ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2008 թվականի N 499-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 737-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1860-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 21-ի ՆՀ-85-Ն հրամանագրի 1-ին կետի 2-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 19-ի N 163 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերից հանել «և էկոնոմիկայի» բառերը.
2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կանոնադրության վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից և 8-րդ կետի «ա» ենթակետից հանել «և էկոնոմիկայի» բառերը.
3) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կառուցվածքի վերնագրից հանել «և էկոնոմիկայի» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1860-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերից հանել «և էկոնոմիկայի» բառերը.
2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչության կանոնադրության վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից, 7-րդ կետի «ա» ենթակետից և 9-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը.
3) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչության կառուցվածքի վերնագրից հանել «և էկոնոմիկայի» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|