Գլխավոր տեղեկություն
Номер
N 550-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (17.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2021
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
16.04.2021
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
16.04.2021
Дата вступления в силу
17.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 ապրիլի 2021 թ.

N 550-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԲԵՐԴԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 127/3 նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «ԲԵՐԴԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով, սովորողների համակազմի սահմանային 100, միջին նախադպրոցական տարիքային փուլով 60, ավագ նախադպրոցական տարիքային փուլով 90 տեղերի թվով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանին:

 

Նախարար

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան