ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2008 թվականի N 330-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 314-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2399-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Ներտնային գազասպառման համակարգի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 314-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից և նախաբանից հանել «Ներտնային» բառը.
2) որոշման 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերում, շենքերի գազաֆիկացվող կամ գազաֆիկացված տարածքների ներանցնող մասում տեղադրել այրվող գազերի ազդանշանային սարքին միացված վթարային անջատիչ կափույր: Նման սարքեր տեղադրել նաև բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման այն տարածքներում, որտեղ առկա է ներքին գազատարների և (կամ) գազահաշվիչ հանգույցների հավաքակցում: Բաժանորդի ցանկությամբ` իր միջոցներով, համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների կողմից կարող են տեղադրվել գազասպառման համակարգի անվտանգության ապահովման լրացուցիչ ազդանշանային սարքեր և համակարգեր:».
3) որոշման 2-րդ կետում «2009» թիվը փոխարինել «2010» թվով.
4) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մինչև 2008 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:».
5) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին քննարկել նշված ազդանշանային սարքերի տեղադրումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2008-2009 թվականների ներդրումային ծրագրերում ներառելու հարցը:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման հավելվածի 4-րդ բաժնի 91-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Գազատարի` բնակարանի ներանցնող մասում» բառերը փոխարինել «Գազատարի վրա, գազաֆիկացվող տարածքի ներանցնող մասում,» բառերով և հանել «, եթե բնակարանում տեղադրված գազօգտագործող սարքավորումներն ապահովված չեն գազի հոսքի ավտոմատ անջատիչ սարքով» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. ապրիլի 14 Երևան |