Գլխավոր տեղեկություն
Номер
N 649-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.06.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.06.24/32(698) Հոդ.740
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.06.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.06.2009
Дата вступления в силу
25.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2009 թվականի N 649-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 900-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 17-ի «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 8-ի N 226 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 900-Ն որոշման հավելվածի «7. Հենքային ուսումնական պլան» մասի`

1) 2-5-րդ բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Հենքային ուսումնական պլանի ԵՎ առարկայացանկի ձԵՎավորման հիմնական սկզբունքները

 

Հենքային ուսումնական պլանի և առարկայացանկի ձևավորման հիմքում դրվում են հետևյալ սկզբունքները`

ա) հանրակրթական քաղաքականության միասնականության ապահովում,

բ) կրթության շարունակականության, հաջորդայնության և ամբողջականության ապահովում,

գ) դպրոցի ինքնուրույնությունը հաշվի առնելը,

դ) հանրակրթության գործընթացում սովորողի, ծնողի և համայնքի մասնակցության ապահովում,

ե) կրթական ավանդույթների շարունակականության և հայոց պետության սոցիալ-տնտեսական, ռազմավարական զարգացումների ապահովում,

զ) չափորոշիչով նախատեսված բովանդակային պահանջների ապահովում,

է) արդի աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի տեղի ու դերի իմացության, նրա պատմամշակութային առանձնահատկությունների, ազգային հոգեբանության, ձգտումների և մտածելակերպի արտացոլում,

ը) սովորողների ուսումնական բեռնվածության կարգավորում և դասավանդվող առարկաների արդյունավետ քանակի ապահովում,

թ) ուսումնական նյութի ամբողջականության ապահովում և անհարկի կրկնությունների բացառում, ինտեգրման տարբեր մոտեցումների կիրառում,

ժ) ուսումնական բնագավառները, դպրոցի տարբեր աստիճանների նպատակները, սովորողների տարիքային և աշխարհընկալման առանձնահատկությունները հաշվի առնելը,

ժա) գիտությունների դասակարգման ժամանակակից մոտեցումների, ուսումնական առարկաների և առանձին դասընթացների արդյունավետ զուգորդում,

ժբ) տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման կարևորում,

ժգ) կոնկրետ բովանդակային նպատակների իրականացման ուղղությամբ դպրոցի մասնագիտացման պայմանների ապահովում,

ժդ) նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացմանն ուղղված հիմքերի նախապատրաստում,

ժե) սովորողի նախասիրություններից բխող կրթական, աշխատանքային, սոցիալական հմտությունների զարգացման համար պայմանների ապահովում:

Առարկայական ցանկը ձևավորելիս` պետք է հաշվի առնել սովորողի զարգացման տարիքային փուլերով պայմանավորված հետևյալ առանձնահատկությունները:

Կրտսեր տարիքի սովորողին բնորոշ է շրջապատող աշխարհի, տարբեր առարկաների ու երևույթների ամբողջական, չտարրաբաժանված զգայական ընկալումը:

Ֆիզիկական աճի և մտածողության զարգացմանը զուգընթաց` մեծանում է սովորողի կողմից համակարգված գիտելիքների տրամաբանական յուրացման հնարավորությունը: Այնուհետև աշխարհաճանաչողության շնորհիվ գերակա է դառնում տարրաբաժանված, խորացված գիտական ճանաչողությունը: Սովորողի հետագա աճին զուգընթաց` էմպիրիկ գործունեության, վերացական, տրամաբանական, քննադատական-վերլուծական, ստեղծագործական մտածողության արդյունքում նրա գիտակցության մեջ ձևավորվում է աշխարհի ամբողջական գիտական պատկերը` աշխարհահայացքը:

Ելնելով այս ամենից` կրթության բովանդակության առավել ինտեգրումը (միասնացումը) կատարվում է տարրական դպրոցում և միջին դպրոցի ցածր դասարաններում: Միջին դպրոցի բարձր դասարաններում և ավագ դպրոցի ընդհանուր հոսքում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են առանձին առարկաների միջոցով: Ավագ դպրոցի տարբերակված հոսքերում իրականացվում է պետական պարտադիր (ընդհանուր հանրակրթական) և խորացված ուսուցման (հոսքային) առարկաների դասավանդում:

Հիմնական դպրոցի ուսումնական պլանի պետական բաղադրիչում նոր առարկա ավելացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) վերանայում է տվյալ ուսումնական բնագավառի մյուս առարկաների առարկայական ծրագրերը և վերաբաշխում ժամաքանակները: Նոր առարկան պետք է ունենա հաստատված չափորոշիչ, ծրագիր, դասագիրք, ուսուցչի ձեռնարկ և անհրաժեշտ ուսումնական նյութեր: Այն պետք է առնվազն մեկ տարի փորձարկվի դպրոցում և ստանա փորձագիտական դրական եզրակացություն: Ավագ դպրոցում դասագրքի առկայությունը պարտադիր պայման է ընդհանուր հանրակրթական առարկայացանկում ընդգրկված առարկաների դասավանդման համար: Խորացված ուսուցման առարկաների դասավանդման համար պարտադիր պայման է համապատասխան ուսումնական գրականության (դասագիրք, ձեռնարկ, օժանդակ ուսումնական նյութեր) առկայությունը:

Հիմնական և ավագ դպրոցների դպրոցական բաղադրիչներով նախատեսված առարկաների ցանկը հաստատվում է նախարարության կողմից: Այս ցանկում ընդգրկվելու համար առարկան պետք է ունենա առարկայական ծրագիր, ուսուցչի մեթոդական ձեռնարկ կամ ուղեցույց և անհրաժեշտ այլ ուսումնական նյութեր: Նոր առարկան, նախարարության համաձայնությամբ, պետք է առնվազն մեկ տարի փորձարկվի դպրոցում և ստանա դրական եզրակացություն: Երաշխավորված առարկայացանկում նոր առարկա ընդգրկելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունը համապատասխան հայտ է ներկայացնում նախարարություն:

Ուսումնական բնագավառները ներկայացնող պարտադիր առարկայացանկի վերաբերյալ պարզաբանումները հիմնական դպրոցի համար ներկայացված են NN 1 և 2, իսկ ավագ դպրոցի համար` NN 3, 4, և 5, 6 աղյուսակներին կից բացատրագրերում:

 

3. Ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանները

 

Ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանների միջոցով նախատեսվում է ապահովել`

ա) յուրաքանչյուր սովորողի ընդհանուր հանրակրթական պատրաստվածությունը,

բ) սովորողի` հետագա ուսումնառության և աշխատանքային գործունեության համար հիմքերի ստեղծումը,

գ) ընդհանուր հոսքում ուսումնական բնագավառների ներդաշնակ և ամբողջական ուսուցումը,

դ) տարբերակված հոսքերում առարկաների արդյունավետ ընտրության և ժամաբաշխման կառուցակարգը:

Ավագ դպրոցում երաշխավորվում են հոսքերի հետևյալ խմբերը`

ա) ընդհանուր,

բ) հիմնական - հումանիտար, բնագիտամաթեմատիկական, արհեստագործական,

գ) լրացուցիչ - արվեստի, մարզական, ռազմական:

Յուրաքանչյուր հիմնական հոսք ունի իր ենթահոսքերը, որոնք սահմանվում են օրինակելի ուսումնական պլաններով: Լրացուցիչ խմբի հոսքերի հենքային ուսումնական պլանները հաստատվում են նախարարության առանձին որոշմամբ:

Արհեստագործական հոսքի ենթահոսքերը կազմվում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 637-Ն որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության մասնագիտությունների ցանկը: Յուրաքանչյուր ավագ դպրոց, ըստ իր հնարավորությունների և պայմանների, նախարարության հաստատմանն է ներկայացնում ուսումնական հաստատության հոսքերի և ենթահոսքերի ցանկը: Այդ ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարվում է նախարարության կողմից:

Ավագ դպրոցի ընդհանուր հոսքի հենքային ուսումնական պլանը (տարեկան և շաբաթական ժամաքանակներով) ներկայացված է NN 3 և 4 աղյուսակներում, իսկ տարբերակված հոսքի հենքային ուսումնական պլանը (տարեկան և շաբաթական ժամաքանակներով) NN 5 և 6 աղյուսակներում:

 

4. Օրինակելի ուսումնական պլանը

 

Հիմնական դպրոցի հենքային ուսումնական պլանի, ինչպես նաև առարկայացանկի ձևավորման սկզբունքների հիման վրա նախարարությունը հաստատում է օրինակելի ուսումնական պլան: Օրինակելի ուսումնական պլանում ամրագրվում են պետական պարտադիր առարկաները, դասընթացները և դրանց հատկացվող շաբաթական (տարեկան) ժամաքանակները` պահպանելով հենքային ուսումնական պլանով նախատեսված դպրոցական և նախասիրական բաղադրիչների ժամաքանակները: Ավագ դպրոցի տարբերակված հոսքում պետական պարտադիր առարկաների ժամաքանակը տրոհվում է ընդհանուր հանրակրթական և հոսքային ուսուցման բաղադրիչների:

Օրինակելի ուսումնական պլանում փոփոխությունները կատարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն չորս ամիս առաջ: Օրինակելի ուսումնական պլանի հիման վրա յուրաքանչյուր հանրակրթական ուսումնական հաստատություն մշակում է իր ուսումնական պլանը, որը հաստատվում է մանկավարժական խորհրդի կողմից:

Ազգային փոքրամասնությունների դպրոցների (դասարանների) ուսումնական պլաններում դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը կարող է տրամադրվել ազգային լեզվի և մշակույթի ուսուցմանը:

Օրինակելի ուսումնական պլանին կից տրվում են պարզաբանումներ, որոնցում նախարարությունը սահմանում է առանձին առարկաների դասաժամերին դասարանները կիսելու, երրորդ օտար լեզվի ընտրության, հոսքային ուսուցում իրականացնելու, անհրաժեշտության դեպքում դասաժամի տևողությունը փոխելու, առանձին կարճատև` տարեկան մինչև 15 ժամ տևողությամբ, դասընթացներ, լրացուցիչ կամ նախասիրական պարապմունքներ անցկացնելու, կիսամյակներ կամ քառորդներ սահմանելու, սահմանվածից ավելի քիչ խտությամբ դասարան բացելու, գնահատման և քննություններ կազմակերպելու կարգն ու պայմանները:

 

5. Հենքային ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումները

 

Ուսումնական շաբաթվա տևողությունը` 5-օրյա կամ 6-օրյա, սահմանում է նախարարությունը` տվյալ ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններում: Ուսումնական տարին, որպես կանոն, սկսվում է սեպտեմբերի 1-ին: Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է` 1-ին դասարանի համար` առնվազն 30, 2-րդ դասարանի համար` առնվազն 32, մյուս դասարանների համար` առնվազն 34 շաբաթ: Ուսումնական տարվա ավարտը և քննաշրջանի ժամկետը սահմանվում են նախարարության կողմից: Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է: Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` նախարարության մեթոդական ցուցումների համաձայն:

Հանրակրթական հիմնական և ավագ դպրոցներում, ըստ աստիճանների, աշակերտների առավելագույն թիվը և միջին խտությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդներ, որոնց տևողությունը սահմանում է նախարարությունը:

Օրինակելի ուսումնական պլաններում միայն նախարարության համաձայնությամբ թույլատրվում է կատարել որոշակի փոփոխություններ`

ա) արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողների ուսուցումն առավել բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար,

բ) երկհամակազմ (երկկոմպլեկտ) դասարանների առկայության դեպքում,

գ) թերբեռնված դասարաններում կամ սահմանված կարգով երաշխավորված այլընտրանքային ծրագրերով ու մեթոդներով ուսուցում իրականացնելու դեպքում,

դ) նախարարության կողմից սահմանված կարգով երաշխավորված մանկավարժական գիտափորձ իրականացնելու համար,

ե) նախարարության կողմից երաշխավորված ծրագրերով, դասագրքերով և այլ ուսումնական գրականությամբ առանձին առարկաների խորացված ուսուցում իրականացնելու համար:

Անհրաժեշտության դեպքում դպրոցն իրավասու է նախարարության գիտությամբ ըստ կիսամյակների վերաբաշխելու տվյալ դասարանում ուսումնական առարկայի (առարկաների) ուսուցմանն օրինակելի ուսումնական պլանով հատկացված շաբաթական ժամերը` պահպանելով տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակը:

Ավագ դպրոցի ավարտական դասարանի ընդհանուր հանրակրթական, հոսքային ուսուցման և դպրոցական բաղադրիչներով սահմանված ընդհանուր ժամաքանակն առաջին կիսամյակում տրամադրվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների դասավանդմանը, իսկ երկրորդ կիսամյակում` պետական քննական առարկաների ուսումնական նյութի կրկնությանը, անհատական և խմբային պարապմունքների կազմակերպմանը և քննությունների անցկացմանը:».

2) NN 3, 4, 5 և 6 աղյուսակները (կից բացատրագրերով) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ 3

 

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

(տարեկան ժամաքանակներով)

 

Ուս. բնագավառ/դասարան

X

XI

XII

X-XII

Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ

Հայոց լեզու, գրականություն

170

170

170

510

Օտար լեզուներ

170

170

136

476

Մաթեմատիկա

136

136

136

408

Ինֆորմատիկա և ՏՀՏ

34

34

34

102

Բնագիտական առարկաներ

238

238

204

680

Հասարակագիտական առարկաներ

272

204

204

680

Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն

136

136

51

323

Դպրոցական բաղադրիչ

Ընտրովի առարկաներ

0

68

221

289

Ընդամենը

1156

1156

1156

3468

Նախասիրական բաղադրիչ

Նախասիրական պարապմունքներ

102

102

102

306

 

Աղյուսակ 4

 

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

(շաբաթական ժամաքանակներով)

 

Ուս. բնագավառ/դասարան

X

XI

XII

X-XII

Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ

Հայոց լեզու, գրականություն

5

5

5

15

Օտար լեզուներ

5

5

4

14

Մաթեմատիկա

4

4

4

12

Ինֆորմատիկա և ՏՀՏ

1

1

1

3

Բնագիտական առարկաներ

7

7

6

20

Հասարակագիտական առարկաներ

8

6

6

20

Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն

4

4

1.5

9.5

Դպրոցական բաղադրիչ

Ընտրովի առարկաներ

0

2

6.5

8.5

Ընդամենը

34

34

34

102

Նախասիրական բաղադրիչ

Նախասիրական պարապմունքներ

3

3

3

9

Ավագ դպրոցի ընդհանուր հոսքի հենքային ուսումնական պլանի բացատրագիր

 

Ավագ դպրոցի ընդհանուր հոսքում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են հետևյալ պարտադիր առարկաներով`

ա) «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայացվում է «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առանձին առարկաների միջոցով,

բ) «Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է երեք օտար լեզվով,

գ) «Մաթեմատիկա» բնագավառը ներկայացվում է «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր», «Երկրաչափություն» առարկաներով,

դ) «Ինֆորմատիկա և ՏՀՏ» բնագավառը ներկայացվում է «Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայով,

ե) «Բնագիտական առարկաներ» բնագավառը ներկայացվում է «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներով,

զ) «Հասարակագիտական առարկաներ» բնագավառը ներկայացվում է «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Աշխարհագրություն» «Հասարակագիտություն» առարկաներով,

է) «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 10-11-րդ դասարաններում ներկայացվում է «Նախնական զինվորական պատրաստություն», 10-12-րդ դասարաններում` «Ֆիզկուլտուրա» առարկաներով, և 10-11-րդ դասարաններում` «Առողջ ապրելակերպ» դասընթացով: «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսումնասիրության համար տարեկան տրամադրվում է 14-ական դասաժամ, որը գոյանում է «Ֆիզկուլտուրա» առարկայից առանձնացված դասաժամերից, և ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասընթացի ավարտից հետո` 11-րդ դասարանում անցկացվում է ստուգարք: Դասընթացի անցկացման կարգը և ժամկետը սահմանվում են օրինակելի ուսումնական պլանով:

«Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցումը 12-րդ դասարանում իրականացվում է միայն առաջին կիսամյակում` շաբաթական 3 ժամով:

Աղյուսակ 5

 

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

(տարեկան ժամաքանակներով)

 

Ուս. բնագավառ/դասարան

X

XI

XII

X-XII

Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ

Հայոց լեզու, գրականություն

136

136

136

408

Օտար լեզուներ

102

102

68

272

Մաթեմատիկա

102

102

102

306

Ինֆորմատիկա և ՏՀՏ

34

34

34

102

Բնագիտական առարկաներ

170

68

34

272

Հասարակագիտական առարկաներ

136

136

85

357

Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն

136

136

51

323

Հոսքային ուսուցման բաղադրիչ

Հոսքային առարկաներ

306

408

612

1326

Դպրոցական բաղադրիչ

Ընտրովի առարկաներ

34

34

34

102

Ընդամենը

1156

1156

1156

3468

Նախասիրական բաղադրիչ

Նախասիրական պարապմունքներ

102

102

102

306

 

Աղյուսակ 6

 

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

(շաբաթական ժամաքանակներով)

 

Ուս. բնագավառ/դասարան

X

XI

XII

X-XII

Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ

Հայոց լեզու, գրականություն

4

4

4

12

Օտար լեզուներ

3

3

2

8

Մաթեմատիկա

3

3

3

9

Ինֆորմատիկա և ՏՀՏ

1

1

1

3

Բնագիտական առարկաներ

5

2

1

8

Հասարակագիտական առարկաներ

4

4

2.5

10.5

Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն

4

4

1.5

9.5

Հոսքային ուսուցման բաղադրիչ

Հոսքային առարկաներ
Հարակից առարկաներ

9

12

18

39

Դպրոցական բաղադրիչ

Ընտրովի առարկաներ

1

1

1

3

Ընդամենը

34

34

34

102

Նախասիրական բաղադրիչ

Նախասիրական պարապմունքներ

3

3

3

9

 

Ավագ դպրոցի տարբերակված հոսքի հենքային ուսումնական պլանի բացատրագիր

Ավագ դպրոցի տարբերակված հոսքում ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ուսումնական բնագավառները ներկայացվում են հետևյալ պարտադիր առարկաներով`

ա) «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայացվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առանձին առարկաներով,

բ) «Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է երեք օտար լեզուներով,

գ) «Հասարակագիտական առարկաներ» բնագավառը հումանիտար հոսքում ներկայացվում է «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներով: «Հասարակագիտական առարկաներ» բնագավառը մնացած հոսքերում ներկայացվում է «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն» առարկաներով: Այդ հոսքերում (ենթահոսքերում) «Համաշխարհային պատմություն» առարկան, դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ, կարող է դառնալ հարակից առարկա,

դ) «Մաթեմատիկա» բնագավառը ներկայացվում է «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և «Երկրաչափություն» առարկաներով,

ե) «Ինֆորմատիկա և ՏՀՏ» բնագավառը ներկայացվում է «Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայով,

զ) «Բնագիտական առարկաներ» բնագավառը 10-րդ դասարանում ներկայացվում է «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներով, 11-12-րդ դասարաններում, հումանիտար հոսքում սովորողի ընտրությամբ, նշված առարկաներից երկուսով, բնագիտամաթեմատիկական հոսքում` երեքով: Բնագիտամաթեմատիկական հոսքում «Ֆիզիկա» առարկային համապատասխանում է «Ֆիզիկա, աստղագիտություն» առարկան,

է) «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 10-11-րդ դասարաններում ներկայացվում է «Նախնական զինվորական պատրաստություն», 10-12-րդ դասարաններում «Ֆիզկուլտուրա» առարկաներով և 10-11-րդ դասարաններում` «Առողջ ապրելակերպ» դասընթացով: «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսումնասիրության համար տարեկան տրամադրվում է 14-ական դասաժամ, որը գոյանում է «Ֆիզկուլտուրա» առարկայից առանձնացված դասաժամերից, և ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասընթացի ավարտից հետո` 11-րդ դասարանում անցկացվում է ստուգարք: Դասընթացի անցկացման կարգը և ժամկետը սահմանվում են օրինակելի ուսումնական պլանով:

«Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցումը 12-րդ դասարանում իրականացվում է միայն առաջին կիսամյակում` շաբաթական 3 ժամով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 16

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան