«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 փետրվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008064
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հունվարի 2008 թ. |
N 18-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) ուժը կորցրած ճանաչել 75.1, 75.7, 75.8, 75.9 և 111.1 կետերը.
2) 75.1.1 ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«75.1.1 Մասնագիտացված անձը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ընթացիկ հաշվետվություն՝ սույն կանոնագրքի 66.4-6ՄԱ ձևին համապատասխան:».
3) 75.2, 75.3, 75.4 և 75.5 կետերի «75.1 և 75.1.1 կետերում սահմանված ձևերի» բառերը փոխարինել «75.1.1 կետում սահմանված ձևի» բառերով.
4) 111.2, 111.3 կետերից հանել «, ի լրումն սույն կանոնագրքի 111.1 կետում սահմանված ձևերի,» բառերը.
5) 111.4 կետի «104.2-3/ԻԿԿ և 104.2-6/ԿԴ ձևերի» բառերը փոխարինել «104.2-6/ԿԴ ձևի».
6) 66.4-1ՄԱ ձևից հանել «75.1 կետի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունիսի 30-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2008 թ. հունվարի 23 Երևան |