Գլխավոր տեղեկություն
Номер
N 1368-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.11.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.2007
Дата вступления в силу
24.11.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

23 նոյեմբերի 2007 թվականի N 1368-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ N 29 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը լիազորություններ տալու մասին» N 731 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի N 29 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) ամրացված` Սարյան 23 հասցեում գտնվող` 5206.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերից ու շինություններից 386.8 և 1001.0 քառ. մետր մակերեսներով շինությունները և դրանց զբաղեցրած հողամասերը համապատասխանաբար 347.92 և 458.92 քառ. մետր մակերեսներով, ինչպես նաև 2-րդ մասնաշենքի 1-ին հարկի տարածքը` 138.8 քառ.մետր մակերեսով և դրա զբաղեցրած հողամասը` 299.39 քառ. մետր մակերեսով` ընդհանուր օգտագործման իրավունքով (այսուհետ` գույք), երեսուն տարի ժամկետով վարձակալության տրամադրել «Արեգնազան կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշմամբ վարձակալության տրամադրվող տարածքի վարձավճարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ հաստատված կարգով.

2) վարձակալության պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման «Արեգնազան կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը և սահմանված կարգով վարձակալության տրամադրվող տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

4. Երևանի քաղաքապետին՝ ապահովել կազմակերպության և «Արեգնազան կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2005 թվականի նոյեմբերի 23-ին կնքված վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծումը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. նոյեմբերի 26
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան