ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2009 թվականի N 37-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 546-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.3647 հեկտար վարելահողերը փոխադրել`
1) 0.3447 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար.
2) 0.02 հեկտարը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` արդյունաբերական օբյեկտների կառուցման համար:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո երեք տարվա ընթացքում չկառուցապատելու դեպքում սույն որոշման 1-ին կետի համապատասխան ենթակետը ճանաչել ուժը կորցրած:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնիի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` հսկողություն իրականացնել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի կատարման նկատմամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 16 Երևան |
|
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.04.2011, N 363-Ն | 21.04.2011, N 37-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|