ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
7 նոյեմբերի 1995թ. Ն-062-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են` մարզերը, համայնքները, մարզի կարգավիճակ ունեցող Երևան քաղաքը և նրա թաղային համայնքները:
Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր, իսկ Երևան քաղաքի թաղային համայնքները` նաև առանձին թաղամասեր:
Մարզերում և Երևան քաղաքում իրականացվում է պետական կառավարում, իսկ համայնքներում` տեղական ինքնակառավարում:
Հոդված 2. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԸ և ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:
Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`
Մարզը
|
Մարզկենտրոնը |
Արագածոտն |
Աշտարակ |
Արարատ |
Արտաշատ |
Արմավիր |
Արմավիր |
Գեղարքունիք |
Գավառ |
Լոռի |
Վանաձոր |
Կոտայք |
Հրազդան |
Շիրակ |
Գյումրի |
Սյունիք |
Կապան |
Վայոց ձոր |
Եղեգնաձոր |
Տավուշ |
Իջևան |
(2-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-10-Ն)
Հոդված 3. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՄԱՐԶԵՐԻ և ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՔԱՐՏԵԶԸ |
Մարզի տարածքը կազմված է նրա մեջ ընդգրկված համայնքների տարածքներից և պետական սեփականություն հանդիսացող հողային և ջրային այլ տարածքներից:
Արագածոտնի մարզն ընդգրկում է Աշտարակի, Ապարանի, Արագածի և Թալինի նախկին վարչական շրջանների տարածքները:
Արարատի մարզն ընդգրկում է Արարատի, Արտաշատի և Մասիսի նախկին վարչական շրջանների տարածքները:
Արմավիրի մարզն ընդգրկում է Արմավիրի, Բաղրամյանի և Էջմիածնի նախկին վարչական շրջանների տարածքները:
Գեղարքունիքի մարզն ընդգրկում է Կամոյի, Կրասնոսելսկի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի նախկին վարչական շրջանների տարածքները:
Լոռվա մարզն ընդգրկում է Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի և Տաշիրի նախկին վարչական շրջանների տարածքները:
Կոտայքի մարզն ընդգրկում է Կոտայքի, Հրազդանի և Նաիրիի նախկին վարչական շրջանների տարածքները:
Շիրակի մարզն ընդգրկում է Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշոցքի և Արթիկի նախկին վարչական շրջանների տարածքները:
Սյունիքի մարզն ընդգրկում է Գորիսի, Կապանի, Մեղրիի և Սիսիանի նախկին վարչական շրջանների տարածքները:
Վայոց ձորի մարզն ընդգրկում է Եղեգնաձորի և Վայքի նախկին վարչական շրջանների տարածքները:
Տավուշի մարզն ընդգրկում է Իջևանի, Նոյեմբերյանի և Տավուշի նախկին վարչական շրջանների տարածքները:
(Պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-41-Ն)
(3-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-41-Ն)
Հոդված 4. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ |
Բնակավայրերը մշտական բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավորներ են:
Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկը, նրանց դասակարգումը` գյուղ կամ քաղաք, տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ում:
Երևան քաղաքի բնակավայրերի և թաղամասերի ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ում:
(4-րդ պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-41-Ն)
(5-րդ պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-41-Ն)
(4-րդ հոդվածը փոփ 14.12.04 ՀՕ-41-Ն)
Հոդված 5. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ |
Համայնքներն ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են:
Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը` առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միասին, ընդգրկվում են համայնքների մեջ:
Քաղաքի դասակարգում ունեցող բնակավայր ընդգրկող համայնքները կոչվում են քաղաքային համայնքներ, միայն գյուղի դասակարգում ունեցող բնակավայրեր ընդգրկող համայնքները` գյուղական համայնքներ, Երևան քաղաքի թաղամաս և բնակավայր ընդգրկող համայնքները` թաղային համայնքներ:
Հայաստանի Հանրապետության համայնքների ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ում:
Երևան քաղաքի թաղային համայնքների ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ում:
(6-րդ պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-41-Ն)
Երևան քաղաքի թաղային համայնքների սահմանները որոշվում են նրանց մեջ ընդգրկված բնակավայրերի և թաղամասերի սահմաններով: Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի անվանումը, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին` առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը:
Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի կենտրոն է համարվում առավել բնակչություն ունեցող բնակավայրը:
(5-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-41-Ն)
Հոդված 6. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության մարզային բաժանման, մարզերի վարչական կենտրոնների, համայնքների, թաղային համայնքների փոփոխումը, նոր համայնքների ստեղծումը կամ նոր բնակավայրերի հիմնումը, բնակավայրերի դասակարգման փոփոխումը, ինչպես նաև մարզերի, բնակավայրերի, թաղամասերի, համայնքների և թաղային համայնքների անվանումներն ու վերանվանումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ` սույն օրենքի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով:
Բնակավայրերի վերանվանումները կատարվում են միայն պատմական անվանումները վերականգնելու, օտար, ոչ բարեհունչ և կրկնվող անվանումները վերացնելու նպատակով` հաշվի առնելով բնակավայրի բնակչության կարծիքը:
Մարզերի և համայնքների սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրության փոփոխությունները կառավարության առաջարկությամբ սահմանվում են օրենքով։
(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-41-Ն, խմբ. 28.11.06 ՀՕ-217-Ն)
Հոդված 6.1. | Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի սահմանների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 6-ում։
(6.1 հոդվածը լրաց. 05.02.09 ՀՕ-50-Ն)
Հոդված 7. | ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
(7-րդ հոդվածը խմբ. 30.06.96 ՀՕ-73, ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-41-Ն)
Հավելված 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
2.1. Արագածոտն մարզի համայնքներն ու բնակավայրերը
Հ. Համայնքի անվանումը |
Բնակավայրի անվանումը |
1. Աշտարակ |
● Աշտարակ քաղաք |
● Մուղնի գյուղ | |
2. Ապարան | Ապարան քաղաք |
3. Թալին | Թալին քաղաք |
4. Ագարակ (Աշտարակի շրջ.) | Ագարակ գյուղ |
5. Ագարակավան | Ագարակավան գյուղ |
6. Ալագյազ | Ալագյազ գյուղ |
7. Ակունք | Ակունք գյուղ |
8. Աղձք | Աղձք գյուղ |
9. Սադունց | Սադունց գյուղ |
10. Անտառուտ | Անտառուտ գյուղ |
11. Աշնակ | Աշնակ գյուղ |
12. Ավան | ● Ավան գյուղ |
● Խնուսիկ գյուղ | |
13. Մեծաձոր | Մեծաձոր գյուղ |
14. Ավշեն | Ավշեն գյուղ |
15. Արագած (Ապարանի շրջ.) | Արագած գյուղ |
16. Արագածավան | Արագածավան գյուղ |
17. Արագածոտն | Արագածոտն գյուղ |
18. Արա | Արա գյուղ |
19. Թաթուլ | Թաթուլ գյուղ |
20. Արտաշատավան | ● Արտաշատավան գյուղ |
● Լուսաղբյուր գյուղ | |
● Նիգատուն գյուղ | |
21. Արտենի | Արտենի գյուղ |
22. Արուճ | Արուճ գյուղ |
23. Ափնագյուղ | Ափնագյուղ գյուղ |
24. Բազմաղբյուր | Բազմաղբյուր գյուղ |
25. Օթևան | Օթևան գյուղ |
26. Արևուտ | Արևուտ գյուղ |
27. Բերքառատ | Բերքառատ գյուղ |
28. Բյուրական | Բյուրական գյուղ |
29. Գառնահովիտ | Գառնահովիտ գյուղ |
30. Գեղադիր | Գեղադիր գյուղ |
31. Գեղաձոր | Գեղաձոր գյուղ |
32. Գեղարոտ | Գեղարոտ գյուղ |
33. Գետափ | Գետափ գյուղ |
34. Կանչ | Կանչ գյուղ |
35. Դաշտադեմ | Դաշտադեմ գյուղ |
36. Դավթաշեն | Դավթաշեն գյուղ |
37. Ճարճակիս | Ճարճակիս գյուղ |
38. Դիան | Դիան գյուղ |
39. Դպրևանք | Դպրևանք գյուղ |
40. Եղիպատրուշ | Եղիպատրուշ գյուղ |
41. Եղնիկ | Եղնիկ գյուղ |
42. Երնջատափ | Երնջատափ գյուղ |
43. (43-րդ կետն ուժը կորցրել է 13.06.06 ՀՕ-147-Ն) | |
44. Զարինջա | Զարինջա գյուղ |
45. Զովասար | Զովասար գյուղ |
46. Թթուջուր | Թթուջուր գյուղ |
47. Թլիկ | Թլիկ գյուղ |
48. Իրինդ | Իրինդ գյուղ |
49. Լեռնապար | Լեռնապար գյուղ |
50. Լեռնարոտ | Լեռնարոտ գյուղ |
51. Լուսագյուղ | Լուսագյուղ գյուղ |
52. Լուսակն | Լուսակն գյուղ |
53. Ծակղահովիտ | Ծաղկահովիտ գյուղ |
54. Ծաղկաշեն | Ծաղկաշեն գյուղ |
55. Ծաղկասար | Ծաղկասար գյուղ |
56. Ծիլքար | Ծիլքար գյուղ |
57. Կաթնաղբյուր | Կաթնաղբյուր գյուղ |
58. Կարբի | Կարբի գյուղ |
59. Կարմրաշեն | Կարմրաշեն գյուղ |
60. Կաքավաձոր | Կաքավաձոր գյուղ |
61. Կոշ | Կոշ գյուղ |
62. Հակո | Հակո գյուղ |
63. Հարթավան | Հարթավան գյուղ |
64. Հացաշեն | Հացաշեն գյուղ |
65. Հնաբերդ | Հնաբերդ գյուղ |
66. Ձորագլուխ | Ձորագլուխ գյուղ |
67. Դդմասար | Դդմասար գյուղ |
68. Ղազարավան | Ղազարավան գյուղ |
69. Մաստարա | ● Մաստարա գյուղ |
● Ձորագյուղ գյուղ | |
70. Մելիքգյուղ | Մելիքգյուղ գյուղ |
71. Միրաք | Միրաք գյուղ |
72. Կայք | Կայք գյուղ |
73. Ներքին Բազմաբերդ | Ներքին Բազմաբերդ գյուղ |
74. Ներքին Սասունաշեն | Ներքին Սասունաշեն գյուղ |
75. Նիգավան | Նիգավան գյուղ |
76. Նոր Ամանոս | Նոր Ամանոս գյուղ |
77. Շողակն | Շողակն գյուղ |
78. Նորաշեն (Արագածի շրջ.) | Նորաշեն գյուղ |
79. Նոր Արթիկ | Նոր Արթիկ գյուղ |
80. Նոր Եդեսիա | Նոր Եդեսիա գյուղ |
81. Շամիրամ | Շամիրամ գյուղ |
82. Շենավան | Շենավան գյուղ |
83. Շենկանի | Շենկանի գյուղ |
84. Շղարշիկ | Շղարշիկ գյուղ |
85. Ոսկեթաս | Ոսկեթաս գյուղ |
86. Ոսկեհատ | Ոսկեհատ գյուղ |
87. Ոսկեվազ | Ոսկեվազ գյուղ |
88. Չքնաղ | Չքնաղ գյուղ |
89. Պարտիզակ | Պարտիզակ գյուղ |
90. Ջամշլու | Ջամշլու գյուղ |
91. Ջրամբար | Ջրամբար գյուղ |
92. Ռյա թազա | Ռյա թազա գյուղ |
93. Սաղմոսավան | Սաղմոսավան գյուղ |
94. Կանիաշիր | Կանիաշիր գյուղ |
95. Սասունիկ | ● Սասունիկ գյուղ |
● Կարին գյուղ | |
96. Սարալանջ | Սարալանջ գյուղ |
97. Սիփան | Սիփան գյուղ |
98. Սորիկ | Սորիկ գյուղ |
99. Սուսեր | Սուսեր գյուղ |
100. Վարդաբյուր | Վարդաբյուր գյուղ |
101. Վարդենիս | Վարդենիս գյուղ |
102. Վարդենուտ | Վարդենուտ գյուղ |
103. Վերին Բազմաբերդ | Վերին Բազմաբերդ գյուղ |
104. Վերին Սասնաշեն | Վերին Սասնաշեն գյուղ |
105. Վերին Սասունիկ | Վերին Սասունիկ գյուղ |
106. Տեղեր | Տեղեր գյուղ |
107. Ցամաքասար | Ցամաքասար գյուղ |
108. Ուշի | Ուշի գյուղ |
109. Ուջան | Ուջան գյուղ |
110. Փարպի | Փարպի գյուղ |
111. Քուչակ | Քուչակ գյուղ |
112. Օհանավան | Օհանավան գյուղ |
113. Օշական | Օշական գյուղ |
114. Օրգով | Օրգով գյուղ |
115. Միջնատուն | Միջնատուն գյուղ |
2.2. Արարատ մարզի համայնքներն ու բնակավայրերը
Հ. Համայնքի անվանումը | Բնակավայրի անվանումը |
1. Արտաշատ | Արտաշատ քաղաք |
2. Արարատ | Արարատ քաղաք |
3. Մասիս | Մասիս քաղաք |
4. Վեդի | Վեդի քաղաք |
5. Աբովյան | Աբովյան գյուղ |
6. Ազատաշեն | Ազատաշեն գյուղ |
7. Ազատավան | Ազատավան գյուղ |
8. Այգավան | Այգավան գյուղ |
9. Այգեզարդ | Այգեզարդ գյուղ |
10. Այգեպատ | Այգեպատ գյուղ |
