ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2008 թվականի N 362-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31 Ի N 651-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Պաշտոնեական (ծառայողական) կացարանները որպես բնակելի տարածքներ նվիրաբերելու մասին» N 651-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «222.5» թիվը փոխարինել «440.14» թվով.
2) N 3 հավելվածի 3-րդ տողի 2-րդ սյունակում «2 սենյակ» բառերը փոխարինել «4 սենյակ» բառերով.
3) N 7 հավելվածի`
ա. 2-րդ տողի 1-ին սյունակում «Ադամյան Մանիկ» բառերը փոխարինել «Ադամյան Վարդիթեր» բառերով,
բ. 3-րդ տողի 1-ին սյունակում «Գրիգորյան Ավետիկ» բառերը փոխարինել «Գրիգորյան Սվետիկ» բառերով,
գ. 6-րդ տողի 1-ին սյունակում «Խաչատրյան Գրետա» բառերը փոխարինել «Խուրշուդյան Գրետա» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|