ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2012 թվականի N 931-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2012 թ. սեպտեմբերի 29 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ.սեպտեմբերի 29-ի N 931-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագՐԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ նպատակով ստեղծված ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Տ. Գևորգյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
| Ա. Խուդավերդյան | - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
| Ա. Գիլոյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
| Մ. Ղամբարյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ |
| Ա. Բաղդասարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ |
| Ա. Հակոբյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության պետի պաշտոնակատար |
| Վ. Ասատուրյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության Միավորված ազգերի կազմակերպության բաժնի վարիչ |
| Գ. Արամյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության ներքին աուդիտի մեթոդաբանության բաժնի պետ |
| Գ. Դավթյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության հարկ վճարողների սպասարկման և ուսուցման բաժնի պետ |
| Ա. Ասատրյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու |
| Ռ. Վարդանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ |
| Ա. Հակոբյան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարական համակարգի օրենսդրական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ |
| Լ. Դոյդոյան | - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի իրականացման ղեկավար (համաձայնությամբ) |
| Վ. Հոկտանյան | - «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
| Լ. Բարսեղյան | - Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |