Գլխավոր տեղեկություն
Номер
N 1679-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (04.10.2007-30.12.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1324
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.12.2006
Дата вступления в силу
21.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1679-Ն

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողով:

2. Հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2.1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

1) հանձնաժողովից աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը և նախնական պայմանագիրն ստանալուց հետո աճուրդում հաղթողին տրամադրել համապատասխան լիցենզիա` նախնական պայմանագրում ամրագրված ժամկետում.

2) մրցույթով տրամադրվող հանքարդյունահանման լիցենզիաներում ամրագրել լիցենզիայի հերթական համարը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ընդերքի այն տեղամասի նկարագրությունը և հատակագիծը, որի նկատմամբ այն տրված է և տեղեկություններ հաստատված պաշարների մասին.

3) մրցույթով տրամադրվող ուսումնասիրության լիցենզիաներում ամրագրել լիցենզիայի հերթական համարը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ընդերքի այն տեղամասի նկարագրությունը և հատակագիծը, որի նկատմամբ այն տրված է:

(2.1 կետը լրաց. 27.09.07 N 1095-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 6
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1679-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության բաժնի վարիչ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կոնցեսիոն գործակալության պետ

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության պետ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի երկրաբանական գործակալության պետ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի բնօգտագործման էկոնոմիկայի և հանքային արդյունաբերության վարչության պետ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի պահպանության վարչության պետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար):

(Հավելվածը N 1 խմբ. 01.03.07 N 303-Ն, 27.09.07 N 1095-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1679-Ն որոշման

Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ Ա Ն  Կ Ա Ր Գ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1. Սույն կարգով սահմանվում են ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործառույթներն ու գործունեության կարգը:

2. Հանձնաժողովի գործառույթներն են`

ա) ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի (այսուհետ` տեղամաս) ցանկերի քննարկումն ու հաստատումը.

բ) յուրաքանչյուր դեպքում աճուրդի ներկայացվող` տեղամասի ընտրությունը.

գ) յուրաքանչյուր դեպքում նախնական պայմանագրում ամրագրվելիք պայմանների, իրավունքների, պարտականությունների ու դրանց կատարման ժամկետների որոշումը.

դ) տնտեսավարող սուբյեկտից դիմում ստանալու դեպքում տվյալ տեղամասի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման աճուրդային գործընթացի կազմակերպումը.

ե) յուրաքանչյուր դեպքում աճուրդ հայտարարելու համար անհրաժեշտ երկրաբանական տեղեկատվության տրամադրումը.

զ) լոտերի մեկնարկային գների, նախավճարի չափերի սահմանումը.

է) աճուրդների կանոնակարգերի, մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի հաստատումը.

ը) աճուրդների մասին հրապարակային ծանուցումների հրապարակումը:

3. Հանձնաժողովը կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

4. Լոտերի մեկնարկային գները սահմանել`

ա) ուսումնասիրության նպատակով աճուրդի անցկացման դեպքում` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կոնցեսիոն վճարի չափը.

բ) հանքաարդյունահանման նպատակով աճուրդի անցկացման դեպքում` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոնուսի չափը:

5. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների 2/3-ը:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունված են համարվում, եթե դրանց օգտին քվեարկել է հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Հանձնաժողովի նախագահը՝

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ) հանձնաժողովի անունից ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունները և նախնական պայմանագրերը:

9. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի անդամներից մեկը` նախագահի գրավոր հանձնարարությամբ:

10. Սահմանել, որ հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունները, նախնական պայմանագրերը և հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվող այլ փաստաթղթեր ստորագրվելուց հետո վավերացվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կնիքով:

(Հավելվածը N 2 փոփ. 27.09.07 N 1095-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան