Գլխավոր տեղեկություն
Номер
N 294-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2007-01.01.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.12.15/28(146) Հոդ.379
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
18.09.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
25.09.2007
Дата вступления в силу
25.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007375

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 սեպտեմբերի 2007 թ.

  N 294-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/05-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 16-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վերաապահովագրողներին չարգելված և հուսալի համարելու չափանիշները» կանոնակարգ 3/05-ը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մայիսի 10-ի «Վերաապահովագրողների հուսալի համարելու չափանիշները սահմանելու կարգը հաստատելու մասին» թիվ 190-Ն որոշումը:

3. Սույն որոշումը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վերաապահովագրության պայմանագրերով վերաապահովագրության փոխանցված ապահովագրության պայմանագրերի վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 25
Երևան

 

 

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի սեպտեմբերի 18-ի
թիվ 294-Ն որոշմամբ

 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  3/05

 

1. Չարգելված են համարվում այն վերաապահովագրական ընկերությունները, որոնք օրինականորեն գրանցված են և (կամ) լիցենզավորված են որևէ պետությունում:

2. Ոչ ռեզիդենտ վերաապահովագրողը համարվում է հուսալի, եթե սույն կետում նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից նրան տրված (բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետում նշված դեպքերի) ֆինանսական կայունության միջազգային վարկանիշը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ վերաապահովագրողների վերաբերյալ ներկայացվող հաշվետվության հաշվետու ամսաթվի դրությամբ ցածր չէ հետևյալ վարկանշային դասակարգումից՝

 

մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը՝

 

- Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի`

ԲԲԲ-

- Մուդիզի «Բաա» խմբի`

Բաա3

- Ա. Մ. Բեստի «Բ» խմբի`

Բ+

- Դաֆֆ և Ֆելփզի «ԲԲԲ» խմբի`

ԲԲԲ-

- Վեիսսի «Բ» խմբի`

Բ-

- Ֆիթչի «ԲԲԲ» խմբի`

ԲԲԲ-

 

2011 թվականի հունվարի 1-ից հետո՝

 

- Ստանդարտ և Փուրզի «Ա» խմբի`

Ա-

- Մուդիզի «Ա» խմբի`

Ա3

- Ա. Մ. Բեստի «Ա» խմբի`

Ա-

- Դաֆֆ և Ֆելփզի «Ա» խմբի`

Ա-

- Վեիսսի «Ա» խմբի`

Ա-

- Ֆիթչի «Ա» խմբի`

Ա-

 

3. Ոչ ռեզիդենտ վերաապահովագրողին հուսալի համարելու համար հիմք է ընդունվում վերաապահովագրողի գրանցման երկրի համապատասխան լիազոր մարմնի կամ այդ վերաապահովագրողին վարկանշած սույն հավելվածի 2-րդ կետում նշված կազմակերպության պաշտոնական տեղեկագրում կամ պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված վարկանիշը:

4. Եթե միևնույն ոչ ռեզիդենտ վերաապահովագրողը վարկանշված է սույն հավելվածի 2-րդ կետում նշված երկու վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա նրան հուսալի համարելու համար հիմք է ընդունվում առավել ցածր վարկանիշը: Ընդ որում, հիմք ընդունված վարկանիշը ցածր չպետք է լինի սույն հավելվածի 2-րդ կետում նշված վարկանշային դասակարգումից: Եթե միևնույն վերաապահովագրողը վարկանշված է սույն հավելվածի 2-րդ կետում նշված երեք և ավելի վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա տվյալ վերաապահովագրողին հուսալի համարելու համար հիմք է ընդունվում նրան տրված երկու ամենաբարձր վարկանիշներից առավել ցածրը: Ընդ որում, հիմք ընդունված վարկանիշը ցածր չպետք է լինի սույն հավելվածի 2-րդ կետում նշված վարկանշային դասակարգումից:

5. Որևէ երկրի օրենսդրության իմաստով՝ ֆինանսական խմբին կամ ֆինանսական խմբի մեջ մտնող անձին տրված վարկանիշը չի տարածվում ֆինանսական խմբի մեջ մտնող մյուս անձանց վրա:

6. Սույն կանոնակարգի իմաստով՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ վերաապահովագրողները համարվում են հուսալի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.06.2010, թիվ 152-Ն 01.01.2011, N 294-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան