

անավարտ կամ վերանորոգման ենթակա բնակելի տան կամ հողամասի (որտեղ կառուցվում է բնակելի տունը) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը (ներկայացնելով նաև բնօրինակը),

տեղեկանք ընտանիքի կազմի և բնակարանային պայմանների մասին, ընդ որում` մինչև վարկի փաստացի ստացման պահը ներկայացված տեղեկանքում փոփոխություն կատարվելու դեպքում, եթե փոփոխության արդյունքում բնակարանային պայմանների կարիքավորության խնդիրը վերանում է, ապա ներկայացված հայտը ենթակա է մերժման.

գ) անավարտ, պատրաստի բնակելի տուն կամ բնակարան գնելու նպատակով վարկ ստանալու համար՝

տեղեկանք ընտանիքի կազմի և բնակարանային պայմանների մասին, ընդ որում` մինչև վարկի փաստացի ստացման պահը ներկայացված տեղեկանքում փոփոխություն կատարվելու դեպքում, եթե փոփոխության արդյունքում բնակարանային պայմանների կարիքավորության խնդիրը վերանում է, ապա ներկայացված հայտը ենթակա է մերժման:

(11-րդ կետը լրաց. 13.03.02 N 232-Ն, խմբ. 04.08.05 N 1198-Ն) 

12. Վարկային պայմանագրում նախատեսվում են լրացուցիչ պայմաններ` կապված դրամի արժեզրկման հետ: Դրամի արժեզրկումը հաշվարկվում է վարկային պայմանագրի գործողության յուրաքանչյուր տարվա համար` նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից արձանագրված տարեկան սղաճի ցուցանիշով, ընդ որում` վարկի տրամադրման տարվանից սկսած` առաջին 5 տարվա համար ինդեքսավորում չի կատարվում: Յուրաքանչյուր տարվա (սկսած վարկի տրամադրման 6-րդ տարվանից) հունվարի 1-ի դրությամբ վարկի չմարված մնացորդի գումարը բազմապատկվում է նախորդ տարվա սղաճի ցուցանիշով` հաշվարկված վարկի գումարով, արդյունքում ստացվում է վարկի ինդեքսավորված գումարը` տվյալ տարվա համար, որից ելնելով կատարվում են տվյալ տարվա բոլոր հաշվարկները:

13. Տրամադրվող վարկի գումարի չափը սահմանվում է` ելնելով շինարարական աշխատանքների խոշորացված ծավալից և շենքերի շինարարության խոշորացված արժեքից` չգերազանցելով 5 մլն դրամ ընդհանուր գումարը:

14. Վարկը տրամադրվում է մինչև 25 տարի մարման ժամկետով, տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով (տարին հաշվարկելով 365 օր)՝ ըստ հանձնաժողովի որոշման` հետևյալ չափերով՝

ա) բնակարանային անհատական շինարարության համար` 4 - 5 մլն դրամ,

բ) անավարտ անհատական բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու համար` 1 - 4 մլն դրամ,

գ) բնակարանի վերանորոգման համար` 1 - 3 մլն դրամ,

դ) բնակարան ձեռք բերելու համար`  2 - 5 մլն դրամ

(14-րդ կետը լրաց. 13.03.02 N 232-Ն, փոփ. 08.07.04 N 1015-Ն, խմբ. 04.08.05 N 1198-Ն)

15. Վարկի մարումն սկսվում է այն ստանալու օրվանից 3 տարի հետո` յուրաքանչյուր տարի հավասար չափերով` հաշվի առնելով սույն կարգի 12-րդ կետում նշված արժեզրկումը: Տոկոսների վճարումն սկսվում է վարկի ստացման օրվանից երկու տարի հետո: Տոկոսները հաշվարկվում են վարկառուի վարկային հաշվին փաստացի հաշվեգրված գումարների մնացորդների նկատմամբ` հաշվի առնելով սույն կարգի 12-րդ կետում նշված արժեզրկումը:

Վարկի գումարի և հաշվարկված տոկոսագումարի մարումը կատարվում է կիսամյակային կտրվածքով` ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 3-րդ բանկային օրը:

16. Որպես գործակալ բանկեր հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մրցույթով ընտրված այն բանկերը, որոնք համաձայն են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրենց հատկացվող վարկային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անունից վարկավորել հանձնաժողովի կողմից որոշված վարկառուներին: Գործակալ բանկի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև հարաբերությունները կարգավորվում են համապատասխան պայմանագրով, որով որոշվում է նաև գործակալության վճարի չափը:

17. Նախարարությունը վարկառուների ցուցակը մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և բռնադատվածի նախկին բնակավայրի համապատասխան մարզպետին՝ ցուցակում նշելով վարկառուների անձնական տվյալները, յուրաքանչյուր վարկառուի վարկի գումարի չափը, մարման ժամկետը, բնակության վայրը և նախատեսված վարկի օգտագործման ուղղությունը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ցուցակին՝ ըստ յուրաքանչյուր վարկառուի, կցվում են սույն որոշման 11-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները:

(17-րդ կետը խմբ. 04.08.05 N 1198-Ն)

18. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` վարկառուների ցուցակն ստանալուց հետո վերջիններիս հետ կնքում է վարկային և գրավի պայմանագրեր ու կնքված պայմանագրերի հիման վրա 5 բանկային օրվա ընթացքում վարկի գումարի 30 տոկոսը հատկացնում է վարկառուին, ընդ որում` վարկի գումարի առաջին 30 տոկոսը վարկառուին հատկացվում է ամբողջությամբ: Յուրաքանչյուր առանձին վարկի գումարի մնացած մասը տրամադրվում է վարկառուին տվյալ վարկի առաջին մասի օգտագործման վերաբերյալ վարկառուի հաշվետվությունն իրականացվող շինարարության բնակավայրի համապատասխան մարզպետի և գործակալ բանկի կողմից հաստատվելու մասին համապատասխան ծանուցումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում:

(18-րդ կետը լրաց. 13.03.02 N 232-Ն, խմբ. 04.08.05 N 1198-Ն)

19. Վարկի մնացած մասը վարկառուին է հատկացվում վարկառուի և մատակարարի կամ կապալառուի միջև կնքված պայմանագրի համաձայն գնված շինանյութերի հանձնման-ընդունման ակտերի կամ շինարարական աշխատանքների որոշակի փուլերի կատարողական ակտերի հիման վրա, իսկ բնակարան ձեռք բերելու դեպքում՝ վարկառուի և բնակարանի սեփականատիրոջ միջև կնքված և նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրի հիման վրա՝ վճարվում է վաճառողին:

(19-րդ կետը լրաց. 13.03.02 N 232-Ն, խմբ. 04.08.05 N 1198-Ն)

191. Վարկառուների կողմից անավարտ, պատրաստի բնակելի տուն կամ բնակարան գնելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն դիմում ներկայացնելու օրվան նախորդող մեկ ամսվա ընթացքում գնվելիք բնակելի տան կամ բնակարանի համար լիցենզավորված անկախ գնահատողի կողմից տրամադրված համեմատական մեթոդով որոշված այդ տան շուկայական գնի վերաբերյալ եզրակացությունը.

բ) եզրակացություն տված անկախ գնահատողի լիցենզիայի պատճենը.

գ) գնվելիք կիսակառույց կամ անավարտ բնակելի տան համար կատարվելիք անհրաժեշտ աշխատանքների նախահաշիվը՝ կազմված կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող անձի կողմից:

(191 կետը լրաց. 04.08.05 N 1198-Ն)

20. Վարկի նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.10.2014, N 1203-Ն 13.11.2014, N 410
04.08.2005, N 1198-Ն 08.09.2005, N 410
08.07.2004, N 1015-Ն 14.08.2004, N 410
13.03.2002, N 232 13.03.2002, N 410
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան