124.02/177.15.02.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15 փետրվարի 2001 թ. |
N 02/177 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ» կետը և 38 հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար` |
Ա. Մանուկյան |
Հաստատված է |
Համաձայնեցված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38 հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով` սույն հրահանգը նպատակ ունի կանոնակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով (այսուհետ` հուշագիր) նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները:
1. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:
2. Հուշագրով սահմանված արտոնություններից օգտվում են.
2.1 Հուշագրի շրջանակներում ծրագրեր (այսուհետ` ծրագրեր) իրականացնողները` Լինսի հիմնադրամը, նրա լիազոր(ներ)ը (աշխատակից(ներ)ը, խորհրդատուն(երը), կապալառուն(երը) և այլն), նշանակված(ներ)ը և (կամ) ծրագրի ղեկավարը, որոնք ՀՀ քաղաքացի(ներ) չեն (կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված չեն) և աշխատում են ծրագրերից որևէ մեկի վրա:
2.2 Հուշագրի շրջանակներում ծրագրեր իրականացնող գրասենյակները, ինչպես նաև Լինսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող (այդ թվում` շնորհների տեսքով)` ծրագրեր իրականացնող անձինք:
2.3 Սույն հրահանգի 2.1 և 2.2 ենթակետերում նշված անձանց ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող (ձեռնարկատիրական գործունեություն վարող օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված) անձինք` ծրագրի շրջանակներում մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մասով:
3. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի հետ կապված վերգետնյա տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտքը ազատված է ճանապարհային և բնապահպանական վճարներից, իսկ օդային տրանսպորտի մուտքը` ընդունման և սպասարկման վճարներից:
4. Սույն հրահանգի համաձայն արտոնությունները նշանակում են.
4.1 Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, հրահանգի 2.1 ենթակետում նշված անձանց կողմից`
ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից, մաքսատուրքից, մաքսավճարից և պարտադիր այլ վճարներից,
բ) ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:
4.2 Հրահանգի 2.1 ենթակետում նշված անձինք ազատվում են`
ա) շահութահարկից,
բ) եկամտահարկից,
գ) ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից` աղբյուրի մոտ պահվող հարկը (շահութահարկը, եկամտահարկը) պահելու պարտավորությունից:
5. Հրահանգի 2.2 ենթակետում նշված անձանց կողմից ծրագրերի շրջանակներում`
ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից, մաքսատուրքից և մաքսավճարից,
բ) ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:
6. Հրահանգի 2.3 ենթակետում նշված անձինք ազատվում են ծրագրի շրջանակներում հրահանգի 2.1 և 2.2 ենթակետերում նշված անձանց մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) գծով ավելացված արժեքի հարկից:
Հրահանգի 2.3-րդ ենթակետում նշված անձանց կողմից` ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքների մի մասը` հրահանգի 2.1-րդ կամ 2.2-րդ կետում նշված անձանց հետ համաձայնեցված` գրավոր պայմանագրի հիման վրա այլ անձանց (ենթակապալառուներին) վերահանձնարարելու դեպքում, այդ աշխատանքները ևս ազատվում են ԱԱՀ-ից: Սույն մասում նշված արտոնությունը գործում է մինչև 2003 թվականի նոյեմբերի 1-ը կատարած աշխատանքների մասով:
(6-րդ կետը լրաց. 08.08.02 N 02/1083-Ն)
6.1. Հուշագրի շրջանակներում «Բնակարանաշինության» և «Ճանապարհաշինության» ծրագրերի իրականացման նպատակով` հրահանգի 2.1-րդ և 2.2-րդ կետում նշված անձանց հետ գրավոր պայմանագրի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից` հրահանգի հավելված 3-ում նշված քանակներին համապատասխան ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից:
(6.1-ին կետը լրաց. 13.05.03 N 03/10-Ն)
6.2. Հուշագրի շրջանակներում «Մշակութային վերականգնում» ծրագրի իրականացման նպատակով` հրահանգի 2.1-րդ և 2.2-րդ կետում նշված անձանց հետ գրավոր պայմանագրի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից` հրահանգի հավելված 4-ում նշված ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից և ավելացված արժեքի հարկից:
(6.2-րդ կետը լրաց. 09.06.03 N 03/16-Ն, փոփ., լրաց. 14.10.03 N 03/24-Ն)
7. Սույն հրահանգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան բեռնամաքսային հայտարարագիր և այլն), ինչպես նաև հրահանգի 1 կամ 2 հավելվածներում բերված տեղեկանքները:
Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների մասով արտոնությունների կիրառման համար սույն հրահանգի 1 կամ 2 հավելվածներում բերված տեղեկանքների առկայությունը պարտադիր է: Արտոնությունների կիրառման համար հիմք հանդիսացող` հրահանգի 1 հավելվածում բերված տեղեկանքը տրվում է սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պատասխանատու անձի կողմից` բացառությամբ բիտումի ներմուծման դեպքերի, իսկ հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը` ծրագիր իրականացնող անձանց կողմից` հրահանգի 8 կետում նշված և բիտումի ներմուծման դեպքերում:
(7-րդ կետը լրաց. 28.08.02 N 02/1188-Ն)
8. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, սույն հրահանգի 2.1 ենթակետում նշված անձանց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման դեպքերում հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատում է Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը, եթե ձեռքբերվող ապրանքների կամ ստացվող ծառայությունների արժեքը (ներառյալ անուղղակի հարկերը) յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով չի գերազանցում 200 հազ. դրամը:
Ծրագրեր իրականացնող գրասենյակները իրենց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման դեպքերում իրավասու են հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատել ինքնուրույնաբար, եթե ձեռքբերվող ապրանքների կամ ստացվող ծառայությունների արժեքը (ներառյալ անուղղակի հարկերը) յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով չի գերազանցում 200 հազ. դրամը:
Սույն կետում նշված անձանց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատվում է, համապատասխանաբար, Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կամ ծրագրեր իրականացնող գրասենյակների կողմից, եթե ներմուծվող ապրանքների արժեքը չի գերազանցում 200 հազ. դրամը: Այդ նպատակով, ներմուծվող ապրանքների արժեքի որոշման համար հիմք են ընդունվում (տվյալ) ապրանքների հաշվարկային (բեռնառաքման) կամ վճարային փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը չներկայացնելու կամ սահմանված կարգով չհիմնավորելու դեպքում հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից սահմանված կարգով որոշված մաքսային արժեքը:
Սույն կետում նշված տեղեկանքը կազմվում է 4 օրինակից, որի բնօրինակը և երկու պատճենը տրվում են հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, իսկ մեկ պատճենը պահվում է ծրագրեր իրականացնող անձանց մոտ:
Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիններին տրվում է միայն տեղեկանքի բնօրինակը:
Հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկանքների երկու պատճենները (ապրանքների ներմուծման դեպքում` հարկից ազատված ներմուծող անձանց կողմից տեղեկանքի երկու պատճենները) յուրաքանչյուր եռամսյակ, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներկայացվում են այդ անձանց հաշվառման համապատասխան տարածքային հարկային տեսչություն: Տարածքային հարկային տեսչությունները մեկամսյա ժամկետում տեղեկանքների մեկ պատճենը ուղարկում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց վերաբերյալ տեղեկանքները սահմանված կարգով լրացվել և ներկայացվել են համապատասխան տարածքային հարկային տեսչություն:
9. Հուշագրի համաձայն` ԱԱՀ-ից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք (այդ թվում` ծրագրեր իրականացնողները և ծրագրեր իրականացնողներին ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք) այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Այդ անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում` հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը վճարվում է բյուջե` սահմանված ընդհանուր կարգով:
10. Ծրագիր իրականացնող անձինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
11. Սույն հրահանգի 1 և 2 հավելվածներում բերված տեղեկանքների առկայությունը պարտադիր է հրահանգի սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների կամ մատուցված ծառայությունների գծով:
Հավելված 1 |
Տեղեկանք N ...............
... ........... 200 թ.
Սույնով հաստատվում է, որ | |||
_____________________________________________________________________ (ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ) | |||
Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում | |||
______________________________________________________________________ (հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը) | |||
______________________________________________________________________ (մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը) | |||
գրանցված ______________________________________________________________ (մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ) | |||
______________________________________________________________________ (ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը) | |||
ձեռք է բերում ___________________________________________________________ (մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը) | |||
______________________________________________________________________ (մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը) | |||
Այդ աշխատանքների մի մասը կատարվում է | |||
1. | |||
______________________________________________________________________ (նշել ենթակապալառու կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ, աշխատանքների արժեքը կապալառու | |||
______________________________________________________________________ | |||
______________________________________________________________________ | |||
______________________________________________________________________ | |||
______________________________________________________________________ | |||
2. | |||
______________________________________________________________________ (մի քանի ենթակապալառուների առկայության դեպքում, նշել յուրաքանչյուրի տվյալները` 1 կետում նշված հերթականությամբ) | |||
______________________________________________________________________ | |||
______________________________________________________________________ | |||
______________________________________________________________________ | |||
______________________________________________________________________ | |||
______________________________________________________________________ | |||
3. | |||
______________________________________________________________________ | |||
______________________________________________________________________ | |||
______________________________________________________________________ | |||
______________________________________________________________________ | |||
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին: |
Լինսի հիմնադրամի հայաստանյան |
Լինսի հիմնադրամի կողմից |
ՀՀ ֆինանսների և |
______________________ |
______________________ |
_____________________ |
(հավելվածը խմբ. 13.05.03 N 03/10-Ն)
Հավելված 2 |
Տ ե ղ ե կ ա ն ք N ......
........ ................ 2001 թ.
Սույնով հաստատվում է, որ
...................................................................................................................................................................
(ծրագիր իրականացնող գրասենյակի անվանումը, հասցեն և ՀՎՀՀ)
ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գրասենյակի պահպանման ծախսերի շրջանակներում`
..................................................................................................................................................................
(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)
..................................................................................................................................................................
(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)
գրանցված ..............................................................................................................................................
(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցեն, ՀՎՀՀ)
...............................................................................................................................................................................
(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)
ձեռք է բերում (ներմուծում է)
.................................................................................................................................................................
(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)
....................................................................................................................................................................
(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:
Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն
կամ ծրագիր իրականացնող գրասենյակի
պատասխանատու անձ |
.................................................... |
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
Հավելված 3. |
Ծրագրի անվանումը |
Ապրան-քատեսակի ծածկագիրը ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Ապրանքատեսակի անվանումը |
Քանակը |
«Բնակարանաշինարարության» |
4407 |
Անտառանյութեր՝ երկայնակի սղոցված կամ ճեղքված, ռանդված կամ կեղևահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված, բութակներով միացումներ ունեցող կամ առանց միացումների, 6 մմ-ից ավելի հաստությամբ |
|
7213 |
Ձողեր՝ տաք գլանումով, ազատ փաթաթված կապոցներով երկաթից կամ չլեգիրացված պողպատից |
1070 տոննա | |
7214 |
Ձողեր՝ երկաթից կամ չլեգիրացված պողպատից, առանց հետագա մշակման, բացի կռումից, տաք գլանումից, տաք ձգումից կամ տաք էկստրուզիայից, ներառյալ՝ ձողերը գլանումից հետո ոլորած, այլ |
2822 տոննա | |
7216 |
Անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ՝ երկաթից կամ չլեգիրացված պողպատից |
261 տոննա | |
7303 |
Խողովակներ և փողակներ, չուգունից ձուլված սնամեջ տրամատներ |
500 տոննա | |
7304 | Խողովակներ և փողակներ, չուգունից ձուլված սնամեջ տրամատներ | 313 տոննա | |
«Ճանապարհաշինության» |
7213 |
Ձողեր՝ տաք գլանումով ազատ փաթաթված կապոցներով երկաթից կամ չլեգիրացված պողպատից |
520 տոննա |
7214 |
Ձողեր՝ երկաթից կամ չլեգիրացված պողպատից, առանց հետագա մշակման, բացի կռումից, տաք գլանումից, տաք ձգումից կամ տաք էկստրուզիայից, ներառյալ՝ ձողերը գլանումից հետո ոլորած, այլ |
3100 տոննա | |
7216 |
Անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ՝ երկաթից կամ չլեգիրացված պողպատից |
330 տոննա | |
7312 | Ոլորված մետաղալար, մետաղաճոպան, մետաղապարաններ, հյուսված քուղեր և համանման ապրանքներ՝ սև մետաղներից, առանց էլեկտրական մեկուսացման | 50 տոննա | |
2710 00 | Մազութ | 5000 տոննա | |
2713 20 000 | Ճանապարհային բիտում | 25000 տոննա | |
7308 | Մետաղական կոնստրուկցիաներ սև մետաղից (բացի 9406 ապրանքային դիրքի շինարարական հավաքովի կոնստրուկցիաներից) և դրանց մասեր (օրինակ` կամուրջներ և դրա հատվածամասեր, անցախուցերի դարպասներ, աշտարակներ, կայմեր, տանիքի ծածկեր, շինարարական ֆերմեր, դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, դռների շեմեր, շերտափեղկեր, ճաղասարքեր, հենարաններ և սյուներ), թերթեր, ձողեր, անկյուններ ձևավոր պրոֆիլներ, խողովակներ և համանման ապրանքներ սև մետաղներից` նախատեսված մետաղական կոնստրուկցիաներում օգտագործելու համար |
18 հատ | |
8414 |
Պոմպեր օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների |
10 հատ |
(հավելվածը լրաց. 13.05.03 N 03/10-Ն, 09.06.03 N 03/16-Ն, խմբ. 26.06.03 N 03/18-Ն, լրաց. 14.10.03 N 03/24-Ն)
Հավելված 4 |
Ապրանքատեսակի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Ապրանքատեսակի անվանումը |
5515 | Գործվածքներ` սինթետիկ մանրաթելից |
7020 | Ապակե արտադրանք |
8403 | Կաթսաներ` կենտրոնական ջեռուցման համար |
8415 | Կայանքներ` օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ` օդաորակիչներ, որոնցում խոնավությունն առանձին չի կարող կարգավորվել |
8418 | Սառնարաններ, սառցարաններ, այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի ջերմային պոմպեր |
8518 |
Խոսափողեր և նրանց տակդիրներ |
8519 |
Էլեկտրանվագարկչային սարքավորումներ |
8520 |
Մագնիտոֆոններ և այլ ձայնագրող սարքավորումներ |
8530 |
Էլեկտրաազդանշանային սարքավորումներ, անվտանգությունն ապահովելու և (կամ) երկաթուղում, տրամվայի ուղիներում, ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում, կայանահրապարակներում, նավահանգստային կառույցներում կամ օդանավակայաններում երթևեկության կառավարման համար |
8531 |
Էլեկտրասարքավորումներ` ձայնա- կամ տեսաազդանշանային |
8535 |
Էլեկտրական ապարատուրա կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանության կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար կամ էլեկտրական շղթաներում 1000 Վ ավելի լարման համար |
8544 | Հաղորդալարեր մեկուսացված, մալուխներ և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ` միացնող հարմարանքներով կամ առանց դրանց, մալուխներ թելքաօպտիկական, կազմված անհատական պատյաններով թելքերից` անկախ հավաքված են թե ոչ էլեկտրահաղորդիչների կամ միացվող հարմարանքների հետ |
9405 | Ջահեր և էլեկտրական այլ լուսավորող սարքավորումներ ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից |
(հավելվածը լրաց. 09.06.03 N 03/16-Ն)
(հրահանգը լրաց. 08.08.02 N 02/1083-Ն, 28.08.02 N 02/1188-Ն, լրաց., խմբ. 13.05.03 N 03/10-Ն, 09.06.03 N 03/16-Ն, խմբ. 26.06.03 N 03/18-Ն, փոփ., լրաց. 14.10.03 N 03/24-Ն)
ԳՐԱՆՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 մարտի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401067