11. Այգեստան | Այգեստան գյուղ |
12. Այնթապ | Այնթապ գյուղ |
13. Ավշար | Ավշար գյուղ |
14. Արալեզ | Արալեզ գյուղ |
15. Արարատ | Արարատ գյուղ |
16. Արաքսավան | Արաքսավան գյուղ |
17. Արբաթ | Արբաթ գյուղ |
18. Արգավանդ | Արգավանդ գյուղ |
19. Արմաշ | Արմաշ գյուղ |
20. Արևաբույր | Արևաբույր գյուղ |
21. Արևշատ | Արևշատ գյուղ |
22. Բաղրամյան | Բաղրամյան գյուղ |
23. Բարձրաշեն | ● Բարձրաշեն գյուղ |
● Կաքավաբերդ գյուղ | |
24. Բերդիկ | Բերդիկ գյուղ |
25. Բերքանուշ | Բերքանուշ գյուղ |
26. Բյուրավան | Բյուրավան գյուղ |
27. Բուրաստան | Բուրաստան գյուղ |
28. Գեղանիստ | Գեղանիստ գյուղ |
29. Գետազատ | Գետազատ գյուղ |
30. Գետափնյա | Գետափնյա գյուղ |
31. Գոռավան | Գոռավան գյուղ |
32. Դալար | Դալար գյուղ |
33. Դաշտավան | Դաշտավան գյուղ |
34. Դաշտաքար | Դաշտաքար գյուղ |
35. Դարակերտ | Դարակերտ գյուղ |
36. Դարբնիկ | Դարբնիկ գյուղ |
37. Դեղձուտ | Դեղձուտ գյուղ |
38. Դիմիտրով | Դիմիտրով գյուղ |
39. Դիտակ | Դիտակ գյուղ |
40. Դվին | Դվին գյուղ |
41. Եղեգնավան | Եղեգնավան գյուղ |
42. Երասխ | Երասխ գյուղ |
43. Զանգակատուն | Զանգակատուն գյուղ |
44. Զորակ | Զորակ գյուղ |
45. Լանջազատ | Լանջազատ գյուղ |
46. Լանջանիստ | Լանջանիստ գյուղ |
47. Լանջառ | Լանջառ գյուղ |
48. Լուսաշող | Լուսաշող գյուղ |
49. Լուսառատ | Լուսառատ գյուղ |
50. Խաչփառ | Խաչփառ գյուղ |
51. Կանաչուտ | Կանաչուտ գյուղ |
52. Հայանիստ | Հայանիստ գյուղ |
53. Հնաբերդ | Հնաբերդ գյուղ |
54. Հովտաշատ | Հովտաշատ գյուղ |
55. Հովտաշեն | Հովտաշեն գյուղ |
56. Ղուկասավան | Ղուկասավան գյուղ |
57. Մասիս | Մասիս գյուղ |
58. Մարմարաշեն | Մարմարաշեն գյուղ |
59. Մխչյան | Մխչյան գյուղ |
60. Մրգանուշ | Մրգանուշ գյուղ |
61. Մրգավան | Մրգավան գյուղ |
62. Մրգավետ | Մրգավետ գյուղ |
63. Նարեկ | Նարեկ գյուղ |
64. Նիզամի | Նիզամի գյուղ |
65. Նշավան | Նշավան գյուղ |
66. Նոյակերտ | Նոյակերտ գյուղ |
67. Նորաբաց | Նորաբաց գյուղ |
68. Նորամարգ | Նորամարգ գյուղ |
69. Նորաշեն | Նորաշեն գյուղ |
70. Նոր Խարբերդ | Նոր Խարբերդ գյուղ |
71. Նոր կյանք | Նոր կյանք գյուղ |
72. Նոր Կյուրին | Նոր Կյուրին գյուղ |
73. Նոր ուղի | Նոր ուղի գյուղ |
74. Շահումյան | Շահումյան գյուղ |
75. Շաղափ | Շաղափ գյուղ |
76. Ոսկետափ | Ոսկետափ գյուղ |
77. Ոստան | Ոստան գյուղ |
78. Պարույր | Պարույր Սևակ |
79. Ջրահովիտ | Ջրահովիտ գյուղ |
80. Ջրաշեն | Ջրաշեն գյուղ |
81. Ռանչպար | Ռանչպար գյուղ |
82. Սայաթ-Նովա | Սայաթ-Նովա գյուղ |
83. Սիս | Սիս գյուղ |
84. Սիսավան | Սիսավան գյուղ |
85. Սիփանիկ | Սիփանիկ գյուղ |
86. Սուրենավան | Սուրենավան գյուղ |
87. Վանաշեն | Վանաշեն գյուղ |
88. Վարդաշատ | Վարդաշատ գյուղ |
89. Վարդաշեն | Վարդաշեն գյուղ |
90. Գինեվետ | Գինեվետ գյուղ |
91. Վերին Արտաշատ | Վերին Արտաշատ գյուղ |
92. Վերին Դվին | Վերին Դվին գյուղ |
93. Տափերական | Տափերական գյուղ |
94. Ուրցալանջ | Ուրցալանջ գյուղ |
95. Ուրցաձոր | Ուրցաձոր գյուղ |
96. Փոքր Վեդի | Փոքր Վեդի գյուղ |
97. Քաղցրաշեն | Քաղցրաշեն գյուղ |
2.3. Արմավիր մարզի համայնքներն ու բնակավայրերը
Հ. Համայնքի անվանումը | Բնակավայրի անվանումը |
1. Արմավիր (Հոկտեմբերյան) | Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաք |
2. Վաղարշապատ (Էջմիածին) | Վաղարշապատ (Էջմիածին) քաղաք |
3. Մեծամոր | Մեծամոր քաղաք |
4. Ակնալիճ | Ակնալիճ գյուղ |
5. Ակնաշեն | Ակնաշեն գյուղ |
6. Աղավնատուն | Աղավնատուն գյուղ |
7. Ամասիա | Ամասիա գյուղ |
8. Ամբերդ | Ամբերդ գյուղ |
9. Այգեկ | Այգեկ գյուղ |
10. Այգեշատ (Արմավիրի շրջ.) | Այգեշատ գյուղ |
11. Այգեշատ (Էջմիածնի շրջ.) | Այգեշատ գյուղ |
12. Ապագա | Ապագա գյուղ |
13. Առատաշեն | Առատաշեն գյուղ |
14. Արագած | Արագած գյուղ |
15. Արազափ | Արազափ գյուղ |
16. Արաքս (Արմավիրի շրջ.) | Արաքս գյուղ |
17. Արաքս (Էջմիածնի շրջ.) | Արաքս գյուղ |
18. Արգավանդ | Արգավանդ գյուղ |
19. Արգինա | Արգինա գյուղ |
20. Արմավիր | Արմավիր գյուղ |
21. Արշալույս | Արշալույս գյուղ |
22. Արտամետ | Արտամետ գյուղ |
23. Արտիմետ | Արտիմետ գյուղ |
24. Արտաշար | Արտաշար գյուղ |
25. Արևադաշտ | Արևադաշտ գյուղ |
26. Արևաշատ | Արևաշատ գյուղ |
27. Արևիկ | Արևիկ գյուղ |
28. Բագարան | Բագարան գյուղ |
29. Բաղրամյան (Բաղրամյանի շրջ.) | Բաղրամյան գյուղ |
30. Բաղրամյան (Էջմիածնի շրջ.) | Բաղրամյան գյուղ |
31. Բամբակաշատ | Բամբակաշատ գյուղ |
32. Բերքաշատ | Բերքաշատ գյուղ |
33. Գայ | Գայ գյուղ |
34. Գետաշեն | Գետաշեն գյուղ |
35. Գրիբոյեդով | Գրիբոյեդով գյուղ |
36. Դալարիկ | Դալարիկ գյուղ |
37. Դաշտ | Դաշտ գյուղ |
38. Դողս | Դողս գյուղ |
39. Եղեգնուտ | Եղեգնուտ գյուղ |
40. Երասխահուն | Երասխահուն գյուղ |
41. Երվանդաշատ | Երվանդաշատ գյուղ |
42. Զարթոնք | Զարթոնք գյուղ |
43. Մայիսյան | Մայիսյան գյուղ |
44. Լենուղի | Լենուղի գյուղ |
45. Լեռնագոգ | Լեռնագոգ գյուղ |
46. Լեռնամերձ | Լեռնամերձ գյուղ |
47. Լուկաշին | Լուկաշին գյուղ |
48. Լուսագյուղ | Լուսագյուղ գյուղ |
49. Խանջյան | Խանջյան գյուղ |
50. Խորոնք | Խորոնք գյուղ |
51. Ծաղկալանջ | Ծաղկալանջ գյուղ |
52. Ծաղկունք | Ծաղկունք գյուղ |
53. Ծիածան | Ծիածան գյուղ |
54. Կողթավան | Կողթավան գյուղ |
55. Հայթաղ | Հայթաղ |
56. Հայկաշեն | Հայկաշեն գյուղ |
57. Հայկավան | Հայկավան գյուղ |
58. Հացիկ | Հացիկ գյուղ |
59. Սարդարապատ | Սարդարապատ գյուղ |
60. Հովտամեջ | Հովտամեջ գյուղ |
61. Հուշակերտ | Հուշակերտ գյուղ |
62. Այգեվան | Այգեվան գյուղ |
63. Մարգարա | Մարգարա գյուղ |
64. Մեծամոր | Մեծամոր գյուղ |
65. Մերձավան | Մերձավան գյուղ |
66. Մյասնիկյան | Մյասնիկյան գյուղ |
67. Մրգաշատ | Մրգաշատ գյուղ |
68. Մրգաստան | Մրգաստան գյուղ |
69. Մուսալեռ | Մուսալեռ գյուղ |
70. Նալբանդյան | Նալբանդյան գյուղ |
71. Նոր Արմավիր | Նոր Արմավիր գյուղ |
72. Նոր Արտագես | Նոր Արտագես գյուղ |
73. Նոր Կեսարիա | Նոր Կեսարիա գյուղ |
74. Նորակերտ | Նորակերտ գյուղ |
75. Նորապատ | Նորապատ գյուղ |
76. Նորավան | Նորավան գյուղ |
77. Շահումյան | Շահումյան գյուղ |
78. Շահումյանի թռչնաֆաբրիկա | Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղ |
79. Շենավան | Շենավան գյուղ |
80. Շենիկ | Շենիկ գյուղ |
81. Ոսկեհատ | Ոսկեհատ գյուղ |
82. Պտղունք | Պտղունք գյուղ |
83. Ջանֆիդա | Ջանֆիդա գյուղ |
84. Ջրաշեն | Ջրաշեն գյուղ |
85. Ջրառատ | Ջրառատ գյուղ |
86. Ջրարբի | Ջրարբի գյուղ |
87. Գեղակերտ | Գեղակերտ գյուղ |
88. Ալաշկերտ | Ալաշկերտ գյուղ |
89. Վանանդ | Վանանդ գյուղ |
90. Վարդանաշեն | Վարդանաշեն գյուղ |
91. Տալվորիկ | Տալվորիկ գյուղ |
92. Տանձուտ | Տանձուտ գյուղ |
93. Տարոնիկ | Տարոնիկ գյուղ |
94. Փարաքար | ● Փարաքար գյուղ |
● Թաիրով գյուղ | |
95. Փշատավան | Փշատավան գյուղ |
96. Քարակերտ | Քարակերտ գյուղ |
97. Ֆերիկ | Ֆերիկ գյուղ |
2.4. Գեղարքունիք մարզի համայնքներն ու բնակավայրերը
Հ. Համայնքի անվանումը |
Բնակավայրի անվանումը |
1. Գավառ (Կամո) | Գավառ (Կամո) քաղաք |
2. Ճամբարակ | Ճամբարակ քաղաք |
3. Մարտունի | Մարտունի քաղաք |
4. Սևան | ● Սևան քաղաք |
● Գագարին գյուղ | |
5. Վարդենիս | Վարդենիս քաղաք |
6. Ազատ | Ազատ գյուղ |
7. Ախպրաձոր | Ախպրաձոր գյուղ |
8. Ակունք | Ակունք գյուղ |
9. Աղբերք | Աղբերք գյուղ |
10. Այգուտ | ● Այգուտ գյուղ |
● Ճապկուտ գյուղ | |
11. Այրք | Այրք գյուղ |
12. Անտառամեջ | Անտառամեջ գյուղ |
13. Աստղաձոր | Աստղաձոր գյուղ |
14. Ավազան | Ավազան գյուղ |
15. Արեգունի | Արեգունի գյուղ |
16. Արծվանիստ | Արծվանիստ գյուղ |
17. Արծվաշեն | Արծվաշեն գյուղ |
18. Արտանիշ գյուղ | Արտանիշ գյուղ |
19. Արփունք | Արփունք գյուղ |
20. Բերդկունք | Բերդկունք գյուղ |
21. Գանձակ | Գանձակ գյուղ |
22. Գեղամաբակ | Գեղամաբակ գյուղ |
23. Գեղամասար | Գեղամասար գյուղ |
24. Գեղամավան | Գեղամավան գյուղ |
25. Գեղարքունիք | Գեղարքունիք գյուղ |
26. Գեղաքար | Գեղաքար գյուղ |
27. Գեղհովիտ | ● Գեղհովիտ գյուղ |
● Լեռնահովիտ գյուղ | |
● Նշխարք գյուղ | |
28. Գետիկ | Գետիկ գյուղ |
29. Դարանակ | Դարանակ գյուղ |
30. Դդմաշեն | Դդմաշեն գյուղ |
31. Դպրաբակ | Դպրաբակ գյուղ |
32. Դրախտիկ | Դրախտիկ գյուղ |
33. Երանոս | Երանոս գյուղ |
34. Զոլաքար | Զոլաքար գյուղ |
35. Զովաբեր | Զովաբեր գյուղ |
36. Ծովասար | Ծովասար գյուղ |
37. Թթուջուր | Թթուջուր գյուղ |
38. Լանջաղբյուր | Լանջաղբյուր գյուղ |
39. Լիճք | Լիճք գյուղ |
50. Ծովազարդ | Ծովազարդ գյուղ |
51. Ծովակ | Ծովակ գյուղ |
52. Ծովինար | Ծովինար գյուղ |
53. Կալավան | ● Կալավան գյուղ |
● Բարեպատ գյուղ | |
54. Կախակն | Կախակն գյուղ |
55. Կարճաղբյուր | Կարճաղբյուր գյուղ |
56. Կարմիրգյուղ | Կարմիրգյուղ գյուղ |
57. Կութ | Կութ գյուղ |
58. Կուտական | ● Կուտական գյուղ |
● Զառիվեր գյուղ | |
59. Հայրավանք | Հայրավանք գյուղ |
60. Ձորագյուղ | Ձորագյուղ գյուղ |
61. Ձորավանք | Ձորավանք գյուղ |
62. Մադինա | Մադինա գյուղ |
63. Մարտունի | Մարտունի գյուղ |
64. Մաքենիս | Մաքենիս գյուղ |
65. Մեծ Մասրիկ | Մեծ Մասրիկ գյուղ |
66. Ներքին Գետաշեն | Ներքին Գետաշեն գյուղ |
67. Ներքին Շորժա | Ներքին Շորժա գյուղ |
68. Նորաբակ | Նորաբակ գյուղ |
69. Նորակերտ | Նորակերտ գյուղ |
70. Նորաշեն | Նորաշեն գյուղ |
71. Նորատուս | Նորատուս գյուղ |
72. Շատջրեք | Շատջրեք գյուղ |
73. Շատվան | Շատվան գյուղ |
74. Շորժա | Շորժա գյուղ |
75. Չկալովկա | Չկալովկա գյուղ |
76. Ջաղացաձոր | Ջաղացաձոր գյուղ |
77. Ջիլ | Ջիլ գյուղ |
78. Սարուխան | Սարուխան գյուղ |
79. Սեմյոնովկա | Սեմյոնովկա գյուղ |
80. Սոթք | Սոթք գյուղ |
81. Վահան | Վահան գյուղ |
82. Վաղաշեն | Վաղաշեն գյուղ |
83. Վանևան | Վանևան գյուղ |
84. Վարդաձոր | Վարդաձոր գյուղ |
85. Վարդենիկ | Վարդենիկ գյուղ |
86. Վարսեր | Վարսեր գյուղ |
87. Վերին Գետաշեն | Վերին Գետաշեն գյուղ |
88. Վերին Շորժա | Վերին Շորժա գյուղ |
89. Տորֆավան | Տորֆավան գյուղ |
90. Տրետուք | Տրետուք գյուղ |
91. Փամբակ | Փամբակ գյուղ |
92. Փոքր Մասրիկ | Փոքր Մասրիկ գյուղ |
2.5. Լոռի մարզի համայնքներն ու բնակավայրերը
Հ. Համայնքի անվանումը |
Բնակավայրի անվանումը |
1. Վանաձոր | Վանաձոր քաղաք |
2. Ալավերդի | ● Ալավերդի քաղաք |
● Ակներ գյուղ | |
3. Ախթալա | ● Ախթալա քաղաք |
● Առողջարանին կից գյուղ | |
4. Թումանյան | ● Թումանյան քաղաք |
● Քոբեր կայարանի գյուղ | |
5. Շամլուղ | ● Շամլուղ քաղաք |
● Ախթալա գյուղ | |
● Բենդիկ գյուղ | |
6. Սպիտակ | Սպիտակ քաղաք |
7. Ստեփանավան | ● Ստեփանավան քաղաք |
● Արմանիս գյուղ | |
8. Տաշիր | Տաշիր քաղաք |
9. Ագարակ | Ագարակ գյուղ |
10. Ազնվաձոր | Ազնվաձոր գյուղ |
11. Աթան | Աթան գյուղ |
12. Ահնիձոր | Ահնիձոր գյուղ |
13. Ամրակից | Ամրակից գյուղ |
14. Այգեհատ | Այգեհատ գյուղ |
15. Անտառամուտ | Անտառամուտ գյուղ |
16. Ապավեն | Ապավեն գյուղ |
17. Արդվի | Արդվի գյուղ |
18. Արծնի | Արծնի գյուղ |
19. Արջուտ | ● Արջուտ գյուղ |
● Արջուտ կայարանին կից գյուղ | |
20. Արևածագ | Արևածագ գյուղ |
21. Արևաշող | Արևաշող գյուղ |
22. Աքորի | Աքորի գյուղ |
23. Բազում | Բազում գյուղ |
24. Բլագոդարնոյե | Բլագոդարնոյե գյուղ |
25. Բովաձոր | Բովաձոր գյուղ |
26. Անտառաշեն | Անտառաշեն գյուղ |
27. Գարգառ | Գարգառ գյուղ |
28. Գեղասար | Գեղասար գյուղ |
29. Գյուլագարակ | Գյուլագարակ գյուղ |
30. Գոգարան | Գոգարան գյուղ |
31. Գուգարք | Գուգարք գյուղ |
32. Դաշտադեմ | Դաշտադեմ գյուղ |
33. Դարպաս | Դարպաս գյուղ |
34. Դեբետ | Դեբետ գյուղ |
35. Դսեղ | Դսեղ գյուղ |
36. Եղեգնուտ | Եղեգնուտ գյուղ |
37. Թեղուտ | Թեղուտ գյուղ |
38. Լեջան | Լեջան գյուղ |
39. Լեռնահովիտ | Լեռնահովիտ գյուղ |
40. Լեռնանցք | Լեռնանցք գյուղ |
41. Լեռնապատ | Լեռնապատ գյուղ |
42. Լեռնավան | Լեռնավան գյուղ |
43. Լերմոնտով | Լերմոնտով գյուղ |
44. Լոռի Բերդ | Լոռի Բերդ գյուղ |
45. Լորուտ | Լորուտ գյուղ |
46. Լուսաղբյուր | Լուսաղբյուր գյուղ |
47. Խնկոյան | Խնկոյան գյուղ |
48. Ծաթեր | Ծաթեր գյուղ |
49. Ծաղկաբեր | Ծաղկաբեր գյուղ |
50. Ծաղկաշատ | Ծաղկաշատ գյուղ |
51. Կաթնաղբյուր | Կաթնաղբյուր գյուղ |
52. Կաթնաջուր | Կաթնաջուր գյուղ |
53. Կաթնառատ | Կաթնառատ գյուղ |
54. Կաճաճկուտ | Կաճաճկուտ գյուղ |
55. Կարմիր Աղեկ | Կարմիր Աղեկ գյուղ |
56. Կողես | Կողես գյուղ |
57. Կուրթան | Կուրթան գյուղ |
58. Հագվի | Հագվի գյուղ |
59. Հալավար | ● Հալավար գյուղ |
● Գյուլլուդարա գյուղ | |
● Հայդարլի գյուղ | |
● Քիլիսա գյուղ | |
60. Հաղպատ | Հաղպատ գյուղ |
61. Հարթագյուղ | Հարթագյուղ գյուղ |
62. Հոբարձ | Հոբարձ գյուղ |
63. Հովնանաձոր | Հովնանաձոր գյուղ |
64. Ձյունաշող | Ձյունաշող գյուղ |
65. Ձորագետ | Ձորագետ գյուղ |
66. Ձորագյուղ | Ձորագյուղ գյուղ |
67. Ձորամուտ | ● Ձորամուտ գյուղ |
● Գոգավան գյուղ | |
68. Ղուրսալ | Ղուրսալ գյուղ |
69. Ճոճկան | Ճոճկան գյուղ |
70. Մարգահովիտ | Մարգահովիտ գյուղ |
71. Մարց | Մարց գյուղ |
72. Մեդովկա | ● Մեդովկա գյուղ |
● Կրուգլայա շիշկա գյուղ | |
73. Մեծ Այրում | ● Մեծ Այրում գյուղ |
● Փոքր Այրում գյուղ | |
74. Մեծավան | Մեծավան գյուղ |
75. Մեծ Պառնի | Մեծ Պառնի գյուղ |
76. Մեղվահովիտ | ● Մեղվահովիտ գյուղ |
● Նորամուտ գյուղ | |
77. Միխայելովկա | Միխայելովկա գյուղ |
78. Մղարթ | Մղարթ գյուղ |
79. Յաղդան | Յաղդան գյուղ |
80. Նեղոց | Նեղոց գյուղ |
81. Նովոսելցովո | Նովոսելցովո գյուղ |
82. Նորաշեն | Նորաշեն գյուղ |
83. Նոր Խաչակապ | Նոր Խաչակապ գյուղ |
84. Շահումյան | Շահումյան գյուղ |
85. Շամուտ | Շամուտ գյուղ |
86. Շենավան | Շենավան գյուղ |
87. Շիրակամուտ | Շիրակամուտ գյուղ |
88. Շնող | Շնող գյուղ |
89. Չկալով | Չկալով գյուղ |
90. Պաղաղբյուր | Պաղաղբյուր գյուղ |
91. Պետրովկա | Պետրովկա գյուղ |
92. Պրիվոլնոյե | Պրիվոլնոյե գյուղ |
93. Պուշկինո | Պուշկինո գյուղ |
94. Ջիլիզա | Ջիլիզա գյուղ |
95. Ջրաշեն | Ջրաշեն գյուղ |
96. Սարալանջ | Սարալանջ գյուղ |
97. Սարահարթ | Սարահարթ գյուղ |
98. Սարամեջ | Սարամեջ գյուղ |
99. Սարատովկա | ● Սարատովկա գյուղ |
● Գետավան գյուղ | |
100. Սարչապետ | Սարչապետ գյուղ |
101. Սվերդլով | Սվերդլով գյուղ |
102. Վահագնաձոր | Վահագնաձոր գյուղ |
103. Վահագնի | Վահագնի գյուղ |
104. Վարդաբլուր | Վարդաբլուր գյուղ |
105. Ուռուտ | Ուռուտ գյուղ |
106. Ուրասար | Ուրասար գյուղ |
107. Փամբակ | ● Փամբակ գյուղ |
● Փամբակ կայարանին կից գյուղ | |
108. Քարաբերդ | Քարաբերդ գյուղ |
109. Քարաձոր | Քարաձոր գյուղ |
110. Քարինջ | Քարինջ գյուղ |
111. Քարկոփ | Քարկոփ գյուղ |
112. Օձուն | ● Օձուն գյուղ |
● Ամոջ գյուղ | |
113. Ֆիոլետովո | Ֆիոլետովո գյուղ |
2.6. Կոտայք մարզի համայնքներն ու բնակավայրերը
Հ. Համայնքի անվանումը |
Բնակավայրի անվանումը |
1. Հրազդան | Հրազդան քաղաք |
2. Աբովյան | Աբովյան քաղաք |
3. Բյուրեղավան | Բյուրեղավան քաղաք |
4. Եղվարդ | Եղվարդ քաղաք |
5. Ծաղկաձոր | Ծաղկաձոր քաղաք |
6. Նոր Հաճն | Նոր Հաճն քաղաք |
7. Չարենցավան | Չարենցավան քաղաք |
8. Ալափարս | Ալափարս գյուղ |
9. Ակունք | Ակունք գյուղ |
10. Աղավնաձոր | Աղավնաձոր գյուղ |
11. Առինջ | Առինջ գյուղ |
12. Արագյուղ | Արագյուղ |
13. Արամուս | Արամուս գյուղ |
14. Արգել | Արգել գյուղ |
15. Արզական | Արզական գյուղ |
16. Արզնի | Արզնի գյուղ |
17. Արտավազ | ● Արտավազ գյուղ |
● Փյունիկ գյուղ | |
18. Բալահովիտ | Բալահովիտ գյուղ |
19. Բջնի | Բջնի գյուղ |
20. Բուժական | Բուժական գյուղ |
21. Գառնի | Գառնի գյուղ |
22. Գեղադիր | Գեղադիր գյուղ |
23. Գեղաշեն | Գեղաշեն գյուղ |
24. Գեղարդ | Գեղարդ գյուղ |
25. Գետամեջ | Գետամեջ գյուղ |
26. Գողթ | Գողթ գյուղ |
27. Զառ | Զառ գյուղ |
28. Զովաշեն | Զովաշեն գյուղ |
29. Զովունի | Զովունի գյուղ |
30. Զովք | Զովք գյուղ |
31. Զորավան | Զորավան գյուղ |
32. Թեղենիք | Թեղենիք գյուղ |
33. Լեռնանիստ | Լեռնանիստ գյուղ |
34. Կաթնաղբյուր | Կաթնաղբյուր գյուղ |
35. Կամարիս | Կամարիս գյուղ |
36. Կապուտան | Կապուտան գյուղ |
37. Կարենիս | Կարենիս գյուղ |
38. Կոտայք | Կոտայք գյուղ |
39. Հանքավան | Հանքավան գյուղ |
40. Հատիս | Հատիս գյուղ |
41. Հացավան | Հացավան գյուղ |
42. Ձորաղբյուր | Ձորաղբյուր գյուղ |
43. Մայակովսկի | Մայակովսկի գյուղ |
44. Մարմարիկ | Մարմարիկ գյուղ |
45. Մեղրաձոր | ● Մեղրաձոր գյուղ |
● Գոռգոչ գյուղ | |
46. Մրգաշեն | Մրգաշեն գյուղ |
47. Նոր Արտամետ | Նոր Արտամետ գյուղ |
48. Նոր Գեղի | Նոր Գեղի գյուղ |
49. Նոր գյուղ | Նոր գյուղ |
50. Նոր Երզնկա | Նոր Երզնկա գյուղ |
51. Նուռնուս | Նուռնուս գյուղ |
52. Ողջաբերդ | Ողջաբերդ գյուղ |
53. Պռոշյան | Պռոշյան գյուղ |
54. Պտղնի | Պտղնի գյուղ |
55. Ջրաբեր | Ջրաբեր գյուղ |
56. Ջրառատ | Ջրառատ գյուղ |
57. Ջրվեժ | Ջրվեժ գյուղ |
58. Գետարգել | Գետարգել գյուղ |
59. Սարալանջ | Սարալանջ գյուղ |
60. Սոլակ | Սոլակ գյուղ |
61. Մաբերդ | Մաբերդ գյուղ |
62. Վերին Պտղնի | Վերին Պտղնի գյուղ |
63. Քաղսի | Քաղսի գյուղ |
64. Քանաքեռավան | Քանաքեռավան գյուղ |
65. Քասախ | Քասախ գյուղ |
66. Քարաշամբ | Քարաշամբ գյուղ |
67. Ֆանտան | Ֆանտան գյուղ |
2.7. Շիրակ մարզի համայնքներն ու բնակավայրերը
Հ. Համայնքի անվանումը | Բնակավայրի անվանումը |
1. Գյումրի | Գյումրի քաղաք |
2. Արթիկ | Արթիկ քաղաք |
3. Մարալիկ | Մարալիկ քաղաք |
4. Ազատան | Ազատան գյուղ |
5. Ալվար | ● Ալվար գյուղ |
● Արավետ գյուղ | |
6. Ախուրիկ | Ախուրիկ գյուղ |
7. Ախուրյան | Ախուրյան գյուղ |
8. Աղին | ● Աղին գյուղ |
● Աղին կայարանի գյուղ | |
9. Աղվորիկ | Աղվորիկ գյուղ |
10. Ամասիա | Ամասիա գյուղ |
11. Այգեբաց | Այգեբաց գյուղ |
12. Անիավան | Անիավան գյուղ |
13. Անիպեմզա | Անիպեմզա գյուղ |
14. Անուշավան | Անուշավան գյուղ |
15. Աշոցք | Աշոցք գյուղ |
16. Առափի | Առափի գյուղ |
17. Արդենիս | Արդենիս գյուղ |
18. Արեգնադեմ | Արեգնադեմ գյուղ |
19. Արփենի | Արփենի գյուղ |
20. Արևիկ | Արևիկ գյուղ |
21. Արևշատ | Արևշատ գյուղ |
22. Նորշեն | Նորշեն գյուղ |
23. Բայանդուր | Բայանդուր գյուղ |
24. Բանդիվան | Բանդիվան գյուղ |
25. Բաշգյուղ | Բաշգյուղ գյուղ |
26. Բավրա | Բավրա գյուղ |
27. Բենիամին | Բենիամին գյուղ |
28. Բերդաշեն | ● Բերդաշեն գյուղ |
● Պաղակն գյուղ | |
29. Գառնառիճ | ● Գառնառիճ գյուղ |
● Եղնաջուր գյուղ | |
30. Գեղանիստ | Գեղանիստ գյուղ |
31. Գետափ | Գետափ գյուղ |
32. Գետք | Գետք գյուղ |
33. Բյուրակն | Բյուրակն գյուղ |
34. Գոգհովիտ | Գոգհովիտ գյուղ |
35. Գտաշեն | ● Գտաշեն գյուղ |
● Կամխուտ գյուղ | |
36. Գուսանագյուղ | Գուսանագյուղ գյուղ |
37. Երազգավորս | Երազգավորս գյուղ |
38. Զարիշատ | ● Զարիշատ գյուղ |
● Երիզակ գյուղ | |
39. Զորակերտ | ● Զորակերտ գյուղ |
● Դարիկ գյուղ | |
40. Զույգաղբյուր | Զույգաղբյուր գյուղ |
41. Թավշուտ | Թավշուտ գյուղ |
42. Թորոսգյուղ | Թորոսգյուղ գյուղ |
43. Իսահակյան | ● Իսահակյան գյուղ |
● Բարձրաշեն գյուղ | |
44. Լանջիկ | Լանջիկ գյուղ |
45. Լեռնագյուղ | Լեռնագյուղ գյուղ |
46. Լեռնակերտ | Լեռնակերտ գյուղ |
47. Լեռնուտ | Լեռնուտ գյուղ |
48. Լուսակերտ | Լուսակերտ գյուղ |
49. Լուսաղբյուր | Լուսաղբյուր գյուղ |
50. Ծաղկուտ | ● Ծաղկուտ գյուղ |
● Լորասար գյուղ | |
51. Կամո | Կամո գյուղ |
52. Կապս | Կապս գյուղ |
53. Կառնուտ | Կառնուտ գյուղ |
54. Կարմրավան | Կարմրավան գյուղ |
55. Կարմրաքար | Կարմրաքար գյուղ |
56. Կաքավասար | Կաքավասար գյուղ |
57. Կրաշեն | Կրաշեն գյուղ |
58. Կրասար | Կրասար գյուղ |
59. Հայկաձոր | Հայկաձոր գյուղ |
60. Հայկասար | Հայկասար գյուղ |
61. Հայկավան | Հայկավան գյուղ |
62. Հայրենյաց | Հայրենյաց գյուղ |
63. Հառիճ | Հառիճ գյուղ |
64. Հարթաշեն | Հարթաշեն գյուղ |
65. Հացիկ | ● Հացիկ գյուղ |
● Հացիկավան գյուղ | |
66. Հողմիկ | Հողմիկ գյուղ |
67. Հոռոմ | Հոռոմ գյուղ |
68. Հովիտ | Հովիտ գյուղ |
69. Հովտաշեն | Հովտաշեն գյուղ |
70. Հովտուն | Հովտուն գյուղ |
71. Հովունի | Հովունի գյուղ |
72. Ձիթհանքով | Ձիթհանքով գյուղ |
73. Ձորակապ | Ձորակապ գյուղ |
74. Ձորաշեն | Ձորաշեն գյուղ |
75. Ղազանչի | Ղազանչի գյուղ |
76. Ղարիբջանյան | ● Ղարիբջանյան գյուղ |
● Ախուրյան կայարանի գյուղ | |
77. Մայիսյան | Մայիսյան գյուղ |
78. Մարմաշեն | Մարմաշեն գյուղ |
79. Մեծ Մանթաշ | Մեծ Մանթաշ գյուղ |
80. Մեծ Սարիար | Մեծ Սարիար գյուղ |
81. Մեծ Սեպասար | Մեծ Սեպասար գյուղ |
82. Մեղրաշատ | Մեղրաշատ գյուղ |
83.Մեղրաշեն | Մեղրաշեն գյուղ |
84. Բասեն | Բասեն գյուղ |
85. Մուսայելյան (Աշոցքի շրջ.) | Մուսայելյան գյուղ |
86. Նահապետավան | Նահապետավան գյուղ |
87. Նոր Կյանք | Նոր Կյանք գյուղ |
88. Շաղիկ | Շաղիկ գյուղ |
89. Շիրակ | Շիրակ գյուղ |
90. Շիրակավան | Շիրակավան գյուղ |
91. Ողջի | Ողջի գյուղ |
92. Ոսկեհասկ | Ոսկեհասկ գյուղ |
93. Պեմզաշեն | Պեմզաշեն գյուղ |
94. Ջաջուռ | Ջաջուռ գյուղ |
95. Ջաջուռավան | Ջաջուռավան գյուղ |
96. Ջրաձոր | Ջրաձոր գյուղ |
97. Ջրառատ | Ջրառատ գյուղ |
98. Ջրափի | Ջրափի գյուղ |
99. Սալուտ | Սալուտ գյուղ |
100. Սառնաղբյուր | Սառնաղբյուր գյուղ |
101. Սարագյուղ | Սարագյուղ գյուղ |
102. Սարալանջ | Սարալանջ գյուղ |
103. Սարակապ | Սարակապ գյուղ |
104. Սարապատ | Սարապատ գյուղ |
105. Սարատակ | Սարատակ գյուղ |
106. Սիզավետ | Սիզավետ գյուղ |
107. Սպանդարյան | Սպանդարյան գյուղ |
108. Վահրամաբերդ | Վահրամաբերդ գյուղ |
109. Վարդաղբյուր | Վարդաղբյուր գյուղ |
110. Վարդաքար | Վարդաքար գյուղ |
111. Տուֆաշեն | Տուֆաշեն գյուղ |
112. Ցողամարգ | Ցողամարգ գյուղ |
113. Փանիկ | Փանիկ գյուղ |
114. Փոքրաշեն | Փոքրաշեն գյուղ |
115. Փոքր Մանթաշ | Փոքր Մանթաշ գյուղ |
116. Փոքր Սարիար | Փոքր Սարիար գյուղ |
117. Փոքր Սեպասար | Փոքր Սեպասար գյուղ |
118. Քարաբերդ | Քարաբերդ գյուղ |
119. Քեթի | Քեթի գյուղ |
2.8. Սյունիք մարզի համայնքներն ու բնակավայրերը
Հ. Համայնքի անվանումը |
Բնակավայրի անվանումը |
1. Կապան | Կապան քաղաք |
2. Ագարակ | Ագարակ քաղաք |
3. Գորիս | Գորիս քաղաք |
4. Դաստակերտ | Դաստակերտ քաղաք |
5. Մեղրի | Մեղրի քաղաք |
6. Սիսիան | Սիսիան քաղաք |
7. Քաջարան | Քաջարան քաղաք |
8. Ագարակ | Ագարակ գյուղ |
9. Ալվանք | Ալվանք գյուղ |
10. Ախլաթյան | Ախլաթյան գյուղ |
11. Աղիտու | Աղիտու գյուղ |
12. Աղվանի | Աղվանի գյուղ |
13. Անգեղակոթ | Անգեղակոթ գյուղ |
14. Անտառաշատ | Անտառաշատ գյուղ |
15. Աշոտավան | Աշոտավան գյուղ |
16. Առաջաձոր | Առաջաձոր գյուղ |
17. Արավուս | Արավուս գյուղ |
18. Արծվանիկ | Արծվանիկ գյուղ |
19. Արևիս | Արևիս գյուղ |
20. Բալաք | Բալաք գյուղ |
21. Բարձրավան | Բարձրավան գյուղ |
22. Բնունիս | Բնունիս գյուղ |
23. Բռնակոթ | Բռնակոթ գյուղ |
24. Ակներ | Ակներ գյուղ |
25. Գեղանուշ | ● Գեղանուշ գյուղ |
● Գոմարան գյուղ | |
26. Գեղի | ● Գեղի գյուղ |
● Գեղավանք գյուղ | |
● Կարդ գյուղ | |
● Կիցք գյուղ | |
● Վերին Գեղավանք գյուղ | |
● Քարուտ գյուղ | |
27. Գետաթաղ | Գետաթաղ գյուղ |
28. Գորայք | Գորայք գյուղ |
29. Գուդեմնիս | Գուդեմնիս գյուղ |
30. Դավիթ Բեկ | Դավիթ Բեկ գյուղ |
31. Դարբաս | ● Դարբաս գյուղ |
● Շամբ գյուղ | |
32. Տավրուս | Տավրուս գյուղ |
33. Եղեգ | Եղեգ գյուղ |
34. Եղվարդ | Եղվարդ գյուղ |
35. Թանահատ | Թանահատ գյուղ |
36. Թասիկ | Թասիկ գյուղ |
37. Լեհվազ | Լեհվազ գյուղ |
38. Լեռնաձոր | ● Լեռնաձոր գյուղ |
● Կավճուտ գյուղ | |
● Մուսալլամ գյուղ | |
● Ներքին Գիրաթաղ գյուղ | |
● Վերին Գիրաթաղ գյուղ | |
39. Լիճք | Լիճք գյուղ |
40. Լծեն | Լծեն գյուղ |
41. Լոր | Լոր գյուղ |
42. Աճանան | Աճանան գյուղ |
43. Խդրանց | Խդրանց գյուղ |
44. Խնածախ | Խնածախ գյուղ |
45. Խնձորեսկ | Խնձորեսկ գյուղ |
46. Խոզնավար | Խոզնավար գյուղ |
47. Խոտ | Խոտ գյուղ |
48. Ծավ | ● Ծավ գյուղ |
● Շիշկերտ գյուղ | |
49. Ծղուկ | Ծղուկ գյուղ |
50. Կաղնուտ | Կաղնուտ գյուղ |
51. Կարճևան | Կարճևան գյուղ |
52. Կոռնիձոր | Կոռնիձոր գյուղ |
53. Կուրիս | Կուրիս գյուղ |
54. Հալիձոր | Հալիձոր գյուղ |
55. Հարթաշեն | Հարթաշեն գյուղ |
56. Հարժիս | Հարժիս գյուղ |
57. Հացավան | Հացավան գյուղ |
58. Ձորաստան | Ձորաստան գյուղ |
59. (59-րդ կետն ուժը կորցրել է 13.06.06 ՀՕ-147-Ն) | |
60. Իշխանասար | Իշխանասար գյուղ |
61. Ճակատեն | Ճակատեն գյուղ |
62. Մուցք | Մուցք գյուղ |
63. Ներքին Խնձորեսկ | Ներքին Խնձորեսկ գյուղ |
64. Ներքին Խոտանան | Ներքին Խոտանան |
65. Ներքին Հանդ | Ներքին Հանդ գյուղ |
66. Նռնաձոր | Նռնաձոր գյուղ |
67. Նորաշենիկ | Նորաշենիկ գյուղ |
68. Նորավան | Նորավան գյուղ |
69. Շաղատ | Շաղատ գյուղ |
70. Շաքի | Շաքի գյուղ |
71. Շենաթաղ | Շենաթաղ գյուղ |
72. Շիկահող | Շիկահող գյուղ |
73. Շինուհայր | Շինուհայր գյուղ |
74. Շվանիձոր | Շվանիձոր գյուղ |
75. Շրվենանց | Շրվենանց գյուղ |
76. Շուռնուխ | ● Շուռնուխ գյուղ |
● Աղբուլլաղ գյուղ | |
● Վանանդ գյուղ | |
● Ձորակ գյուղ | |
77. Որոտան (Գորիսի շրջ.) | Որոտան գյուղ |
78. Որոտան (Սիսիանի շրջ.) | Որոտան գյուղ |
79. Չափնի | Չափնի գյուղ |
80. Սալվարդ | Սալվարդ գյուղ |
81. Սառնակունք | Սառնակունք գյուղ |
82. Սյունիք | ● Սյունիք գյուղ |
● Բարգուշատ գյուղ | |
● Դիցմայրի գյուղ | |
● Խորձոր գյուղ | |
● Սզնակ գյուղ | |
83. Նժդեհ | ● Նժդեհ գյուղ |
● Ցղունի գյուղ | |
84. Սպանդարյան | Սպանդարյան գյուղ |
85. Սվարանց | Սվարանց գյուղ |
86. Սրաշեն | Սրաշեն գյուղ |
87. Սևաքար | Սևաքար գյուղ |
88. Վահրավար | Վահրավար գյուղ |
89. Վաղատին | Վաղատին գյուղ |
90. Վաղատուր | Վաղատուր գյուղ |
91. Վանեք | Վանեք գյուղ |
92. Վարդանիձոր | ● Վարդանիձոր գյուղ |
● Այգեձոր գյուղ | |
● Թխկուտ գյուղ | |
93. (93-րդ կետն ուժը կորցրել է 13.06.06 ՀՕ-147-Ն) | |
94. Վարդավանք | Վարդավանք գյուղ |
95. Վերին Խոտանան | Վերին Խոտանան գյուղ |
96. Վերիշեն | Վերիշեն գյուղ |
97. Տաթև | Տաթև գյուղ |
98. Տանձավեր | Տանձավեր գյուղ |
99. Տանձատափ | Տանձատափ գյուղ |
100. Տաշտուն | Տաշտուն գյուղ |
101. Տեղ | Տեղ գյուղ |
102. Տոլորս | Տոլորս գյուղ |
103. Տորունիք | Տորունիք գյուղ |
104. Ուժանիս | Ուժանիս գյուղ |
105. Ույծ | Ույծ գյուղ |
106. Նոր Աստղաբերդ | ● Նոր Աստղաբերդ գյուղ |
● Աջաբաջ գյուղ | |
● Գետիշեն գյուղ | |
● Ոչեթի գյուղ | |
107. (107-րդ կետն ուժը կորցրել է 13.06.06 ՀՕ-147-Ն) | |
108. Քաշունի | Քաշունի գյուղ |
109. Քաջարան | Քաջարան գյուղ |
110. Քարահունջ | Քարահունջ գյուղ |
111. Քարաշեն | Քարաշեն գյուղ |
112. (112-րդ կետն ուժը կորցրել է 13.06.06 ՀՕ-147-Ն) | |
113. Օխտար | Օխտար գյուղ |
2.9. Վայոց Ձոր մարզի համայնքներն ու բնակավայրերը
Հ. Համայնքի անվանումը | Բնակավայրի անվանումը |
1. Եղեգնաձոր | Եղեգնաձոր քաղաք |
2. Ջերմուկ | ● Ջերմուկ քաղաք |
● Կեչուտ գյուղ | |
3. Վայք | Վայք քաղաք |
4. Ագարակաձոր | Ագարակաձոր գյուղ |
5. Ազատեկ | Ազատեկ գյուղ |
6. Աղավնաձոր | Աղավնաձոր գյուղ |
7. Աղնջաձոր | Աղնջաձոր գյուղ |
8. Արենի | ● Արենի գյուղ |
● Ամաղու գյուղ | |
9. Արին | Արին գյուղ |
10. Արտաբույնք | Արտաբույնք գյուղ |
11. Արտավան | Արտավան գյուղ |
12. Արփի | Արփի գյուղ |
13. Բարձրունի | Բարձրունի գյուղ |
14. Գետափ | Գետափ գյուղ |
15. Գլաձոր | Գլաձոր գյուղ |
16. Գնդեվազ | Գնդեվազ գյուղ |
17. Գնիշիկ | ● Գնիշիկ գյուղ |
● Մոզրով գյուղ | |
18. Գողթանիկ | Գողթանիկ գյուղ |
19. Գոմք | ● Գոմք գյուղ |
● Ախտա գյուղ | |
● Կապույտ գյուղ | |
20. Ելփին | Ելփին գյուղ |
21. Եղեգիս | Եղեգիս գյուղ |
22. Զառիթափ | ● Զառիթափ գյուղ |
● Հորադիս գյուղ | |
23. Զեդեա | Զեդեա գյուղ |
24. Թառաթումբ | Թառաթումբ գյուղ |
25. Խաչիկ | Խաչիկ գյուղ |
26. Խնձորուտ | Խնձորուտ գյուղ |
27. Կարմրաշեն | Կարմրաշեն գյուղ |
28. Հերհեր | Հերհեր գյուղ |
29. Հերմոն | ● Հերմոն գյուղ |
● Արատես գյուղ | |
● Կալասար գյուղ | |
30. Հորբատեղ | Հորբատեղ գյուղ |
31. Հորս | Հորս գյուղ |
32. Մալիշկա | Մալիշկա գյուղ |
33. Մարտիրոս | Մարտիրոս գյուղ |
34. Նոր Ազնաբերդ | Նոր Ազնաբերդ գյուղ |
35. Շատին | Շատին գյուղ |
36. Չիվա | Չիվա գյուղ |
37. Ռինդ | Ռինդ գյուղ |
38. Սալլի | Սալլի գյուղ |
39. Սարավան | ● Սարավան գյուղ |
● Ուղեձոր գյուղ | |
40. Սերս | Սերս գյուղ |
41. Վարդահովիտ | ● Վարդահովիտ |
● Գետիկվանք գյուղ | |
● Սևաժայռ գյուղ | |
42. Վերնաշեն | Վերնաշեն գյուղ |
43. Փոռ | Փոռ գյուղ |
44. Քարագլուխ | Քարագլուխ գյուղ |
2.10 ՏԱՎՈՒՇ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ
Հ. Համայնքի անվանումը |
Բնակավայրերի անվանումը |
1. Իջևան | Իջևան քաղաք |
1.1 Այրում | Այրում քաղաք |
2. Բերդ | Բերդ քաղաք |
3. Դիլիջան | Դիլիջան քաղաք |
4. Նոյեմբերյան | Նոյեմբերյան քաղաք |
5. Ազատամուտ | Ազատամուտ գյուղ |
6. Ակնաղբյուր | Ակնաղբյուր գյուղ |
7. Աղավնավանք | Աղավնավանք գյուղ |
8. Աճարկուտ | Աճարկուտ գյուղ |
9. Այգեհովիտ | Այգեհովիտ գյուղ Կայան գյուղ |
10. Այգեձոր | Այգեձոր գյուղ |
11. Այգեպար | Այգեպար գյուղ |
12. (12-րդ կետն ուժը կորցրել է 13.06.06 ՀՕ-147-Ն) | |
13. Աչաջուր | Աչաջուր գյուղ |
14. Արծվաբերդ | Արծվաբերդ գյուղ |
15. Արճիս | Արճիս գյուղ |
16. Բագրատաշեն | Բագրատաշեն գյուղ |
17. Բաղանիս | Բաղանիս գյուղ |
18. Բարեկամավան | Բարեկամավան գյուղ |
19. Բերդավան | Բերդավան |
20. Բերքաբեր | Բերքաբեր գյուղ |
21. Գանձաքար | Գանձաքար գյուղ |
22. Գետահովիտ | Գետահովիտ գյուղ |
23. Գոշ | Գոշ գյուղ |
24. Դեբեդավան | Դեբեդավան գյուղ |
25. Դեղձավան | Դեղձավան գյուղ |
26. Դիտավան | Դիտավան գյուղ |
27. Դովեղ | Դովեղ գյուղ |
28. Ենոքավան | Ենոքավան գյուղ |
29. Թեղուտ | Թեղուտ գյուղ |
30. Տավուշ | Տավուշ գյուղ |
31. Իծաքար | Իծաքար գյուղ |
32. Լճկաձոր | Լճկաձոր գյուղ |
33. Լուսահովիտ | Լուսահովիտ գյուղ |
34. Լուսաձոր | Լուսաձոր գյուղ |
35. Խաշթառակ | Խաշթառակ գյուղ |
36. Խաչարձան | ● Խաչարձան գյուղ |
● Ճերմակավան գյուղ | |
● Գեղատափ գյուղ | |
37. Ծաղկավան (Իջևանի շրջ.) | Ծաղկավան գյուղ |
38. Ծաղկավան (Տաուշի շրջ.) | Ծաղկավան գյուղ |
39. Կիրանց | Կիրանց գյուղ |
40. Կոթի | Կոթի գյուղ |
41. Կողբ | Կողբ գյուղ |
42. Հաղարծին | Հաղարծին գյուղ |
43. Հաղթանակ | Հաղթանակ գյուղ |
44. Հովք | Հովք գյուղ |
45. Մոսեսգեղ | Մոսեսգեղ գյուղ |
46. Նավուր | Նավուր գյուղ |
47. Ներքին Կարմիր աղբյուր | Ներքին Կարմիր աղբյուր գյուղ |
48. Նորաշեն | Նորաշեն գյուղ |
49. Ոսկեպար | Ոսկեպար գյուղ |
50. Ոսկեվան | Ոսկեվան գյուղ |
51. Չինարի | Չինարի գյուղ |
52. Չինչին | Չինչին գյուղ |
53. Չորթան | Չորթան գյուղ |
54. Պառավաքար | Պառավաքար գյուղ |
55. Պտղավան | Պտղավան գյուղ |
56. Ջուջևան | Ջուջևան գյուղ |
57. Սարիգյուղ | Սարիգյուղ գյուղ |
58. Սևքար | Սևքար գյուղ |
59. Վազաշեն | Վազաշեն գյուղ |
60. Վարագավան | Վարագավան գյուղ |
61. Վերին Կարմիր աղբյուր | Վերին Կարմիր աղբյուր գյուղ |
62. Զորական | Զորական գյուղ |
(Հավելվածը խմբ. 14.12.04 ՀՕ-41-Ն, խմբ, լրաց., փոփ. 13.06.06 ՀՕ-147-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ 3 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ
N |
Թաղային համանյքի անվանումը | Բնակավայրերի և թաղամասերի անվանումները |
1. |
Աջափնյակ | Աջափնյակ թաղամաս |
2. |
Ավան | Ավան թաղամաս |
3. |
Արաբկիր | Արաբկիր թաղամաս |
4. |
Դավթաշեն | Դավթաշեն թաղամաս |
5. |
Էրեբունի | Էրեբունի թաղամաս |
6. |
Կենտրոն | Կենտրոն թաղամաս |
7. |
Մալաթիա - Սեբաստիա | Մալաթիա-Սեբաստիա թաղամաս |
8. |
Նոր Նորք | Նոր Նորք թաղամաս |
9. |
Նորք - Մարաշ | Նորք - Մարաշ թաղամաս |
10. |
Նուբարաշեն | Նուբարաշեն թաղամաս |
11. |
Շենգավիթ | Շենգավիթ թաղամաս |
12. |
Քանաքեռ - Զեյթուն | Քանաքեռ - Զեյթուն թաղամաս |
(Հավելվածը լրաց. 30.06.96 ՀՕ-73)
ՀԱՎԵԼՎԱԾ 5 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
5.1 ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Արաբկիր, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է հինգ հատվածի:
5.1.1 Արևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծի հետ, որը հարում է Արմավիրի (հ. կ. թիվ 120-ից Դ հ. կ. թիվ 123 - ը ) և Արագածոտնի (Դ հ. կ. թիվ 123-ից մինչև Ա հ. կ. թիվ 1 -ը) մարզերին:
5.1.2 Հյուսիսային հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծի հետ, որը հարում է Կոտայքի (Ա հ. կ. թիվ 1-ից մինչև հ. կ. թիվ 7-ը) մարզին:
5.1.3 Սահմանագիծը հ. կ. թիվ 7-ից շարունակվում է Աշտարակի խճուղու (Գևորգ Չաուշի փողոց) հարավարևմտյան եզրով` մինչև Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հյուսիսային անկյունը (Հալաբյան փողոց), անցում «Նարեկ» բնակելի տարածքի կառուցապատման և հանրապետական հիվանդանոցի տարածքների հյուսիսային եզրագծով: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Դավթաշեն և Զովունի տանող ճանապարհի հարավային եզրով մինչև «Դավթաշեն» կամրջի ու Զովունի տանող ճանապարհի տրանսպորտային հանգույցը, թեքվում դեպի հարավ-արևելք, «Դավթաշեն» կամրջի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև Հրազդան գետի աջ ափը: Սահմանագծի այս մասը հարում է Դավթաշեն թաղամասին:
5.1.4 Հարավարևելյան հատվածը սկսվում է «Դավթաշեն» կամրջի և Հրազդան գետի հատման տեղից, շարունակվում Հրազդան գետի աջ ափով մինչև «Հրազդան» կամուրջը (այս մասը հարում է Արաբկիր թաղամասին):
Սահմանագիծը կամրջի հարավարևելյան եզրով թեքվում է դեպի Հրազդանի կիրճի աջ եզրը և շարունակվում Լենինգրադյան փողոցի հարավարևմտյան եզրով մինչև «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհը:
Սահմանագծի այս մասը հարում է Կենտրոն թաղամասին:
5.1.5 Հարավային հատվածը հարում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասին: Սահմանագծի այս հատվածը սկսվում է Լենինգրադյան փողոցի և «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհի հատման տեղից և շարունակվում դեպի արևմուտք` Լենինգրադյան փողոցի հարավային եզրով մինչև Սեբաստիայի փողոց: Թեքվելով դեպի հարավ` անցնում է Սեբաստիայի փողոցի արևելյան եզրով, թիվ 29 տնից թեքվում դեպի արևմուտք, հատում Սեբաստիայի փողոցը (տուն թիվ 22) և շարունակվում Սարգսյան փողոցով ու կառուցապատման հյուսիսային եզրով մինչև «Մասիս» ԱՄ գործարանի հյուսիսային եզրը: Այնուհետև թեքվում է դեպի հարավ, շարունակվում մինչև Տիչինայի և Գուսան Շերամի փողոցների հատումը: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհի հարավային կողմով, անցում «Շահումյան-2» էլեկտրաենթակայանի տարածքի հյուսիսային եզրով մինչև Մասիս-Նուռնուս երկաթգծի և «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհի հատման տեղը: Այդտեղից շարունակվում է Ներքին Զանգվի ջրանցքի հյուսիսային եզրով մինչև արտաքին սահմանագիծը` հ. կ. թիվ 120-ը:
5.2 ԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Արաբկիր, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերի սահմանագծերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:
5.2.1 Հյուսիսարևմտյան հատվածը սկսվում է Մյասնիկյան պողոտայից (Մյասնիկյան պողոտայի և Գայի փողոցի տրանսպորտային հանգույցից դեպի հարավ 300 մ), շարունակվում դեպի հյուսիս, հատում Ռուբինյան փողոցը և անցնում բուսաբանական այգու տարածքի արևմտյան և Երևան-Սևան երկաթուղու գոտու արևելյան եզրերով մինչև Թբիլիսի խճուղու հետ հատվելը: Սահմանագծի այս հատվածը հարում է Քանաքեռ-Զեյթուն թաղամասի սահմանագծին:
Սահմանագիծն այդտեղից շարունակվում է երկաթուղու հարավարևելյան եզրով մինչև քաղաքի արտաքին սահմանագծի հետ հատվելը հ. կ. թիվ 29-ում:
5.2.2 Հյուսիսարևելյան հատվածը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 29-ից մինչև հ. կ. թիվ 40-ը:
5.2.3 Հարավարևելյան հատվածը սկսվում է արտաքին սահմանագծի հ. կ. թիվ 40-ից: Սահմանագիծն այդտեղից թեքվում է Գառնու խճուղով դեպի արևմուտք, շարունակվում է մինչև Թոթովենցի փողոցի և Գառնու խճուղու հատման տեղը: Այնուհետև շարունակվում է Ավանի գերեզմանոցի հարավարևմտյան եզրով մինչև Ավանի 9-րդ փողոցը, անցնում այդ փողոցով դեպի հարավ-արևմուտք, հատում Գայի փողոցը և Մյասնիկյան պողոտայի ու Գայի փողոցի տրանսպորտային հանգույցի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև Մյասնիկյան պողոտան:
5.3 ԱՐԱԲԿԻՐ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
5.3.1 Հյուսիսարևմտյան հատվածը սկսվում է «Հրազդան» կամրջի և Հրազդան գետի հատման տեղից, աջ ափով հոսանքից հակառակ ուղղությամբ, շարունակվում մինչև հ. կ. թիվ 23-ը: Սահմանագծի հատվածի այս մասը հարում է Աջափնյակ և Դավթաշեն թաղամասերին:
5.3.2 Հյուսիսարևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 23-ից մինչև հ. կ. թիվ 29-ը:
5.3.3 Հյուսիսարևելյան հատվածը սկսվում է հ. կ. թիվ 29-ից, որը գտնվում է Երևան-Սևան երկաթուղու գոտու աջ եզրին (երկրաբանական ինստիտուտի տարածքի հարավարևմտյան եզրից 100 մ): Սահմանագիծն այդտեղից շարունակվում է երկաթգծի հարավարևելյան եզրով մինչև Թբիլիսիի խճուղի:
Սահմանագծի հատվածի այս մասը հարում է Ավան թաղամասի սահմանագծին: Սահմանագիծը շարունակվում է Թբիլիսիի խճուղու հարավարևելյան եզրով դեպի հարավ-արևմուտք` մինչև «Հաղթանակ» զբոսայգու մուտքը: Սահմանագծի այս մասը հարում է Քանաքեռ-Զեյթուն թաղամասին:
5.3.4 Հարավային հատվածը հարում է Կենտրոն թաղամասին: Սահմանագիծը սկսվում է «Հաղթանակ» զբոսայգու մուտքից, հատում Ազատության պողոտան, անցնում 50-ամյակի հուշասյունը հյուսիսային մասով և, արևմտյան եզրով հատելով երկաթգիծը, երկաթուղու օտարման գոտու հարավարևմտյան եզրով շարունակվում է մինչև Օրթոց ձոր և Օրթոց ձորով հարավային ուղղությամբ գոյություն ունեցող կառուցապատման եզրերով («Ֆերիտ» գործարանը և Ամերիկյան համալսարանը թողնելով Կենտրոն թաղամասում) անցնում Ամերիկյան համալսարան տանող աստիճանների հյուսիսարևմտյան եզրով և հատում Մարշալ Բաղրամյան պողոտան: Այդտեղից սահմանագիծը շարունակվում է Պռոշյան փողոցի արևմտյան եզրով դեպի հարավ` մինչև կառավարական ամառանոցների տարածքի հյուսիսային պարիսպը և, թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, իջնում Հրազդանի կիրճում գտնվող ԵրՀԷԿ-ի տարածքի արևելյան սահմանը: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Հրազդան գետի աջ ափի հենապատով (գետի հոսանքին հակառակ ուղղությամբ) մինչև «Հրազդան» կամրջի մոտ գտնվող փոքր կամրջակը:
5.4 ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ և Արաբկիր թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:
5.4.1 Հյուսիսային հատվածն ամբողջությամբ համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 7-ից մինչև հ. կ. թիվ 23-ը:
5.4.2 Հարավարևելյան հատվածը սկսվում է Երևանի արտաքին սահմանագծի հ. կ. թիվ 23-ից և Հրազդան գետի աջ ափով, գետի հոսանքի ուղղությամբ իջնում մինչև «Դավթաշեն» կամուրջը: Սահմանագծի այս մասը հարում է Արաբկիր թաղամասին:
5.4.3 «Դավթաշեն» կամրջի հարավարևմտյան եզրով բարձրանում է մինչև Հրազդանի կիրճի աջակողմյան եզրը և շարունակվում մինչև Զովունի տանող ճանապարհի և կամրջի տրանսպորտային հանգույցը, այնուհետև թեքվում դեպի արևմուտք, շարունակվում ճանապարհի հարավային եզրով մինչև Հալաբյան փողոց (Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքի հյուսիսային անկյուն): Այդտեղից շարունակվում է հանրապետական հիվանդանոցի տարածքի և «Նարեկ» բնակելի տարածքի կառուցապատման հյուսիսային եզրով: Հատելով Շիրազի փողոցը` սահմանագիծը շարունակվում է Գևորգ Չաուշի փողոցի (Աշտարակի խճուղի) հարավարևմտյան եզրով` մինչև Ներքին Զանգվի ջրանցքի հետ հատվելը` հ. կ. թիվ 7-ը: Սահմանագծի այս մասը հարում է Աջափնյակ թաղամասին:
5.5 ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի և Արարատի մարզերին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
5.5.1 Հյուսիսային հատվածը սկսվում է Քրիստափորի և Սևանի փողոցների հատման տեղից, շարունակվում դեպի արևելք: Երևան-Սևան երկաթուղու օտարման գոտու հյուսիսային եզրով հատում Տիգրան Մեծի ու Մովսես Խորենացու փողոցները և երկաթգծի հյուսիսային եզրով հասնում մինչև Չարենցի փողոցի թիվ 1-ին նրբանցքի թիվ 113 տունը (սահմանագծի այս մասը հարում է Կենտրոն թաղամասին): Այդտեղից թեքվելով դեպի հարավ` Սարի թաղի կառուցապատման արևելյան և հյուսիսային եզրերով շարունակվում մինչև Դավիթ-Բեկի փողոցը: Թեքվելով դեպի հյուսիս` Դավիթ-Բեկի փողոցի արևմտյան եզրով շարունակվում մինչև հեռուստակենտրոնի տարածքի հարավային պարիսպը և, թեքվելով դեպի արևելք, շարունակվում է նույն փողոցի հյուսիսային եզրով մինչև Նորքի ջրանցքը (սահմանագծի այս մասը հարում է Նորք-Մարաշ թաղամասին): Այնուհետև ջրանցքի հյուսիսային կողմով անցնում է մինչև բարձր լարման էլեկտրագծի գոտու հարավային եզրը և այստեղից` էլեկտրագծի գոտուն զուգահեռ, շարունակվում է մինչև գաջի նոր գործարան տանող ճանապարհի հետ հատվելը, այնուհետև ճանապարհի հարավային եզրով շարունակվում մինչև գաջի նոր գործարանի հողատարածքի հարավային եզրը:
Սահմանագծի այս հատվածը հարում է Նոր Նորք թաղամասին:
5.5.2 Արևելյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Կոտայքի (հ. կ. թիվ 53-ից Բ հ. կ. թիվ 61-ը) և Արարատի (Բ հ. կ. թիվ 61-ից մինչև հ. կ. թիվ 63-ը) մարզերին:
5.5.3 Հարավային հատվածը հարում է Նուբարաշեն թաղամասին:
Սահմանագծի այս հատվածը սկսվում է հ. կ. թիվ 63-ից, շարունակվում Նուբարաշենի սարահարթի հյուսիսարևմտյան եզրով` մինչև Երևան քաղաք մտնող գազատարը: Այնուհետև թեքվելով դեպի հյուսիս արևմուտք` շարունակվում է գազատարի եզրով, հատում շրջանցիկ ճանապարհը, ճանապարհի հյուսիսարևմտյան և Նուբարաշենի խոզաբուծական ֆաբրիկայի հողատարածքի հյուսիսային սահմանով շարունակվում մինչև Նոր Խարբերդի մոտ գտնվող այգեգործական ընկերության հողատարածքի արևելյան եզրը:
5.5.4 Արևմտյան հատվածը սկսվում է Նոր Խարբերդի այգեգործական ընկերության հողատարածքի հյուսիսային սահմանի արևելյան անկյունից, շարունակվում դեպի արևմուտք` մինչև Դաբաղի գիտահետազոտական ինստիտուտի հողատարածքի հյուսիսային եզրը, թեքվում դեպի հյուսիս, անցնում մաքուր երկաթի փորձարարական գործարանի տարածքի հարավային եզրով, Արցախի փողոցով շարունակվում մինչև Արին-Բերդի փողոցը: Այնուհետև Արին-Բերդի փողոցով անցնում է դեպի արևմուտք` մինչև երկաթուղային բեռնատար կայարանի տնտեսության արևմտյան եզրը և շարունակվում դեպի հյուսիս` մինչև Քրիստափորի և Սևանի փողոցների հատման տեղը: Այս հատվածն ամբողջությամբ հարում է Շենգավիթ թաղամասին:
5.6 ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերի հետ:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
5.6.1 Հյուսիսային հատվածը սկսվում է Լենինգրադյան փողոցի և Հրազդան կամրջի միացման տեղից, անցնում կամրջի հարավարևելյան եզրով, հատում Հրազդանի կիրճը (Հրազդան գետի փոքր կամրջով) և շարունակվում Հրազդան գետի ձախ ափի հենապատով` մինչև նախկին ԵրՀԷԿ-ի արևելյան սահմանը:
Այնուհետև շարունակվում է կառավարական ամառանոցի հյուսիսարևմտյան պարսպով մինչև Պռոշյան փողոց: Այդ փողոցի հյուսիսարևմտյան կողմի կամրջից գծով անցնում է դեպի Մարշալ Բաղրամյան պողոտա, հատում այն, շրջանցում Ամերիկյան համալսարան տանող աստիճանների հյուսիսարևմտյան եզրը (ներառելով Ամերիկյան համալսարանը), շարունակվում Օրթոց ձորի կառուցապատման եզրով (ներառելով «Ֆերիտ» գործարանը)` մինչև Երևան-Սևան երկաթգիծը: Սահմանագիծը շարունակվում է երկաթուղու հարավային եզրով, ներառում 50-ամյակի հուշասյունը, անցնում «Հաղթանակ» զբոսայգու մուտքի հարավային մասով, շարունակվում Երևան-Սևան երկաթուղու հյուսիսային եզրով դեպի արևելք` մինչև Կենտրոնի (հյուսիսային) խմելու ջրի օրական կարգավորման ջրամբարը` ներառելով իր մեջ Ավանի կիրճի հյուսիսային և հարավային լանջերի կառուցապատումը մինչև կենդանաբանական այգու մուտքը և շարունակվում Նորքի լանջի ստորին մասով մինչև Ավանի կիրճի երկաթուղային ուղեկամուրջը:
5.6.2 Արևելյան հատվածը սկսվում է Ավանի կիրճի երկաթուղային ուղեկամրջից, երկաթուղու արևելյան եզրով շարունակվում մինչև հանրապետական մարզադաշտի լողավազանի դիմացի սարալանջով իջնող ճանապարհը (Չարենցի 1-ին նրբանցք, տուն թիվ 113)` ներառելով Այգեստանի հարավարևելյան հատվածին հարող անտառագոտու կառուցապատումները:
Սահմանագիծն այդտեղից շարունակվում է երկաթուղու գոտու արևմտյան եզրով մինչև Տիգրան Մեծի պողոտան (երկաթուղային ուղեկամուրջը)` հատելով Մովսես Խորենացու փողոցը:
5.6.3 Հարավային հատվածը սկսվում է Տիգրան Մեծի պողոտայի և երկաթուղային ուղեկամրջի հատման տեղից (հյուսիսային կողմից), շարունակվում Քրիստափորի փողոցով դեպի արևմուտք (հաստոցաշինական գործարանի հյուսիսային պարսպի եզրով), հատում Արշակունյաց պողոտան, շարունակվում էլեկտրական ենթակայանի և Արտաշատի ջրանցքի եզրով մինչև Արտաշատի ջրանցքի ջրաթափը և ջրաթափի հարավային եզրով իջնում մինչև Հրազդանի գետի աջ ափը:
Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Հրազդան գետի աջ ափով (հոսանքի ուղղությամբ), կիրճի եզրով մինչև Վաղարշապատի հին խճուղու և Ծովակալ Իսակովի պողոտայի հատումը (30 - ամյակի հուշասյուն):
5.6.4 Արևմտյան հատվածը սկսվում է 30-ամյակի հուշասյունից, շարունակվում Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով մոտ 350 մ դեպի հյուսիս-արևելք, թեքվում ուղիղ անկյունով դեպի հյուսիս-արևմուտք, հատում Ծովակալ Իսակովի պողոտան, անցնում «Հայհաստոց» և արևային էներգիայի ուսումնասիրման գիտահետազոտական ինստիտուտների տարածքների հարավ-արևմտյան և հյուսիսային եզրերով, Դալմայի այգիների արևմտյան սահմանագծով մինչև Լենինգրադյան փողոց և, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, շարունակվում մինչև «Հրազդան» կամուրջը:
5.7 ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արարատի և Արմավիրի մարզերին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
Թաղամասի տարածքի մեջ է մտնում նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և նրան կից տնտեսությունների («Տերմինալ») հողատարածքները, ինչպես նաև Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածը (Վաղարշապատի խճուղու և օդանավակայանի ճանապարհների երթևեկելի մասերը):
5.7.1 Հյուսիսային հատվածը սկսվում է հ. կ. թիվ 120-ից, շարունակվում Ներքին Զանգվի ջրանցքի հյուսիսային եզրով` ջրի հոսքի հակառակ ուղղությամբ մինչև Մասիս-Նուռնուս երկաթգծի և «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհի հատումը: Այնուհետև շարունակվում է արևելյան ուղղությամբ «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհով, «Շահումյան-2» էլեկտրաենթակայանի տարածքի հյուսիսային կողմով մինչև Տիչինայի և Գուսան Շերամի փողոցների հատումը: Թեքվելով դեպի հյուսիս` շրջանցում է «Մասիս» արդյունաբերական միավորման կոշիկի գործարանը և շարունակվում գործող կառուցապատման հյուսիսային եզրով` Սարգսյան փողոցով մինչև Սեբաստիայի փողոց: Հատելով Սեբաստիայի փողոցը թիվ 22 և թիվ 29 տների մոտ` սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս: Սեբաստիայի փողոցով շարունակվում է մինչև Լենինգրադյան փողոց և այդ փողոցի հարավային եզրով անցնում մինչև Դալմայի այգիների հյուսիսարևելյան անկյունը` դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհի եզրը:
Սահմանագծի այս հատվածը հարում է Աջափնյակ թաղամասին:
5.7.2 Արևելյան հատվածը սկսվում է Լենինգրադյան փողոցի և «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհի հատման տեղից, շարունակվում դեպի հարավ` ճանապարհի արևմտյան եզրով (այգիների սահմանագիծ), շրջանցում արևային էներգիայի գիտահետազոտական ինստիտուտի տարածքը հյուսիսային ու արևմտյան եզրերով, շարունակվում «Հայհաստոց» գիտահետազոտական ինստիտուտի տարածքի արևմտյան կողմով, հատելով Ծովակալ Իսակովի պողոտան, թեքվում է դեպի հարավ-արևմուտք և Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև 30-ամյակի հուշասյունը:
Սահմանագծի այս հատվածը հարում է Կենտրոն թաղամասին:
5.7.3 Հարավարևելյան հատվածը սկսվում է 30-ամյակի հուշասյունից և շարունակվում Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով, Սեբաստիայի փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի տրանսպորտային հանգույցի հարավային մասով հատում մայրուղին, Երևանյան լճի ամբարտակի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև Հրազդան գետի աջ ափը:
Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Հրազդան գետի աջ ափով մինչև արտաքին սահմանագծի հ. կ. թիվ 105-ը: Սահմանագծի այս հատվածը հարում է Շենգավիթ թաղամասին:
5.7.4 Արևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Արարատի (հ. կ. թիվ 105-ից մինչև Գ հ.. թիվ 107-ը) և Արմավիրի (Գ հ. կ. թիվ 107-ից մինչև հ. կ. թիվ 120-ը) մարզերին:
5.8 ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Ավան, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
5.8.1 Արևմտյան հատվածը սկսվում է Դավիթ-Բեկի փողոցի և Նորքի ջրանցքի հատման տեղից և շարունակվում դեպի հյուսիս` բարձր լարման էլեկտրագծերի գոտու արևմտյան եզրով մինչև հին Նորքի գերեզմանոցի հյուսիսարևելյան կողմը, այնուհետև շարունակվում, իջնելով Ավանի կիրճը, մինչև Մյասնիկյան պողոտա, որը գտնվում է կենդանաբանական այգու մուտքից 100 մ դեպի հարավ-արևմուտք:
Այս հատվածը հարում է Նորք-Մարաշ թաղամասին:
5.8.2 Հյուսիսային հատվածը սկսվում է վերը նշված կետից, շարունակվում Մյասնիկյան պողոտայի հարավարևելյան եզրով, հատում է Գայի փողոցը` տրանսպորտային հանգույցի հարավարևելյան մասով և միանում Ավանի 9-րդ փողոցին, Ավանի գերեզմանոցի հարավարևմտյան եզրով հատում է Թոթովենցի փողոցը և միանում Գառնու խճուղուն` հ. կ. թիվ 40-ին: Սահմանագծի այս հատվածը հարում է Ավան, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերին:
5.8.3 Արևելյան հատվածը համընկնում է քաղաքի առաջին սահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 40-ից մինչև հ. կ. թիվ 53-ը: Այս հատվածն իր մեջ ներառում է «Բազալտ» և ռադիոէլեկտրոնային արդյունաբերական համալիրները, ինչպես նաև «Մայակ» բնակելի տարածքը: Սահմանագիծն անցնում է Ջրվեժ գյուղի արևմտյան սահմանով և շարունակվում մինչև գաջի նոր գործարանը:
5.8.4 Հարավային հատվածով սահմանագիծը շարունակվում է գաջի նոր գործարան տանող ճանապարհով դեպի հարավ-արևմուտք` մինչև բարձր լարման էլեկտրագծերի հետ հատվելը, ապա բարձր լարման էլեկտրագծերի գոտուն զուգահեռ շարունակվում է մինչև Նորքի ջրանցքը, անցնում Նորքի ջրանցքի հարավային եզրով` մինչև Դավիթ-Բեկի փողոցի հետ հատվելը: Սահմանագծի այս հատվածը հարում է Էրեբունի թաղամասին:
5.9 ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Էրեբունի, Կենտրոն և Նոր Նորք թաղամասերի հետ:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:
5.9.1 Կենտրոն թաղամասին հարող արևմտյան հատվածը սկսվում է Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 113 տնից և շարունակվում դեպի հյուսիս` գոյություն ունեցող ինքնակամ կառուցապատման և անտառագոտու սահմանով մինչև Այգեստան թաղամասին հարող Երևան-Սևան երկաթուղու եզրը, անցնում երկաթուղու արևելյան եզրով մինչև երկաթգծի ուղեկամուրջը, այնուհետև Նորքի լանջի ստորին եզրով, Ավանի կիրճի հարավային լանջով մինչև կենդանաբանական այգու մուտքի մոտ (մուտքից 100 մ դեպի հարավ, Մյասնիկյան պողոտայի հարավարևմտյան եզրը):
5.9.2 Արևելյան հատվածը հարում է Նոր Նորքի թաղամասի սահմանագծին և շարունակվում դեպի հարավ, բարձրանում Ավանի կիրճի հարավային լանջի վերին եզրը, անցնում է հին Նորքի գերեզմանոցի հյուսիսարևելյան մասով, բարձր լարման էլեկտրագծի արևմտյան եզրով մինչև Դավիթ-Բեկի փողոցի հյուսիսային եզրը:
5.9.3 Հարավային հատվածը հարում է Էրեբունի թաղամասին:
Սահմանագծի այս հատվածը սկսվում է Դավիթ-Բեկի փողոցի հյուսիսային եզրից (Դավիթ-Բեկի փողոցի և Նորքի ջրանցքի հատում) և շարունակվում մինչև հեռուստակայանի հողատարածքը, այնուհետև, թեքվելով դեպի հարավ, անցնում Դավիթ-Բեկի փողոցի արևմտյան եզրով, Սարի թաղի կառուցապատման հյուսիսային և արևելյան եզրերով` մինչև Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 113 տունը:
5.10. ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Էրեբունի և Շենգավիթ թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արարատի մարզին:
Հ. կ. թիվ 62-ից մինչև հ. կ. թիվ 80-ը Նուբարաշեն թաղամասի սահմանը համընկնում է քաղաքի արտաքին սահմանին և հարում Արարատի մարզին: Սահմանագիծը քաղաքի արտաքին սահմանի հ. կ. 80-ից շարունակվում է Նոր Խարբերդի այգեգործական ընկերության հողատարածքի հարավարևելյան եզրով մինչև Նուբարաշենի խոզաբուծական ֆաբրիկայի տարածքի հյուսիսարևմտյան անկյունը: Սահմանի այս հատվածը հարում է Շենգավիթ թաղամասին: Սահմանագիծն այս կետից շարունակվում է դեպի արևելք (խոզաբուծական ֆաբրիկայի տարածքի հյուսիսային եզրով) մինչև Երևան-Նուբարաշեն խճուղու և շրջանցիկ ճանապարհի տրանսպորտային հանգույցի հյուսիսային եզրը: Այդտեղից սահմանագիծը շարունակվում է շրջանցիկ ճանապարհի հյուսիսարևմտյան եզրով` մինչև գազատար խողովակը:
Սահմանագիծն այս կետից թեքվելով դեպի հարավ` հատում է շրջանցիկ ճանապարհը, գազատարի եզրով շարունակվում (ճանապարհի հարավարևելյան եզրից 300 մ) մինչև Նուբարաշենի սարահարթի հյուսիսարևմտյան եզրը: Այդտեղից թեքվելով դեպի հյուսիս-արևելք` Նուբարաշենի սարահարթի հյուսիսարևմտյան եզրով շարունակվում է մինչև արտաքին սահմանագծի հ. կ. թիվ 62-ը: Սահմանագծի այս հատվածը հարում է Էրեբունի թաղամասին:
5.11 ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արարատի մարզին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
5.11.1 Հյուսիսարևմտյան հատվածը հարում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասին: Սկսվում է հ. կ. թիվ 105-ից (Արգավանդ գյուղի արևելյան եզր), շարունակվում Հրազդան գետի աջ ափով (գետի հոսանքին հակառակ ուղղությամբ) մինչև Երևանյան լճի ամբարտակի հարավարևմտյան եզրը: Թեքվելով դեպի հարավ-արևմուտք` մայրուղու հարավարևմտյան եզրով շարունակվում է մինչև Ծովակալ Իսակովի և Սեբաստիայի փողոցների տրանսպորտային հանգույցի սկիզբը (հանգույցի հարավային մաս), թեքվում դեպի հյուսիս-արևելք և, հատելով մայրուղին, Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով շարունակվում մինչև 30-ամյակի հուշասյունը:
5.11.2 Հյուսիսային հատվածը հարում է Կենտրոն թաղամասին:
Հյուսիսային հատվածը սկսվում է Վաղարշապատի խճուղու և Ծովակալ Իսակովի պողոտայի հատման կետից (30-ամյակի հուշասյուն), շարունակվում Հրազդանի կիրճի աջ եզրով դեպի արևելք` մինչև Արտաշատի ջրանցքի ջրթափի և Հրազդան գետի հատումը: Այնուհետև շարունակվում է ջրթափի եզրով մինչև Արշակունյաց պողոտան, հատում այն, շարունակվում Քրիստափորի փողոցով (նախկին Գորկու փողոց) մինչև վերջինիս հատումը Սևանի փողոցի հետ:
5.11.3 Արևելյան հատվածը հարում է Էրեբունի և Նուբարաշեն թաղամասերին:
Սահմանագծի այս հատվածը սկսվում է Քրիստափորի և Սևանի փողոցների հատման տեղից, շարունակվում Սևանի փողոցով մետրոպոլիտենի ուղեգծի արևմտյան եզրով, անցնում Ռոստովյան փողոցի ուղետարի տակով և շարունակվում երկաթուղային բեռնատար կայարանի տնտեսության տարածքի արևմտյան եզրով մինչև Արին-Բերդի փողոցը: Սահմանագիծն Արին-Բերդի փողոցով թեքվում է դեպի արևելք` մինչև Արցախի փողոցը, այնուհետև, շեղվելով դեպի հարավ, Արցախի փողոցով շարունակվում է մինչև մաքուր երկաթի փորձարարական գործարանի տարածքի հարավային եզրը: Այս գործարանի և Երևանի ՋԷԿ-ի հողամասերի միջև ընկած տարածությունով շարունակվում է դեպի հարավ-արևելք, շրջանցում Դաբաղի գիտահետազոտական ինստիտուտի տարածքը, հյուսիսային կողմով շարունակվում է մինչև Նոր Խարբերդի այգեգործական ընկերության տարածքի արևելյան սահմանը: Սահմանագծի վերը նշված մասը հարում է Էրեբունի թաղամասին: Սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևմուտք` այգեգործական ընկերության հողամասի հարավարևմտյան եզրով շարունակվում է մինչև քաղաքի արտաքին սահմանագիծը` հ. կ. թիվ 80: Սահմանագծի այս մասը հարում է Նուբարաշենի թաղամասին:
5.11.4 Հարավարևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը համընկնում է Արարատի մարզին` հ. կ. թիվ 80-ից մինչև հ. կ. թիվ 105-ը:
5.12. ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Ավան, Արաբկիր, Կենտրոն և Նոր Նորք թաղամասերի հետ:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:
5.12.1 Հյուսիսարևմտյան հատվածը սկսվում է «Հաղթանակ» զբոսայգու մուտքից, շարունակվում Ազատության պողոտայի հարավարևելյան եզրով դեպի հյուսիս-արևելք` Թբիլիսիի խճուղով մինչև Երևան-Սևան երկաթուղու հետ հատվելը, այնուհետև` Թբիլիսիի խճուղու և Աճառյան փողոցի տրանսպորտային հանգույցը: Սահմանագծի այս հատվածը հարում է Արաբկիր թաղամասին:
5.12.2 Արևելյան հատվածը սկսվում է Թբիլիսիի խճուղու և Երևան-Սևան երկաթուղու հատման տեղից, շարունակվում երկաթուղու օտարման գոտու հարավարևելյան եզրով, բուսաբանական այգու տարածքի արևմտյան եզրով, հատելով Ռուբինյան փողոցը` հասնում է մինչև Մյասնիկյան պողոտա: Սահմանի այս հատվածը հարում է Ավան թաղամասին: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Մյասնիկյան պողոտայի հյուսիսարևմտյան եզրով մինչև կենդանաբանական այգու մուտքը: Այս հատվածը հարում է Նոր Նորք թաղամասին:
5.12.3 Հարավային հատվածը հարում է Կենտրոն թաղամասին: Սկսվում է կենդանաբանական այգու մուտքից, շարունակվում Ավանի կիրճի հյուսիսային լանջի կառուցապատման հյուսիսային եզրով մինչև ջրամատակարարման կարգավորման ջրամբարը և շարունակվում ջրամբարի հողամասի հյուսիսային եզրով մինչև Երևան-Սևան երկաթուղու գոտու հյուսիսային եզրը: Այնուհետև սահմանագիծը շարունակվում է երկաթուղու գոտու հյուսիսային եզրով մինչև «Հաղթանակ» զբոսայգու մուտքը:
(5-րդ հավելվածը լրաց. 30.06.96 ՀՕ-73)
Հավելված 6 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Երևան քաղաքը սահմանակից է Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերին։
Երևան-Կոտայքի մարզ
Սահմանագիծը «Ա-Բ» կետերով հարում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի, Քասախի, Զովունիի, Ներքին Պտղնիի, Վերին Պտղնիի, Առինջի, Ջրվեժի, Հացավանի գյուղական համայնքների արտաքին սահմաններին։
Սահմանագիծն սկսվում է «Ա» հանգուցային կետից, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սասունիկի գյուղական համայնքների համար։ Սահմանագիծը հենակետ թիվ 1-ից շարունակվում է արևելյան ուղղությամբ մինչև Մասիս-Նուռնուս երկաթգիծը և հատում այն` հենակետ թիվ 2, այնուհետև մինչև անձրևատար ձորակը` հենակետ թիվ 3, ձորակով թեքվում է դեպի հյուսիս` մինչև ջրատարը` հենակետ թիվ 4։ Այնուհետև շարունակվում է ջրատարի հյուսիսային եզրով դեպի արևելք և անցնելով թ.թ. 5-8 հենակետերը, հասնում է մինչև հենակետ թիվ 9: Թիվ 9 հենակետից սահմանագիծը անցնում է զինվորական մասի հյուսիսարևմտյան կողմից շրջանցող ճանապարհով և հասնում Երևան-Աշտարակ մայրուղուն, հատում այն` հենակետ թիվ 10, այնուհետև մայրուղու երթևեկելի մասի հյուսիսային եզրով շարունակվում է հարավարևելյան ուղղությամբ մինչև հենակետ թիվ 11, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Պռոշյանի և Քասախի գյուղական համայնքների համար։
Թիվ 11 հենակետից սահմանագիծը շարունակվում է Երևան-Աշտարակ մայրուղու երթևեկելի մասի հյուսիսային եզրով մինչև հենակետ թիվ 12, թեքվում է հյուսիս-արևելք` մինչև Գևորգ Չաուշի 50 հասցեում գտնվող պարիսպը (նախկին Հայֆիլմ)` հենակետ թիվ 13, և, հյուսիսային մասով ընդգրկելով հենակետ թիվ 14` շրջանցում է այն, հասնում հենակետ թիվ 15։ Թիվ 15 հենակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք` մինչև հենակետ թիվ 16։ Սահմանագիծը, արևելյան եզրով շրջանցելով Կարմիր խաչի պարիսպը, հասնում է հենակետ թիվ 17, որը գտնվում է Քասախ գյուղի Զորավար Անդրանիկի 2-րդ փողոցի եզրին։ Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք և շարունակվում մինչև ջրատար խողովակի հյուսիսային եզրին գտնվող թիվ 18 հենակետ, ջրատար խողովակով շարունակվում մինչև Դավթաշեն թաղամասի խմելու ջրի կարգավորիչ ջրամբարի պարսպի հարավարևմտյան անկյունը` հենակետ թիվ 19։
Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և, շրջանցելով ջրամբարը, անցնում է թիվ 20 հենակետով, հասնում հենակետ թիվ 21, որը գտնվում է ջրատար խողովակի հյուսիսային մասում, շարունակվում ջրատար խողովակով մինչև «Դավթաշեն-2» էլեկտրաենթակայանի պարիսպը` հենակետ թիվ 22, թեքվում հյուսիս` մինչև հենակետ թիվ 23, այնուհետև հյուսիս-արևելք և, անցնելով թ.թ. 24-27 հենակետերով, հասնում է անձրևատար ձորակին` հենակետ թիվ 28, ձորակով բարձրանում հյուսիս` մինչև հենակետ թիվ 29, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Քասախի և Զովունիի գյուղական համայնքների համար։
Սահմանագիծը թիվ 29 հենակետից թեքվում է հյուսիս-արևելք մինչև զինվորական մասի պարիսպը` հենակետ թիվ 30։ Այնուհետև հյուսիսային կողմով շրջանցելով զինվորական մասի պարիսպը և անցնելով թ.թ. 31-33 հենակետերը` հասնում է հենակետ թիվ 34-ին, որը գտնվում է զինվորական մասը շրջանցող պարսպի և Զովունի գյուղի 35-րդ փողոցի հատման մասում։ Թիվ 34 հենակետից սահմանագիծը անցնում է Դավթաշենի կաթսայատան պարսպին զուգահեռ ճանապարհի հյուսիսային եզրով դեպի հարավ, այնուհետև դեպի արևելք, անցնելով թ.թ. 35-37 հենակետերը, հասնում է հենակետ թիվ 38-ին, թեքվում դեպի հյուսիս` հենակետ թիվ 39, որը գտնվում է 4-րդ թաղամասով անցնող փողոցի եզրին։ Նույն փողոցով շարունակվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ, հասնում հենակետ թիվ 40, այնուհետև մինչև հենակետ թիվ 41, թեքվում է հյուսիս` էլեկտրական գծին զուգահեռ հասնում է հենակետ թիվ 42, որը գտնվում է Զովունի գյուղի գերեզմանոցից իջնող փողոցի եզրին։ Այնուհետև թեքվելով դեպի արևելք` ուղիղ գծով շարունակվում է մինչև «Արաքս» արդյունաբերական հանգույցի պարսպի հյուսիսային անկյունը` հենակետ թիվ 43, պարսպով անցնելով թիվ 44 հենակետը` շրջանցում է արդյունաբերական հանգույցը, հասնում հենակետ թիվ 45-ին, թեքվում դեպի հարավ-արևելք, մինչև Երևան-Եղվարդ ճանապարհը` հենակետ թիվ 46, հատում է ճանապարհը, հասնում հենակետ թիվ 47, որը գտնվում է էլեկտրաենթակայանի պարսպի հյուսիսարևմտյան անկյունում։ Թիվ 47 հենակետից հարավարևելյան կողմի պարսպով շրջանցում է այն և հասնում ենթակայանի պարսպի հյուսիսարևելյան անկյունը` հենակետ թիվ 48, թեքվում է դեպի հարավ-արևելք, հասնում Հրազդան գետը` հենակետ թիվ 49, որը գտնվում է գետի աջ ափին։ Սահմանագիծը շարունակվում է Հրազդան գետի աջ ափով` իր մեջ ընդգրկելով թ.թ. 50-52 հենակետերը։ Թիվ 52 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է կիրճի հարավարևելյան եզրով՝ թիվ 53 հենակետով, հատում է ոռոգման ջրանցքը և շարունակվում մինչև ռադիոկայանի պարիսպը` հենակետ թիվ 54։ Թիվ 54 հենակետից թեքվելով դեպի արևելք, անցնում է կիրճի հարավային եզրով մինչև արտադրական օբյեկտի պարիսպը` հենակետ թիվ 55, ապա հենակետ թիվ 56, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Ներքին Պտղնի և Վերին Պտղնի համայնքների համար։ Այստեղից սահմանագիծը շրջանցում է պարիսպը, թեքվում հարավ-արևելք, հատելով երկաթգիծը մինչև հենակետ թիվ 57, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, երկաթուղուն զուգահեռ շարունակվում մինչև թիվ 58 հենակետ և թեքվելով դեպի հարավ-արևելք` հենակետ թիվ 59, ճանապարհի եզրով հասնում Երևան-Սևան մայրուղուն` հենակետ թիվ 60։ Այստեղից ճանապարհային հանգույցի հյուսիսային եզրով շարունակվում է դեպի հարավ-արևմուտք` մինչև Հ. Աճառյան փողոցին հատվելը` հենակետ թիվ 61, շարունակվում Աճառյան փողոցով մինչև Առինջ գյուղի մուտքի հարավարևմտյան եզր և հատում այն` հենակետ թիվ 62, որը գտնվում է երկաթգծի կամրջի եզրին և շարունակվելով երկաթգծի հյուսիսային եզրով մինչև Առինջ գյուղի Մաշտոցի 1-ին փակուղու վերջնամասը` Առինջ գյուղի կառուցապատման եզրով անցնում մինչև Առինջ գյուղի գերեզմանոցի հյուսիսարևմտյան անկյունը` հենակետ թիվ 63, շրջանցում է այն հարավային պարսպով մինչև գերեզմանատան հարավարևմտյան անկյունը` հենակետ թիվ 64։ Թիվ 64 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք` շրջանցելով գերեզմանոցը հարավային կողմով, հիմնարկ-ձեռնարկությունների պարիսպներով շարունակվում է մինչև գերեզմանոցի արևելյան անկյունը` հենակետ թիվ 65, այնուհետև Աշխաբադի փողոցի երթևեկելի մասի արևելյան եզրով շարունակվում է դեպի հարավ` մինչև Գեներալ Բաբաջանյան փողոցին հատվելը` հենակետ թիվ 66, Գեներալ Բաբաջանյան փողոցի հյուսիսային եզրով թեքվում արևելք և հասնում հենակետ թիվ 67, նույն ուղղությամբ շարունակվում մինչև հենակետ թիվ 68, որը գտնվում է նույն փողոցի մայթի եզրին։ Այստեղից Առինջ գյուղի կառուցապատման եզրով շարունակվում է մինչև ջերմատան տարածքի հյուսիսարևելյան անկյունը` հենակետ թիվ 69, թեքվում հարավ, ջերմատան պարսպին զուգահեռ շարունակվում մինչև հենակետ թիվ 70, շարունակվում է մինչև հենակետ թիվ 71, որը գտնվում է Սաֆարյան փողոցի եզրին։ Թիվ 71 հենակետից սահմանագիծը շարունակվում է Սաֆարյան փողոցի արևելյան եզրով դեպի հարավ-արևմուտք, մինչև հենակետ թիվ 72, թեքվելով հարավ-արևելք` հասնում ջրատարին` հենակետ թիվ 73, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Առինջի և Ձորաղբյուրի գյուղական համայնքների համար։ Սահմանագիծը թիվ 73 հենակետից թեքվում է դեպի արևմուտք, ջրատարով և Ջրվեժի այգեգործական ընկերության հարավային սահմանով շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ մինչև Բագրևանդի փողոցի եզրը` հենակետ թիվ 74, թեքվում հարավ և Բագրևանդի փողոցի երթևեկելի մասի արևելյան եզրով շարունակվում մինչև հենակետ թիվ 75, որը գտնվում է Բագրևանդի և Թևոսյան փողոցների հատման անկյունում։ Այս հենակետից թեքվում է դեպի հյուսիս-արևելք` մինչև հենակետ թիվ 76, այնուհետև անցնում «Ռադիոէլեկտրոնիկայի» և «Բազալտ» գործարանների տարածքների հյուսիսային եզրով մինչև ջրի կարգավորիչ ջրամբարի հյուսիսարևելյան եզրը՝ հենակետ թիվ 77։ Թիվ 77 հենակետից թեքվում է հարավ և ջրամբարը շրջանցող ճանապարհով հասնում ձորակին` հենակետ թիվ 78, թեքվում է արևմուտք, ջրամբարի հարավային սահմանով հասնում «Բազալտ» գործարանի պարիսպը` հենակետ թիվ 79, թեքվում է հարավ և գործարանի տարածքի արևելյան եզրով շարունակվում մինչև Քոչինյան փողոց` թիվ 80 հենակետ, և փողոցի երթևեկելի մասի հարավային եզրով շարունակվում մինչև «Մայակ» բնակելի թաղամասի կառուցապատման արևելյան եզրը՝ թիվ 81 հենակետ։ Այդտեղից սահմանը թեքվում է հարավ, շարունակվում մինչև Ջրվեժի կիրճի եզրը, կիրճի եզրով թեքվում հարավ և հարավ-արևմուտք ու Ջրվեժ գյուղի կառուցապատման արևելյան եզրով հասնում է մինչև Քոչինյան փողոցի եզրը` հենակետ թիվ 83։ Այնուհետև նույն փողոցի հարավային եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, շարունակվում սելավատար ձորակով մինչև «Մասիս» գործարանի տարածքի արևմտյան անկյունը` թիվ 84 հենակետ։ Այս հենակետից թեքվում է դեպի արևելք, անցնում «Ջրվեժ» արտադրական հանգույցի տարածքի և Ջրվեժ գյուղի կառուցապատման հարավային մասով մինչև գաջի նոր գործարան տանող ճանապարհի արևելյան եզրը՝ թիվ 85 հենակետ, որտեղից շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ գաջի նոր գործարան տանող ճանապարհի հարավային եզրով մինչև գործարանի տարածքի հյուսիսային եզրը, շրջանցում գործարանի տարածքը արևելյան ուղղությամբ` ընդգրկելով թ.թ. 86-88 հենակետերը։ Թիվ 88 հենակետից շարունակվում է ձորակով դեպի հարավ` մինչև թիվ 89 հենակետ, թեքվում է արևելք, բարձրանում մինչև թիվ 90 հենակետ։ Այստեղից թեքվում է հարավ-արևելք, հատում Երևանը շրջանցող ճանապարհը և հասնում թիվ 91 հենակետ։ Թիվ 91 հենակետից սահմանագիծը ձորակով շարունակվում է հյուսիսարևելյան ուղղությամբ մինչև թիվ 92 հենակետ։ Թիվ 92 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևելք` մինչև «Ցորեն» արգելավայրի տարածքի հարավարևմտյան անկյունում գտնվող թիվ 93 հենակետ։ Այստեղից սահմանագիծը «Ցորեն» արգելավայրի հարավային եզրով շարունակվում է մինչև հենակետ թիվ 94, այնուհետև շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ` մինչև Նուբարաշենի սարավանդի հյուսիսարևելյան եզրը` Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան, Արարատի մարզի Բարձրաշեն համայնքների հանգուցային «Բ» հենակետ թիվ 95։
Երևան-Արարատի մարզ
Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան, Արարատի մարզի Բարձրաշեն համայնքների հանգուցային «Բ» թիվ 95 հենակետից սահմանն անցնում է Գառնու ջրատարի հարավարևելյան մասով, այնուհետև թեքվում է դեպի հարավ, Նուբարաշենի սարահարթի արևելյան եզրով անցնելով թիվ 96 հենակետով, շարունակվում մինչև թիվ 97 հենակետ։ Թիվ 97 հենակետից սահմանագիծը հատում է անձրևատար ձորակը և հարավարևմտյան ուղղությամբ շարունակվում մինչև Գառնու ջրատարի պոմպակայանի հարավարևելյան անկյունը` հենակետ թիվ 98։ Թիվ 98 հենակետից սահմանագիծը, Նուբարաշենի սարահարթի հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թ.թ. 99-100 հենակետերը, հասնում է թիվ 101 հենակետին։ Թիվ 101 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, շարունակվում մինչև թիվ 102 հենակետ։ Թիվ 102 հենակետից թեքվում է հարավ-արևելք` մինչև բլրի գագաթը` թիվ 103 հենակետ, և թեքվելով հարավ-արևմուտք` շարունակվում է մինչև թիվ 104 հենակետ, որն ընդհանուր է Բարձրաշեն, Ջրաշեն գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար, և նորից թեքվում դեպի հյուսիս-արևմուտք` մինչև թիվ 105 հենակետ, որը գտնվում է թռչնաբուծական ֆաբրիկա տանող ճանապարհի հարավային եզրին գտնվող ջրավազանի մոտ։ Թիվ 105 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևմուտք` թիվ 106 հենակետ, շարունակվում թռչնաբուծական ֆաբրիկայի հարավարևելյան եզրով մինչև թիվ 107 հենակետ և թեքվելով դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք` բարձր լարման էլեկտրական գծերի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև թիվ 108 հենակետ։ Թիվ 108 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորակի ջրահավաքով շարունակվում է մինչև Արտաշատի ջրանցքի հյուսիսարևելյան եզրը` թիվ 109 հենակետ, որն ընդհանուր է Ջրաշեն, Նոր Կյուրին գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար, և անցնում ջրանցքի ձախ ափով մինչև թիվ 113 հենակետ, որը գտնվում է ջրանցքի կամրջակի մոտ և ընդհանուր է Նոր Կյուրին, Նոր Խարբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար։ Այս հատվածն ընդգրկում է թ.թ. 110-112 հենակետերը։ Սահմանագիծը, թիվ 113 հենակետից ջրանցքով անցնելով թիվ 114 հենակետը, շարունակվում է մինչև «Վիտամին» գործարանի տարածքի հարավային սահմանը` թիվ 115 հենակետ։ Թիվ 115 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և Նոր Խարբերդ գյուղական համայնքի վարչական տարածքի հյուսիսային եզրի ճանապարհով հասնում է թիվ 116 հենակետին, որն ընդհանուր է Այնթապ, Նոր Խարբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար։ Այնուհետև սահմանագիծը հատում է Երևան-Արտաշատ խճուղին` թիվ 117 հենակետ, և հասնում մինչև ոռոգման ջրանցքը` թիվ 118 հենակետ, այնուհետև ջրանցքի արևմտյան եզրով թեքվում է դեպի հարավ և ջրանցքով հասնում է մինչև թիվ 122 հենակետ։ Թիվ 122 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք` թիվ 123 հենակետ, թեքվում է հյուսիս-արևմուտք` թիվ 124 հենակետ, թեքվում է հյուսիս-արևելք` թիվ 125 հենակետ։ Թիվ 125 հենակետից թեքվում է դեպի արևմուտք, հատում է երկաթգիծը և հասնում թիվ 126 հենակետին, որը գտնվում է Մասիս-Նորաբաց ճանապարհի եզրին և ընդհանուր է Երևան քաղաքի, Այնթապ և Նորաբաց գյուղական համայնքների համար։ Թիվ 126 հենակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, Մասիս-Զորակ ճանապարհով շարունակվում մինչև Դարակերտ գյուղական համայնք տանող ճանապարհի հետ հատվելը` թիվ 127 հենակետ, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք` Դարակերտի ճանապարհով մինչև թիվ 128 հենակետ, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Գետափնյա և Դարակերտ գյուղական համայնքների համար։ Թիվ 128 հենակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս` մինչև Ն. Չարբախի ջրանցքի հետ հատվելը` թիվ 129 հենակետ։ Թիվ 129 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և ջրանցքի հարավարևելյան եզրով շարունակվում մինչև թիվ 130 հենակետ, որը գտնվում է ջրանցքի և ոռոգման առվի հատման մասում։ Թիվ 130 հենակետից ոռոգման առվից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք` մինչև ոռոգման ջրանցքի եզրի թիվ 131 հենակետ։ Այնուհետև ջրանցքով թեքվում է դեպի հյուսիս` մինչև Երևանի կեղտաջրերի մաքրման կայանի տարածքի հարավարևմտյան անկյունը` թիվ 132 հենակետ, շարունակվում պարսպով դեպի հյուսիս` մինչև պարսպի հյուսիսարևմտյան անկյունը՝ հենակետ թիվ 133։ Այնուհետև թեքվելով դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, անցնելով թ.թ. 134-136 հենակետերը` սահմանագիծը հասնում է Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքին` հենակետ թիվ 137։ Նույն փողոցի մայթի արևմտյան եզրով սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և հասնում մինչև թիվ 138 հենակետ, որը գտնվում է Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքից Գետափնյա գյուղական համայնք մտնող ճանապարհի խաչմերուկում։ Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և հյուսիս-արևելք, հասնում թիվ 139 հենակետին, որը գտնվում է Մասիս-Նուռնուս երկաթգծի և ոռոգման առվի հատման տեղում։ Թիվ 139 հենակետից սահմանագիծը շարունակվում է ոռոգման առվով, ջրի հոսանքին հակառակ ուղղությամբ` մինչև թիվ 140 հենակետ, որը գտնվում է «Կարմիր բլուր» հնագիտական հողատարածքի եզրին։ Այստեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում Հրազդան գետը և նախագծային ճանապարհի արևմտյան եզրով շարունակվում մինչև Իսակովի պողոտային հատվելը` թիվ 141 հենակետ։ Սահմանագիծը շարունակվում է Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով դեպի արևմուտք` մինչև թիվ 142 հենակետ, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Արարատի մարզի Արգավանդ և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների համար։
Երևան-Արմավիրի մարզ
Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդ և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների համար ընդհանուր «Գ» թիվ 142 հանգուցային հենակետից սահմանագիծը հատում է Իսակովի պողոտան, շարունակվում մինչև Էջմիածնի ջրանցքը` թիվ 143 հենակետ, այնուհետև թեքվելով դեպի արևմուտք` շարունակվում է ջրանցքի հյուսիսային եզրով, ջրի հոսանքի ուղղությամբ, մինչև Մերձավան գյուղական համայնք տանող ճանապարհի հետ հատվելը` թիվ 144 հենակետ, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Փարաքարի և Մերձավանի գյուղական համայնքների համար։ Այստեղից Մերձավան տանող ճանապարհի արևելյան եզրով սահմանագիծը շարունակվում է մինչև թիվ 145 հենակետ։ Թիվ 145 հենակետից սահմանագիծը Մերձավան գյուղը շրջանցող ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք` մինչև թիվ 146 հենակետ, ապա հյուսիս-արևմուտք` մինչև Այգեգինեգործության ինստիտուտի Հիդրոպոնիկայի տնտեսության հարավային սահմանը՝ հենակետ թիվ 147, այնուհետև արևելյան կողմով շրջանցելով Հիդրոպոնիկայի տնտեսությունը` պարսպի երկայնքով հասնում է հենակետ թիվ 148, որը գտնվում է Հիդրոպոնիկայի տնտեսության տարածքի հյուսիսարևմտյան անկյունում, այնուհետև ճանապարհով շարունակվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ մինչև Ստորին Հրազդանի ջրանցքի հարավային ափը` հենակետ թիվ 149։ Այս հենակետից սահմանագիծը անցնում է Ստորին Հրազդանի ջրանցքի հարավային եզրով արևելյան ուղղությամբ մինչև թիվ 150 հենակետ, որը գտնվում է կամրջի եզրին: Այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք` մինչև «Սպանդարյան» արտադրական հանգույցը շրջանցող ճանապարհը` թիվ 151 հենակետ, այնուհետև Սասունիկ տանող ճանապարհի արևմտյան եզրով հասնում է թիվ 152 հենակետին, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Արմավիրի մարզի Մերձավան համայնքի և Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի համար։
Երևան-Արագածոտնի մարզ
Սահմանագծի` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին հարող հատված սկսվում է «Դ» թիվ 152 հանգուցային հենակետից, որը գտնվում է Սասունիկ գյուղական համայնք տանող ճանապարհի եզրին։ Սահմանագիծն այս հենակետից դաշտային ճանապարհով շարունակվում է դեպի հյուսիս-արևելք` մինչև ոռոգման ջրանցքը` թիվ 153 հենակետ։ Այս հենակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ և շարունակվում մինչև թիվ 1 հենակետ։
«Ա» թիվ 1 հենակետով ամփոփվում է Երևանի սահմանագիծը։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանագծի նկարագրությունը
Երևան քաղաքի վարչական տարածքում է գտնվում նաև «Զվարթնոց» օդանավակայանը` կից տրանսպորտային, արտադրական և պահեստային տնտեսությունների («Տերմինալ») հողատարածքներով, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանը Երևան քաղաքին կապող ճանապարհի երթևեկելի մասն իր ճամփեզրով` Փարաքար և Թաիրով գյուղերի տարածքում։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը հարում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին` «Ե» (հենակետ թիվ 154)-«Զ» (հենակետ թիվ 162) և Արմավիրի մարզին` «Զ» (հենակետ թիվ 162)-«Ե» (հենակետ թիվ 154)։
(Հավելվածը լրաց. 05.02.09 ՀՕ-50-Ն)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
