Գլխավոր տեղեկություն
Номер
N 464-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.05.2006-07.10.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.03/25(480) Հոդ.485
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.04.2006
Дата вступления в силу
13.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 18 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2006 թվականի N 464-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2005 թվականին կնքված ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին, «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 19-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 5 հավելվածում`

ա) «Տարածքային կառավարում և համայնքային զարգացում» բաժնի 4-րդ սյունակից հանել «ՀՀ բնապահպանության նախարարության ԾԻԳ» բառերը,

բ) «Տարածքային կառավարում և համայնքային զարգացում» բաժնի 1-ին կետի «գ» ենթակետում «Ն. Գետաշեն-Վ. Գետաշեն-Մադինա ճանապարհի նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և 22 կմ երկարությամբ ճանապարհի 1.5 կմ հատվածի նորոգում» բառերը փոխարինել «Վ. Գետաշենի ներհամայնքային նշանակության կենտրոնական ճանապարհի հիմնանորոգում» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 228-Ն որոշման N 5 հավելվածով նախատեսված առանձին միջոցառումների գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարաններին` համաձայն հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին՝ սույն որոշման հավելվածում ներկայացված միջոցառումների գծով նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ     

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 17
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 13-ի N 464-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ

(հազ. դրամ)

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

ՀՀ Տավուշի մարզպետարան

Ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

1

2

3

4

5

         

I. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

34300.0

49000.0

 

1.

Մարզի համայնքային (քաղաքային) ենթակայության ճանապարհների վերականգնում, կանաչապատում և բարեկարգում

8000.0

19000.0

ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

 

այդ թվում`

 

 

 

 

ա) ք. Իջևանի քաղաքային փողոցների բարեկարգում

 

9500.0

 

 

բ) գ. Կողբի համայնքային ճանապարհների բարեկարգում

 

4000.0

 

 

գ) ք. Բերդի քաղաքային փողոցների բարեկարգում

 

5500.0

 

 

 դ) ք. Գավառի համայնքային ենթակայության ճանապարհների նորոգում

8000.0

 

 

2.

Մարզի սահմանամերձ համայնքների ճանապարհների վերականգնում

17100.0

 

ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

 

այդ թվում`

 

 

 

 

ա) Վահանի գյուղական համայնքի ճանապարհների նորոգում` 1,5 կմ (Ճամբարակի տարածք)

5000.0

 

 

 

բ) Կախակնի գյուղական համայնքի ճանապարհների նորոգում (Վարդենիսի տարածք)

4500.0

 

 

 

գ) Սոթքի գյուղական համայնքի ճանապարհների նորոգում (Վարդենիսի տարածք)

7600.0

 

 

3.

Մարզում խմելու ջրի, ջրմուղ-կոյուղու և արտաքին ջրահեռացման (սելավատարների) համակարգերի բարելավում

3000.0

30000.0

ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

 

այդ թվում`

 

 

 

 

ա) ք. Իջևանի արտաքին ջրահեռացման համակարգի (սելավատարների) բարելավում

 

12000.0

 

 

բ) ք. Նոյեմբերյանի խմելու ջրի ներքին ցանցի բարելավում

 

6000.0

 

 

գ) գ. Դեղձավանի խմելու ջրի մատակարարման համակարգի վերանորոգում

 

5000.0

 

 

դ) գ. Ենոքավանի արտաքին ջրահեռացման համակարգի կառուցում

 

5000.0

 

 

ե) գ. Լուսաձորի արտաքին ջրահեռացման համակարգի կառուցում

 

2000.0

 

 

զ) գ. Վարդաձորի խմելու ջրագծի վերանորոգում (Մարտունու տարածք)

1500.0

 

 

 

է) գ. Նորաբակի խմելու ջրագծի վերանորոգում (Վարդենիսի տարածք)

1500.0

 

 

4.

Մարզի սահմանամերձ համայնքների զարգացմանն ուղղված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում

4000.0

 

ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

 

այդ թվում`

 

 

 

 

Թթուջրի գյուղական համայնքի խմելու ջրի մատակարարման համակարգի վերանորոգում

4000.0

 

 

5.

Համայնքների աշխատակազմերի աշխատատեղերի վերազինում` ժամանակակից տեխնիկայի և կապի միջոցներով, դրանցից օգտվելու կարողությունների բարձրացում

2200.0

 

ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

 

այդ թվում`

 

 

 

 

Համայնքների աշխատակազմերի աշխատատեղերի վերազինում` ժամանակակից տեխնիկայի և կապի միջոցներով, դրանցից օգտվելու կարողությունների բարձրացում

2200.0

 

 

II. ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

3000.0

 

 

 

այդ թվում`

 

 

 

6.

Ծակքարի գյուղական համայնքի 1-ին թաղամասի գազամատակարարում

3000.0

 

ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

 

Ընդամենը

37300.0

49000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2006, N 1927-Ն 01.03.2007, N 464-Ն
24.08.2006, N 1269-Ն 07.10.2006, N 464-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան