«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60612081
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 հունվարի 2012 թ. ք. Երևան |
N 20-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 11-ի «Թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը սահմանելու մասին» N 29-Ն որոշման 1-ին կետի հավելվածով սահմանված թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագրում (այսուհետ` հայտարարագիր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) հայտարարագիրը «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» աղյուսակից հետո լրացնել նոր աղյուսակով.
«ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ
(ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)
Թանկարժեք գույքի անվանում |
Թանկարժեք գույքի արժեքը |
Թանկարժեք գույքի արժույթը |
2) հայտարարագրի «Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց»-ի.
ա. ««ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են թեկնածուին սեփականության իրավունքով պատկանող» բառերը փոխարինել ««ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող» բառերով,
բ. ««Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության իրավունքով պատկանող» բառերը փոխարինել ««Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող» բառերով,
գ. ««Անշարժ գույքի գտնվելու վայր» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության իրավունքով պատկանող» բառերը փոխարինել ««Անշարժ գույքի գտնվելու վայր» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող» բառերով,
դ. ««ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են թեկնածուին սեփականության իրավունքով պատկանող» բառերը փոխարինել ««ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող» բառերով,
ե. ««Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի տեսակը» բառերը փոխարինել ««Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի տեսակը» բառերով,
զ. ««Շարժական գույքի մակնիշ և սերիա» սյունակում լրացվում են թեկնածուին սեփականության իրավունքով պատկանող» բառերը փոխարինել ««Շարժական գույքի մակնիշ և սերիա» սյունակում լրացվում են թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող» բառերով.
3) հայտարարագրի «Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց»-ը ««Թողարկման տարեթիվ» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:» նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություններով.
««ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի վերաբերյալ տվյալները:
«Թանկարժեք գույքի անվանում» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:
«Թանկարժեք գույքի արժեքը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:
«Թանկարժեք գույքի արժույթը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:»:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |