Գլխավոր տեղեկություն
Номер
N 738-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.08.2009-11.02.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.03.01/7(247) Հոդ.65
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
19.12.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
26.12.2006
Дата вступления в силу
25.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.03.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007082

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

19 դեկտեմբերի 2006 թ.

N 738-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԵՎ «ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միասնական համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, 7-րդ հոդվածը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել.

1.1. «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է),

1.2. «Գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձևը»՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 26-ի ««Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 142 որոշումն ուժը կորցրած ճանաչվելու օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ
Տ. Սարգսյան


2006 թ. դեկտեմբերի 26
Երևան

 

Հավելված 1


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի դեկտեմբերի 19-ի
թիվ 738-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը:

2. Հայտատուն լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացնում հայտ, որին կցվում են սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը:

Հայտում նշվում են`

ա) հայտատուի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռներեցի անունը, ազգանունը, հայտատուի գտնվելու վայրը և հեռախոսահամարը, առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային հասցեն.

բ) գրավատնային գործունեություն իրականացնելու վայրը և հեռախոսահամարը, առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային հասցեն.

գ) հայտատու կազմակերպության տնօրենի անունը, ազգանունը.

դ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) հայտատուի կանոնադրության (բացառությամբ՝ անհատ ձեռնարկատիրոջ) և պետական գրանցման վկայականի պատճենները.

բ) հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ իր կողմից հաստատված լիցենզիան ստանալու դեպքում գրավատան կողմից իրականացվելիք վարկավորման ընդհանուր պայմանները.

գ) թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված ոսկերչական, այլ կենցաղային իրեր, ինչպես նաև բարձր արժողությամբ փոքրածավալ այլ իրեր հանդիսացող, գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանելու համար գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակ ու չհրկիզվող պահարան (պահարաններ) ունենալու մասին հայտատուի հայտարարագիրը կամ սույն կետում նշված արժեքները Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում պահպանելու մասին նշված բանկի և հայտատուի միջև կնքված պայմանագրի պատճենը.

դ) մեծածավալ իրեր հանդիսացող գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանելու համար սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված տարածքի առկայությունը հավաստող վկայականի պատճենը, եթե հայտատուն իր վարկավորման պայմաններում նախատեսում է տրամադրված վարկերի դիմաց որպես գրավ կամ ի պահ ընդունել մեծածավալ իրեր.

ե) գրավատան տարածքում անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու մասին հայտարարագիրը կամ գրավատան տարածքում անվտանգությունն ապահովելու մասին հայտատուի և համապատասխան կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը.

զ) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրելու համար պատասխանատու անձի տեղեկանքը` գրավատան տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին.

է) գրավատան տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

ը) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված` գրավ և ի պահ ընդունված գույքի կորստի և վնասվածքի ռիսկերը ապահովագրելու վերաբերյալ պայմանագրի պատճենը:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտը ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում քննարկում է այն և հայտը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում որոշման օրինակը տրամադրում է հայտատուին առձեռն կամ ուղարկում է փոստով:

4.1 Եթե հայտը քննելու ընթացքում դիմումում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացված տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա հայտատուն ներկայացնում է նաև փոփոխված տեղեկությունները՝ մինչև Կենտրոնական բանկի կողմից հայտը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշման կայացումը: Եթե ներկայացված հայտը կամ դրան կից՝ օրենքով կամ սույն կարգով պահանջվող փաստաթղթերը թերի են, ապա հայտատուն իրավունք ունի մինչև Կենտրոնական բանկի կողմից հայտը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշման կայացումը ներկայացնել պահանջվող փաստաթղթերը: Սույն կետով նշված դեպքերում հայտը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրը:

(4.1 կետը լրաց. 30.06.09 թիվ 189-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը բավարարում և մերժում է լիցենզիա ստանալու հայտը` «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և հիմքերով:

6. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

 

 

Հավելված 2


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի դեկտեմբերի 19-ի
թիվ 738-Ն որոշմամբ

Տրված է Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
______ թիվ _____ Ա որոշմամբ

_________________________
(լիցենզիայի համարը և ծածկագիրը)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

Տրված է ___________________________

(լիցենզիան տալու ամսաթիվը, տարեթիվը)

______________________________ գրանցված

(իրավաբանական անձի գտնվելու վայրը)

______________________________

(իրավաբանական անձի անվանումը,

գործունեության իրականացման վայրը)


գտնվող տարածքում գրավատան կազմակերպման համար


Լիցենզիան տրվում է անժամկետ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ


___________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.02.2017, թիվ 32-Ն 13.03.2017, N 738-Ն
16.12.2014, թիվ 362-Ն 26.02.2015, N 738-Ն
20.12.2011, թիվ 366-Ն 11.02.2012, N 738-Ն
30.06.2009, թիվ 189-Ն 16.08.2009, N 738-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան