«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2000 թվականի N 341
քաղ. Երևան
«ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկության գործունեության զարգացումը խթանելու նպատակով և ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետև` ընկերություն):
2. «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհուրդն անվանել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային խորհուրդ» (այսուհետև` խորհուրդ):
3. Խորհրդի նախագահ նշանակել Վահագն Հովնանյանին:
4. Uահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 10 մլն դրամ:
(4-րդ կետը խմբ. 13.09.00 N 553)
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` վճարել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 10 մլն դրամի չափով, Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
(5-րդ կետը լրաց. 31.01.01 N 69)
6. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8 հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված լիազորությունները վերապահել խորհրդին:
(6-րդ կետը փոփ. 31.01.01 N 69)
7. Խորհրդի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ընկերության կանոնադրությունը և խորհրդի կազմը:
(7-րդ կետը փոփ. 16.12.00 N 824, փոփ. 31.01.01 N 69)
8. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը` պետական գրանցում ստանալուց հետո 10-oրյա ժամկետում Երևանի Չարենցի փողոցի N 7 հասցեում գտնվող շենքից 6 սենյակ մինչև 2010 թվականի ապրիլի 30-ը ժամկետով անհատույց oգտագործման հանձնել ընկերությանը` նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
(8-րդ կետը փոփ. 31.01.01 N 69, լրաց. 04.04.08 N 311-Ն)
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 23-ից:
(9-րդ կետը փոփ. 31.01.01 N 69)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |