ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 մայիսի 2004 թվականի N 522-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆՈՐՖԱՐՄ» ՍՊԸ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 7-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Նորֆարմ» ՍՊԸ 2002 թվականի դեկտեմբերի 13-ին տրված պատրաստի դեղերի մանրածախ առևտուր (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000111 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ՝ Գ. Ստեփանյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. «Նորֆարմ» ՍՊԸ լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ Հ. Դարբինյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
