Գլխավոր տեղեկություն
Номер
N 21-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2005-14.01.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.03.15/7(155) Հոդ.79
Принят
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով
Дата принятия
09.02.2004
Подписан
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ
Дата подписания
09.02.2004
Дата вступления в силу
25.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.06.2007

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
24 փետրվարի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60004027

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 փետրվարի 2004 թ.

ք. Երևան 

N 21-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՈՂՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշի ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 28.06.05 N 86-Ն)

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը և 22-րդ հոդվածի 8-րդ կետը, նպատակ ունենալով խրախուսել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների ներգրավումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

(Նախաբանը փոփ. 28.06.05 N 86-Ն)

1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ սահմանել 7.0 ԱՄՆ ցենտ 1 կՎտժ-ի համար` առանց ավելացված արժեքի հարկի:

(1-ին կետը փոփ. 28.06.05 N 86-Ն)

2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ցուցանիշը գործում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը:

(2-րդ կետը փոփ. 28.06.05 N 86-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 23-ի «Հողմաէլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագների մասին» N 62 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ բնական մենաշնորհների
կարգավորման հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.05.2007, N 208-Ն 04.06.2007, N 21-Ն
13.12.2005, N 207-Ն 14.01.2006, N 21-Ն
28.06.2005, N 86-Ն 11.08.2005, N 21-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան