«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11804066
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
17 մարտի 2004 թ. ք. Երևան |
N 246-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 855-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի» 35-րդ կետի և ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի» 20-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով`
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի և պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու մասին» N 855-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1. հրամանի նախաբանը «31 և 35-րդ կետի» բառերից հետո լրացնել «և ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի» 20-րդ կետի» բառերով.
2. հրամանով հաստատված.
ա) հավելված N 3-ի «պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 1-ի.
բ) հավելված N 4-ի «պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևի լրացման պահանջները» շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 2-ի:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
Հավելված N 1 |
ՔԱՂՎԱԾՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ
1. Հիմնարկի անվանումը՝ _______________________
2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝
Ծրագրի անվանումը`__________________________
3. Հիմնարկին սպասարկող տեղական գանձապետական 4. Գանձապետական բյուջետային հաշվի համարը`_______
5. Գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը`___ |
6. Պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և հերթական համարը՝ __ N _
7. Գնման ձևը՝ O Մեկ աղբյուր, O Գնանշման հարցում, O Նպատակային մրցույթ,
O Պարբերական մրցույթ, Օ Փակ մրցույթ 8. Պայմանագրի կողմ հանդիսացող մատակարարի (կապալառուի կամ ծառայություն
գրանցման վայրը ՝__________________________________________
հարկային հաշվառման կոդը՝ ___________________________________
սպասարկող բանկի (մասնաճյուղի) անվանումը՝ _______________________
հաշվեհամարը` ____________________________________________
9. Պայմանագրի գործողության ժամկետը՝ __________________________ |
Ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը |
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածը |
Գնման առարկայի ընդհանուր գինը |
Նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության ----- թվականի պետական բյուջեից, ընդ որում՝ |
Նախատեսվում է ֆինանսավորել --- ------- ---- թվականին հաստատված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին, ընդ որում՝ | ||||||||
I եռամսյակ |
,,,,,, |
Ընդամենը |
I եռամսյակ |
,,,,,, |
Ընդամենը | |||||||
հունվար |
փետրվար |
մարտ |
,,,,,, |
հունվար |
փետրվար |
մարտ |
,,,,,, | |||||
1 |
2 |
3=7+11 |
4 |
5 |
6 |
,,,,,, |
7 |
8 |
9 |
10 |
,,,,,, |
11 |
|
|
|
|
|
|
,,,,,, |
|
|
|
|
,,,,,, |
|
Պայմանագրով նախատեսված կանխավճարի | |||||||||||
Ընդհանուր գումարը |
Հատկացման վերջին ժամկետը |
Մարման ժամկետը |
Մարման ժամկետը | ||||||||
I եռամսյակ |
,,,,,, |
Ընդամենը |
I եռամսյակ |
,,,,,, |
Ընդամենը | ||||||
հունվար |
փետրվար |
մարտ |
,,,,,, |
հունվար |
փետրվար |
մարտ |
,,,,,, | ||||
1=6+10 |
2 |
3 |
4 |
5 |
,,,,,, |
6 |
7 |
8 |
9 |
,,,,,, |
10 |
|
|
|
|
|
,,,,,, |
|
|
|
|
,,,,,, |
|
Հիմնարկի` Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը` ________________
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ____________ ստորագրությունը Կնիքի տեղը ------ ---------------- 200--- թվական |
Տեղական գանձապետական բաժանմունքի պաշտոնատար անձի ստորագրությունը ____________
Կնիքի տեղը
------ ---------------- 200--- թվական |
Հավելված N 2 |
Լ Ր Ա Ց Մ Ա Ն Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
Հավելված N 1-ով սահմանված` «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.
1. քաղվածքի տիտղոսային մասի 6-րդ կետում լրացվում է հիմնական պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը, պայմանագրերի փոփոխության դեպքում` նաև փոփոխված պայմանագրի, պարբերական մրցույթով կնքված պայմանագրերի դեպքում` նաև համաձայնագրի կնքման տարին, ամիսը‚ ամսաթիվը և համարը,
2. քաղվածքի տիտղոսային մասի 7-րդ կետը և առաջին աղյուսակի 1-ին սյունակը լրացվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս,
3. քաղվածքի 2-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, եթե պայմանագրով նախատեսված է կանխավճարի տրամադրում,
4. քաղվածքի 1-ին և 2-րդ աղյուսակներում վճարման (մարման) ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,
5. վեցամսյա, իննամսյա և տարեկան կտրվածքներով ներկայացվող տեղեկատվության համար 1-ին աղյուսակի 6-րդ և 10-րդ, 2-րդ աղյուսակի 5-րդ և 9-րդ սյունակներին անմիջապես հաջորդող սյունակների փոխարեն ավելացվում են համապատասխան քանակությամբ սյունակներ,
6. քաղվածքի 1-ին աղյուսակում ներկայացված հատկացումները ներառում են նաև համապատասխան ժամանակահատվածում (եռամսյակում, կիսամյակում կամ տարում) հատկացման (մարման) ենթակա ողջ գումարը` ներառյալ նաև 2-րդ աղյուսակում նշված կանխավճարի գումարները,
7. եթե պայմանագրով նախատեսվող գումարների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել`
ա) միայն բյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական բյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 4), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 7-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 6-րդ սյունակները.
բ) արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 5), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 3-րդ և 8-ից 11-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 2-րդ և 7-ից 10-րդ սյունակները.
գ) միաժամանակ և բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է երկու հաշվեհամարները միաժամանակ (համապատասխանաբար տիտղոսային մասի կետ 4 և կետ 5), և 1-ին և 2-րդ աղյուսակներում լրացվում են բոլոր սյունակները,
8. քաղվածքի տիտղոսային մասի 9-րդ կետում լրացվում է պայմանագրի առարկայի կատարման և դրա դիմաց վճարումների իրականացման համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետը,
9. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է գնման պայմանագիր կնքելիս: