Գլխավոր տեղեկություն
Номер
N 628-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.06.20/31(555) Հոդ.740
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.05.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.06.2007
Дата вступления в силу
21.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2007 թվականի N 628-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ու «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Ծովինար լճի վրա գտնվող` 569,02 քառ. մետր մակերես և 89601 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող պանսիոնատով (այսուհետ` գույք) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Վերին Աղբյուրակ թաղ.) ու գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

1) Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

2) Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

3) Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը մասնավորեցնել մրցույթով:

4) Սահմանել`

ա. գույքի` «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի փետրվարի 2-ին գնահատված արժեքը` 6747 հազ. դրամ.

բ. մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 5061 հազ. դրամ.

գ. որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,0953 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով:

5) Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա. մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

բ. ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

6) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա. մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ. եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ. մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1418648 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ օրենքով սահմանված կարգով:

7) Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

8) Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2. «Գորիսի տնկարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 28000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում գտնվող բազմամյա տնկարկները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնձորեսկի գյուղական համայնքին` բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը: Առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը ենթակա է վճարման` «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնձորեսկի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ, սահմանված կարգով ապահովել տնկարկների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով համայնքի միջոցների հաշվին:

2) Սույն որոշման 2-րդ կետում նշված առանձնացումից հետո «Գորիսի տնկարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Գորիսի տնկարան» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն) (Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղ. Գորիս) և ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

3) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի փետրվարի 8-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 753 հազ. դրամ.

բ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 376,5 հազ. դրամ:

4) Ընկերության պարտավորությունները 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 2288 հազ. դրամ, այդ թվում`

առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 194 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով` 842 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 315 հազ. դրամ,

պարտավորություններ` անձնակազմի աշխատանքի վարձատրության գծով` 937 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

5) Ընկերությունը 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ բաժնետոմսերի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 291744 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ օրենքով սահմանված կարգով:

7) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի 3 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, համաձայն N 1 հավելվածի:

1) Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2007 թվականի փետրվարի 7-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 1 հավելվածի:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին:

3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը:

4) Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի «ԳԱԶ-31029» մակնիշի (պետհամարանիշը` 188 ԼԼ 11, շահագործման տարեթիվը` 1995 թ.) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:

1) Սահմանել`

ա. գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2007 թվականի փետրվարի 23-ի դրությամբ գնահատված արժեքը` 1902 հազ. դրամ.

բ. օտարվող գույքի մեկնարկային գինը` 1427 հազ. դրամ:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին:

3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը:

4) Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության տրանսպորտային միջոցը և սարքավորումները (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, համաձայն N 2 հավելվածի:

1) Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2007 թվականի փետրվարի 6-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 2 հավելվածի:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին:

3) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը:

4) Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի 4 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, համաձայն N 3 հավելվածի:

1) Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2007 թվականի փետրվարի 8-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 3 հավելվածի:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սահմանված կարգի համաձայն մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին:

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը:

4) Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Զաքիյան 10 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 99.6 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) օտարել աճուրդով:

1) Սահմանել`

ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2007 թվականի մարտի 28-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 19919 հազ. դրամ.

բ. աճուրդով օտարվող գույքի վաճառքի մեկնարկային գինը` 14940 հազ. դրամ:

2) Սահմանել, որ`

ա. աճուրդի հաղթողին է անցնում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին` արտահայտված կոտորակով.

բ. ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աճուրդի հաղթողը պետք է վճարի «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա. աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, այդ թվում` երրորդ անձի օգտագործման իրավունքով ծանրաբեռնված լինելու, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

բ. աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

4) Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա. գույքի ձեռքբերման համար առաջարկված գինը վճարել աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին.

բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 265680 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի ձեռքբերման համար առաջարկված գնի վճարումից և 7-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված վճարման կատարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

6) Սահմանել, որ սույն որոշման 7-րդ կետում նշված գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ` գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 2
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 10-ի N 628-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN
ը/կ

Տրանսպորտային
միջոցի անվանումը

Շահագործման
տարեթիվը

Գույքի
գնահատված
արժեքը
(հազ. դրամ)

Գույքի
մեկնարկային
գինը
(հազ. դրամ)

1.

«ՆԻՎԱ-2121»

1986 թ.

204,0

153

2.

«ՆԻՎԱ-2121»

1996 թ.

399,3

300

3.

«ՆԻՎԱ-2121»

2000 թ.

659,0

500

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 10-ի N 628-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Օտարվող գույքի
անվանումը

Շահագործման
տարեթիվը

Թողարկման
տարեթիվը

Գույքի
գնահատված
արժեքը
(հազ.
դրամ)

Գույքի
մեկնարկային
գինը
(հազ.
դրամ)

Գույքի արժեքի որոշման
հետ կապված վճարը
(ներառյալ ավելացված
արժեքի հարկը) (դրամ)

1.

«ԳԱԶ-3102»

2004 թ.

1987 թ.

540

405

19440

2.

Համակարգիչ P1 33 MHZ (7 հատ)

2000 թ.

1997 թ.

1058

793

37927

3.

Համակարգիչ P1 33 MHZ (1 հատ)

2000 թ.

1997 թ.

159

120

5712

4.

Համակարգիչ P2 33 MHZ (1 հատ)

2000 թ.

1999 թ.

150

112

5358

5.

Քսերոքս FC 226 WE 116 (1 հատ)

2001 թ.

2001 թ.

63,0

47

227

6.

Լազերային տպիչ HP LJ 5L (1 հատ)

2000 թ.

1996 թ.

80

60

2862

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 10-ի N 628-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ


NN
ը/կ

Տրանսպորտային
միջոցի
անվանումը

Շահագործման
տարեթիվը

Թողարկման
տարեթիվը

Գույքի
գնահատված
արժեքը
(հազ.
դրամ)

Գույքի
մեկնարկային
գինը
(հազ. դրամ)

Գույքի արժեքի որոշման
հետ կապված վճարը
(ներառյալ ավելացված
արժեքի հարկը)
(դրամ)

1.

«ԳԱԶ-3110»

1998 թ.

1998 թ.

1050

788

37680

2.

«ԳԱԶ-3110»

1999 թ.

1998 թ.

1304

978

46208

3.

«ԳԱԶ-3102»

1997 թ.

1996 թ.

2241

1681

77097

4.

«ՎԱԶ-2121»

1994 թ.

1994 թ.

1232

924

43778

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան