ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 948-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌԱԴԻՈՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու միջոցառումների իրականացման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 14
Երևան
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌԱԴԻՈՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրականացնող մարմինը |
Իրականացման ժամանակահատվածը |
Իրականացման պատասխանատուն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Թվային հեռուստառադիոհեռարձակման ներդրման ծրագրի տեխնիկական, տնտեսական ու ֆինանսական սցենարների մշակում և հաստատում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2011 թ. |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2. |
Ներկայումս գործող անալոգային հեռարձակման հանրապետական ցանցի ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակի և տեխնիկական հագեցվածության ուսումնասիրում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ |
2011 թ. |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
3. |
Ծրագրի նախագծային աշխատանքների պատվիրում համապատասխան մասնագիտական կառույցին (մրցույթի հիման վրա) և նախագծից բխող աշխատանքային նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
4. |
Մասնագիտական կառույցի կողմից նախագծային աշխատանքների կատարում, փորձաքննության իրականացում և պատվիրատուի կողմից ընդունում |
մասնագիտական կառույց պատվիրատու կազմակերպություն |
2011 թ. |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
5. |
Թվային հեռուստառադիոհեռարձակման ազգային ստանդարտների մշակում և ընդունում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ |
2011 թ. |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
6. |
Ծրագրի ֆինանսական (ներդրումային) եղանակի ընտրություն, տեխնիկական առաջադրանքի կազմում, թվային հեռարձակման ցանցի կառուցման համար կապալառու կազմակերպության ընտրություն (մրցույթի հիման վրա) և պայմանագրի կնքում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ |
2012 թ. |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
7. |
Թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրմանը պետական աջակցության ծրագրի մշակում և այն ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2012 թ. |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
8. |
Թվային հեռարձակման հանրապետական ցանցի կառուցում, թեստավորում և կարգաբերում՝ ըստ հետևյալ փուլերի` |
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ(համաձայնությամբ) |
պայմանագրի կնքման ժամկետ + 24 ամիս |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
1-ին փուլ` |
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ կապալառու կազմակերպություն |
պայմանագրի կնքման ժամկետ + 10 ամիս |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | |
2-րդ փուլ` |
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ կապալառու կազմակերպություն |
պայմանագրի կնքման ժամկետ + 18 ամիս |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | |
3-րդ փուլ` |
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ կապալառու կազմակերպություն(համաձայնությամբ) |
պայմանագրի կնքման ժամկետ + 24 ամիս |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | |
9. |
Ծրագրի կապալառու կազմակերպության կողմից թվային ցանցի շահագործում, սպասարկում և տեխնիկական անձնակազմի վերապատրաստում |
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ կապալառու կազմակերպություն(համաձայնությամբ) |
ցանցի ներդրման փուլերի ամբողջ ընթացքը + 1 տարի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
10. |
Անալոգային հեռարձակման անջատում և ցանցի ապամոնտաժում |
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ կապալառու կազմակերպություն |
2014 թ. |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |