040.0202.06.03.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2002 թվականի N 202
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կազմում գործող արխիվային գործի գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը, Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայության տարածքային մարմինները և Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համակարգում գործող Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների պահպանության վարչությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների պահպանության գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը՝ երկամսյա ժամկետում՝
ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի ազգային գրապալատ» պետական հիմնարկը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորելու վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ժողովրդագրական ստեղծագործության և ազգագրության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորելու վերաբերյալ.
գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայություն» պետական հիմնարկը «Գառնի» և «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանների, «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Արփի» բնապատմական արգելոցի, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ միացման ձևով պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու վերաբերյալ.
դ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հուշարձանների հետազոտման գիտաարտադրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Թանգարանագիտության հանրապետական գիտամեթոդական կենտրոն» և «Հայկական հուշարձանների համահավաքի խմբագրություն» պետական հիմնարկների հիման վրա «Պատմամշակութային ժառանգության դիվան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ.
ե) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև՝ առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
(4-րդ կետը փոփ. 07.03.03 N 312-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |